Կինոակումբ

   Հաշվի առնելով կինոյի ազդեցության մեծ ուժը նոր սերնդին մշակութային բարձր ճաշակ թելադրելու գործում, և այն հանգամանքը, որ ներկայումս թյուրըմբռնում կա կինոյի վերաբերյա՝  ԵՊՀ մշակույթի կենտրոնը  2009թ. ստեղծեց «Կինոակումբ», որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ  կինոյի այնպիսի գոհարներին, որոնք իրական պատկերացում կարող են տալ կինոարվեստի ընկալման վերաբերյալ:

  «Կինոակումբի» աշխատանքները կազմակերպում և համակարգում են  ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Նիկե» ջոկատի անդամները ՝ ձգտելով ներգրավել առավել շատ ուսանողներ, տարածել «Կինոակումբի» գործունեությանը վերաբերող տեղեկատվություն, հնարավորինս յուրահատուկ և պատշաճ մակարդակով կազմակերպել յուրաքնչյուր հանդիպում և կինոդիտում` նպաստելով ուսանողների բարձր ճաշակի ձևավորմանը, տեղեկանալ կինոյի ոլորտի վերաբերյալ նրանց պահանջմունքներին և առաջարկություններին:

 «Կինոակումբի» ստեղծման և գործունեության հիմնական գործընկերն է Հայաստանի Ազգային կինոկենտրոնը, իսկ «Կինոակումբի» համակարգողն է Ազգային կինոկենտրոնի գլխավոր նկարիչ Աշոտ համբարձումյանը: Հինգ տարի շարունակ կինոկենտրոնի աջակցությամբ իրականացվում են  հայկական և արտասահմանյան արտադրության դասական, ռետրո և  ժամանակակից  կինոդարանի ֆիլմերի ցուցադրություններ:  Յուրաքանչյուր տարի  «Կինոաշուն» փառատոնի շրջանակներում մեկ ամիս շաբաթը մեկ անգամ  ցուցադրվում են  զուտ հայկական ֆիլմեր, լինում  են  նաև պրեմիերաներ: «Կինոակումբի»  շրջանակներում կազմակերպվում են նաև հայտնի մշակութային գործիչներին նվիրված  հոբելյանական  ցուցադրություններ և կինոդիտումներ՝ կապված կարևոր մշակութային իրադարձությունների հետ:

  Ֆիլմի դիտումներին մասնակցում են ինչպես Երևանի պետական համալսարանի, այնպես էլ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի, Սլավոնական համալսարանի և այլ բուհերի ուսանողներն ու դասախոսները:

  Կինոակումբի ստեղծման նպատակներն են`

  • ստեղծել բուհերի շրջանակներում նմանը չունեցող կինոակումբ,
  • ուսանողության շրջանում նպաստել բարձր ճաշակի ձևավորմանը,
  • համագործակցել մասնագիտացված համապատասխան կառույցների հետ, և ուսանողությանը հնարավորություն ընձեռել ծանոթանալ դասական և ժամանակակից կինոարվեստի առավել արժեքավոր ֆիլմերին,
  • հանդիպում-քննարկումների միջոցով ներկայացնել կինոարվեստի ինչպես ճանաչված, այնպես էլ սկսնակ երիտասարդ ներկայացուցիչներին և կենդանի շփման միջոցով հնարավորություն տալ ծանոթանալու նրանց կյանքին և ստեղծագործություններին:

   Կինոդիտումների մուտքն անվճար է:

  Ցուցադրությունները տեղի են ունենում ԵՊՀ Մշակույթի կենտրոնում, յուրաքանչյուր չորեքշաբթի,  ժամը՝ 15.00 :  Կախված  ֆիլմի բնույթից` հրավիրվում են  կինոգետներ, կինոռեժիսորներ, պրոդյուսերներ, դերասաններ, սցենարիստներ, ստեղծագործական խմբի ներկայացուցիչներ: Ցուցադրությունից անմիջապես հետո տեղի են ունենում  քննարկումներ հյուրերի և հանդիսատեսի միջև:

Կինոակումբի համակարգողը Մարի Գրիգորյանն է: 

ԵՊՀ աշխատակից
Երգչախումբ «Համալսարանական» թատրոն-ստուդիա Կամերային նվագախումբ Աղջիկների պարային համույթ ԵՊՀ ժողովրդական գործիքների նվագախումբ «ՆԻԿԵ» ջոկատ Կինոակումբ Կիթառահարների խումբ Գրական ստուդիա
Կոնտակտներ

Հասցե` ՀՀ, ք. Երևան,0025, Ալեք Մանուկյան 1, Երեւանի պետական համալսարան, կենտրոնական մասնաշենք` 6-րդ հարկ,

Հեռ. (+37460) 710-183, 710-184, ներքին՝ 11-83, 11-84, 

Կայք` ysu.am/culture, 

Էլ. փոստ` culturecenter@ysu.am

ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Քայլենք միասին (Մ. Հարությունյան)
03:19
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Հայրենիք (Հ. Թումանյան)
04:24
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Շարան (Կոմիտաս)
05:09
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Շուշի
02:12
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
We are the world
04:41
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Подмосковные вечера& Калинка
06:02
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Ты ж мене пидманула
02:54
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Երկիր Նայիրյան (Գ. Զոհրաբյան)
03:17
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Heal the world
05:40
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
A dios le pido
03:22