
Հայ երիտասարդության մեջ այժմ բավականին մեծ տարածում է ստացել կիթառային երաժշտությունը: Հաշվի առնելով այս հանգամանքը և ընդառաջ գնալով ԵՊՀ-ի ուսանողության տվյալ գործիքին տիրապետելու և կատարելագործվելու ցանկությանը, ինչպես նաև այն, որ արդեն երկու տարի է ԵՊՀ Մշակույթի կենտրոնում հիմք է դրվել բարդ երաժշտության պրոպագանդմանը՝ ԵՊՀ ռեկտորի աջակցությամբ Մշակույթի կենտրոնում 2014թ. բացվեց կիթառահարների խումբ, որն իր շուրջն է հավաքել մի շարք տաղանդավոր ուսանողների: Խմբի գեղարվեստական ղեկավարն է երաժիշտ Նորայր Շահբազյանը:
Խմբի պարապմունքները տեղի են ունենում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը՝ 14.30-ին՝ 2 ժամ տևողությամբ: