Կանոնադրություններ, Ծրագրեր, Պայմանագրեր եւ այլ փաստաթղթեր
Դիմորդ
Օրենսդրություն և կրթական որոշ փաստաթղթեր
«Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» կրթական ծրագիր

Ծրագրի անվանումը

Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա

Ուսման տևողությունը

4 տարի, 240 ECTS կրեդիտ

Շնորհվող որակավորումը

Կենսաբանության բակալավր

Ուսումնառության լեզուն

Հայերեն

Ուսուցման ձևը

Առկա

Ուսման վարձը

500 000 ՀՀ դրամ տարեկան


Ընդունելությունը
.

Ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ, նախնական մաuնագիտական կամ միջին մասնագիտական կրթության վկայական։ Ընդունելությունը կատարվում է համաձայն  ՀՀ կառավարության կողմից հաստատած ընդունելության կարգի։

Ընդունելության համար դիմորդն հանձնում է քննություն «Կենսաբանություն» և, իր ընտրությամբ, «Ֆիզիկա» կամ «Քիմիա» առարկաներից:

 

Ծրագրի նպատակն է.

պատրաստել «Կենսաքիմիա  և կենսատեխնոլոգիա» մասնագիտացմամբ կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ոլորտներում հիմնարար գիտելիքներով և հմտություններով օժտված, արտադրության մեջ կենսաբանական տեխնոլոգիաների օգտագործմանը և ներդրմանը կողմնորոշված մասնագետներ:  

 

Ծրագրի կրթական վերջնարդյունքները.

 

Այս ծրագրի հաջող ավարտին ուսանողն ունակ կլինի.

Մասնագիտական գիտելիք և իմացություն. 

  • Ներկայացնել կենդանի օրգանիզմների ձևաբանության, նյութափոխանակության, գենետիկական, էկոլոգիական, կարգաբանական և նույնականացման առանձնահատկությունները մոլեկուլային, բջջային, հյուսվածքային և օրգանային կառուցվածքային մակարդակներում: 
  • Բացատրել ֆերմենտների, վիտամինների և հորմոնների դերը նյութափոխանակության գործընթացներում, նյութափոխանակության կարգավորման մեխանիզմները և փոխկապվածությունը։
  • Ներկայացնել մանրէներում ընթացող կենսաքիմիական և կենսաէներգետիկական հիմնական գործընթացները, կենսաթաղանթների կառուցվածքային առանձնահատկությունները և դրանցով նյութերի տեղափոխման գործընթացները:  
  • Նկարագրել կենսատեխնոլոգիական  հիմնական գործընթացները:                                                              

Գործնական մասնագիտական կարողություններ.

  • Կիրառել օպտիկական, քիմիական, կենսաքիմիական, վերլուծական, գենետիկական, մոլեկուլային, մանրէաբանական և համակարգչային ծրագրերի մեթոդները կենսատեխնոլոգիական, արտադրական, կենսաբժշկական և այլ ոլորտներում: 
  • Կիրառել արդի սարքավորումները, կողմնորոշվել կենսատեխնոլոգիայի ժամանակակից ուղղությունների և մեթոդների ընտրության հարցում, համակարգել և վերահսկել լաբորատոր և հետազոտական գործընթացները:
  • Նույնականացնել և լուծել կենսատեխնոլոգիական, արտադրական, կենսաբժշկական և այլ ոլորտներում առաջացող մասնագիտական խնդիրները:

 

Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ.

  • Նախագծել բնության պահպանության և ռացիոնալ բնօգտագործման ուղիներ, բացատրել մուտածին գործոնների կենսաբանական ազդեցության մեխանիզմները, պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը:
  • Վարել փորձարարական աշխատանք, կիրառել մասնագիտական գործունեության բնագավառում նոր մեթոդներ: 
  • Պատրաստել զեկուցումներ և վարել մասնագիտական բանավեճեր:

      

Ծրագրի ուսումնական պլանը հասանելի է այստեղwww.ysu.am

                                                          

Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները.

Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել կենսաքիմիայի, կենսատեխնոլոգիայի և հարակից ոլորտներում գործող կազմակերպություններում և ձեռնարկություններում՝ զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.

  • Կենսատեխնոլոգիական լաբորատորիաներ և արտադրություններ` կենսատեխնոլոգ-մասնագետ։
  • Սննդի ոլորտում արտադրության ձեռնարկություններ` մանրէաբանական և վերահսկողական լաբորատորիաների մասնագետ։
  • Դեղորայքային և կոսմետիկ արտադրություններ` մասնագետ, կենսաքիմիական և մանրէաբանական լաբորատորիաների աշխատակից։
  • Սանիտարական-համաճարակաբանական ծառայություններ, կենսաբանական (սննդի) անվտանգության ծառայություններ` մանրէաբանական և կենսաքիմիական լաբորատորիաների աշխատակից։
  • Առողջապահական բժշկական լաբորատորիաներ, բժշկագիտական կազմակերպություններ` կենսաքիմիկոս-մասնագետ կամ մանրէաբան-մասնագետ:
  • Բնապահպանական կազմակերպություններ և մշտադիտարկման ծառայություններ` մասնագետ։
  • Ագրարային կազմակերպություններ` տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների աշխատակից։
  • Գիտական կազմակերպություններ և գիտահետազոտական ինստիտուտներ` գիտաօժանդակ անձնակազմի աշխատակից:
  • Մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ ուսուցիչ (մանկավարժի որակավորմամբ), ուսումնաօժանդակ աշխատակից (լաբորանտ)։

  

Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը.

Ծրագիրն  իրականացնում է  «Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը»՝ նորաստեղծ «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի հետ համատեղ», որոնք համալրված են նորագույն  սարքավորումներով, քիմիական ռեակտիվներով և պարագաներով, ինչպես նաև ժամանակակից համակարգչային տեխնիկայով։ Ամբիոնի հիմնական  դասախոսական կազմը  վերապատրաստվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Նորվեգիայի, Բուլղարիայի և Ռուսաստանի   առաջատար բուհերում։

Ծրագրի իրականացմանն օժանդակում է նաև նորագույն սարքավորումներով զինված «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը»: Կենտրոնի մասին մանրամասն տես հետևյալ հղմամբ՝ https://biotech.ysu.am/ 

 


Ուսանողների  ուսումնառությանը օժանդակում են  ԵՊՀ գրադարանում առկա հարուստ գրականությունը՝ այդ թվում վերջին տարիներին հրատարակված ուսումնամեթոդական ձեռնարկները, ինչպես նաև ամբիոնում գործող միջազգային փոխանակման  2 կրթական ծրագրերը՝ Գերմանիայի և Նորվեգիայի համալսարանների հետ, պետական թեմատիկ ֆինանսավորմամբ հետազոտական խմբերը և արտասահմանյան դրամաշնորհներով ֆինանսավորվող գիտահետազոտական ծրագրերը, որոնցում ընդգրկվում են նաև ուսանողները:  

 

Շրջանավարտների կարծիքները ծրագրի մասին:

Կտեղադրվեն տեսահոլովակներ կամ հակիրճ նյութեր  շրջանավարտների կարծիքների վերաբերյալ:

Քարտեզ