Կանոնադրություններ, Ծրագրեր, Պայմանագրեր եւ այլ փաստաթղթեր
Դիմորդ
Օրենսդրություն և կրթական որոշ փաստաթղթեր
«Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» կրթական ծրագիր

 

Ծրագրի անվանումը

Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա

Ուսման տևողությունը

2 տարի, 120 ECTS կրեդիտ

Շնորհվող որակավորումը

Կենսաբանության մագիստրոս

Ուսումնառության լեզուն

Հայերեն

Ուսուցման ձևը

Առկա

Ուսման վարձը

500 000 ՀՀ դրամ տարեկան

 

Ընդունելությունը.

Ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի դիպլոմ բնագիտական որևէ մասնագիտությամբ և հանձնի “ընդհանուր կենսաբանություն և կենսաքիմիա” մասնագիտության քննություն:

Ընդունելությունը կատարվում է համաձայն ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգի։


Տես նաև՝ 
http://www.ysu.am/entrant/hy/1372846047

 

Ծրագրի նպատակն է.

պատրաստել կենսաքիմիայի և ընդհանուր բժշկության մասնագիտական ոլորտներում հիմնարար տեսական և գործնական գիտելիքներով և հմտություններով օժտված մասնագետներ, ովքեր ունակ են իրականացնել մասնագիտական գործունեություն կենսաքիմիական, կլինիկական-լաբորատոր, բուժական-ախտորոշիչ, իմունոլոգիական և բժշկա-գենետիկական ոլորտներում, ինչպես նաև գիտահետազոտական հաստատություններում: 

 

Ծրագրի կրթական վերջնարդյունքները.

Այս ծրագրի հաջող ավարտին ուսանողն ունակ կլինի.

Մասնագիտականգիտելիք և իմացություն.


  • Նկարագրել օրգան համակարգերում ֆերմենտների ակտիվության կարգավորման և տարբեր լիգանդների հետ փոխազդեցության հնարավոր մոլեկուլային մեխանիզմները: 
  • Լուսաբանել նյութափոխանակության կարգավորման սկզբունքները, ձևակերպել նյութափոխանակային ուղիների կառուցվածքը ախտաբանական տարբեր վիճակներում: 
  • Բացատրել առանձին քիմիաթերապևտիկ միջոցների, քսենոբիոտիկների ազդեցությունը օրգանիզմի վրա:
  • Ձևակերպել մանրէների կենսաքիմիական առանձնահատկությունները՝ կապված կենսատեխնոլոգիայի ժամանակակից խնդիրների լուծման հետ:

Գործնական մասնագիտական կարողություններ.

  • Իրականացնել կլինիկական նշանակություն ունեցող միացությունների հայտնաբերում և փոփոխության դինամիկայի ուսումնասիրություն տարբեր ախտաբանական վիճակներում և տարբեր սթրեսային գործոնների ազդեցությամբ:
  • Վերլուծել ֆարմակաթերապիայի տարիքային առանձնահատկությունները և գնահատել օրգանիզմում ընթացող կենսաքիմիական գործընթացները բնականոն և ախտաբանական վիճակներում:  
  • Օգտագործել կենսաքիմիական ցուցանիշները բուսական մթերքի որակն ու անվտանգությունը գնահատելու համար:
  • Իրականացնել գիտահետազոտական և փորձարարական աշխատանքներ կենսաբանական տարբեր օբյեկտների հետ, մշակել հետազոտությունների արդյունքները վիճակագրական վերլուծությամբ և ներկայացնել հաշվետվությունների ու գիտական տպագրությունների ձևով։

Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ.

  • Ներկայացնել մասնագիտական արդի հիմնախնդիրների լուծման հնարավորությունները և տարբեր մեթոդների նպատակահարմարությունը կենսաքիմիական ուսումնասիրությունների ընթացքում, ինչպես նաև ներկայացնել գիտական հաղորդումներ և զեկուցումներ, վարել գիտական բանավեճեր:
  • Վերլուծել փաստերը և տալ նոր առաջարկներ, ստացված գիտելիքները օգտագործել ինչպես գիտակրթական հաստատություններում, այնպես էլ` բժշկական և արդյունաբերական հաստատություններում և նախագծել բիզնես առաջարկներ:

Ուսումնական պլանը.

Ծրագրի ուսումնական պլանը հասանելի է հետևյալ հղմամբ. www.ysu.am

 

Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները.
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել գյուղատնտեսության, առողջապահության, սննդի և քիմիական արդյունաբերության, նաև կրթության ոլորտներում, մասնավորապես`բժշկական կլինիկաների կենսաքիմիական լաբորատորիաներում, դեղեր արտադրող գործարաններում, մթերքների կամ ապրանքների որակի ապահովման կամ վերահսկման և կենսաբանական մշտադիտարկման ծառայություններում, փորձագիտական կազմակերպություններում, գիտահետազոտական լաբորատորիաներում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.

  • Կլինիկական լաբորատորիաներում՝ որպես գիտաշխատող, բժիշկ-կենսաքիմիկոս, թեմայի ղեկավար, լաբորատորիայի ղեկավար, աշխատող խմբի ղեկավար։  
  • Դեղեր արտադրող գործարաններում, մթերքների կամ ապրանքների որակի ապահովման կամ վերահսկման և կենսաբանական մշտադիտարկման ծառայություններում
  • Փորձագիտական կազմակերպություններում՝ որպես կենսաքիմիկոս, փորձագետ, լաբորատորիայի ղեկավար, ծառայության ղեկավար, խորհրդատու և այլն:
  • Գիտահետազոտական ինստիտուտներում՝ որպես գիտաշխատող, թեմայի ղեկավար, լաբորատորիայի ղեկավար, աշխատող խմբի ղեկավար։

 

Շրջանավարտների հնարավոր աշխատավայրեր.

  • ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ (Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, Կենսաքիմիայի ինստիտուտ, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտաարտադրական կենտրոն և այլն):
  • ՀՀ առողջապահության, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարություններ և դրանց ենթակա կազմակերպություններ:
  • Կլինիկական և արդյունաբերական ձեռնարկությունների լաբորատորիաներ, դեղեր արտադրող կազմակերպություններ, մթերքների կամ ապրանքների որակի ապահովման կամ վերահսկման և կենսաբանական մշտադիտարկման լաբորատորիաներ և ծառայություններ:  
  • ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ և այլ բուհերի համապատասխան ամբիոններ։

Տարբեր միջազգային կազմակերպություններ (World Wide Fund for Nature (WWF), United States Agency for International Development (USAID), Philip Morris International Science (PMI Science), Foundation for Armenian Science and Technology (FAST)):

 

Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը.

Ծրագիրն իրականացնում է «Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը»՝ նորաստեղծ «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի» հետ համատեղ, որոնք համալրված են նորագույն սարքավորումներով, քիմիական ռեակտիվներով և պարագաներով, ինչպես նաև ժամանակակից համակարգչային տեխնիկայով։ Ամբիոնի հիմնական դասախոսական կազմը վերապատրաստվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Նորվեգիայի, Բուլղարիայի և Ռուսաստանի առաջատար բուհերում։

 

Ուսանողների ուսումնառությանը օժանդակում են ԵՊՀ գրադարանում առկա հարուստ գրականությունը՝ այդ թվում վերջին տարիներին հրատարակված ուսումնամեթոդական ձեռնարկները, ինչպես նաև ամբիոնում գործող միջազգային փոխանակման 2 կրթական ծրագրերը՝ Գերմանիայի և Նորվեգիայի համալսարանների հետ, պետական թեմատիկ ֆինանսավորմամբ հետազոտական խմբերը և արտասահմանյան դրամաշնորհներով ֆինանսավորվող գիտահետազոտական ծրագրերը, որոնցում ընդգրկվում են նաև ուսանողները:

 

Ծրագրի իրականացմանն օժանդակում է նաև նորագույն սարքավորումներով զինված «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը»:

 

Կենտրոնի մասին մանրամասն տես հետևյալ հղմամբ՝

 

Շրջանավարտների կարծիքները ծրագրի մասին:

Կտեղադրվեն տեսահոլովակներ, կամ հակիրճ նյութեր շրջանավարտների կարծիքների վերաբերյալ:

Քարտեզ