Կանոնադրություններ, Ծրագրեր, Պայմանագրեր եւ այլ փաստաթղթեր
Դիմորդ
Օրենսդրություն և կրթական որոշ փաստաթղթեր

Բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժնի հենքի վրա 1991 թ-ին կազմավորվել է ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, որը 2019 թվականին վերանվանվել է Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ:


Գիտության, տնտեսության և մշակույթի ասպարեզում առկա պահանջները բավարա-րելու համար` լեզվի ուսուցման արդիական ու արդյունավետ մեթոդների կիրառմամբ կազմվեցին նոր ուսումնական պլաններ, ուսուցման նոր ծրագրեր:


Նորաստեղծ ֆակուլտետը կարճ ժամանակահատվածում կարողացավ ստեղծել և այսօր ունի անհրաժեշտ բոլոր պայմանները կրթության բարձր մակարդակ ապահովելու համար:


Ներկայումս ֆակուլտետում սովորում են շուրջ 1600 ուսանողներ: Ֆակուլտետում գործում են անգլիական, ֆրանսիական, գերմանական, իսպանական, իտալական, թարգմանչական, լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցության բաժինները, որտեղ, ուսումնասիրվում են տարբեր եվրոպական լեզուներ:


Ֆակուլտետի 9 ամբիոններում դասախոսում են շուրջ 260 բարձրակարգ մասնագետներ, որոնցից 4-ը գիտությունների դոկտորներ են, ավելի քան 77-ը` թեկնածուներ:


Ամբիոնների գիտական ուսումնասիրությունների հիմնական ուղղություններն են` հնչյունաբանության հանգուցային հարցեր, բառագիտական և իմաստաբանական խնդիրներ, ոճագիտության հիմնահարցեր, գործառական ոճագիտություն, անհատական ոճի խնդիրներ, ձևաբանության և շարահյուսության խնդիրներ, գործաբանական ոճագիտություն, լեզվական խնդիրների հոգլեզվաբանական լուսաբանում, թարգմանության տեսության հարցեր, լեզուների ներքին վերականգնմանը և լեզվական ընդհանրույթներին վերաբերող հարցեր:

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի շրջանավարտներն այսօր հաջողությամբ աշխատում են հանրապետության ամենատարբեր հիմարկ-ձեռնարկություններում, մեր երկրում գործող արտասահմանյան երկրների դեսպանատներում և միջազգային կազմակերպություններում, պետական և կառավարման բարձրագույն օղակներում:

Քարտեզ