Հայաստանի լուսավորության ժողկոմատի որոշմամբ 1934թ. համալսարանում ստեղծվում է աշխարհագրական և երկրաբանական ֆակուլտետներ։Որոնք հետագայում միավորվում են որպես մեկ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։1945թ․ բաժանվում են և գործում են առանձին Աշխարհագրության և Երկրաբանության ֆակուլտետներ մինչև 2008թ․։ Այնուհետև 2008 թ․ նորից միավորվում են և կազմում են աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ: 1980 թ. մինչև ֆակուլտետների միավորումը 2008 թ. Երկրաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցնում է Մարատ Գրիգորյանը: 2008թ.-ից ֆակուլտետների միավորումից հետո աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնում ընտրվում է Մարատ Գրիգորյանը: Ֆակուլտետում ուսուցումը կատարվում է «Երկրաբանություն» «Աշխարհագրություն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Սերվիս» մասնագիտությամբ։
Գործում են հետևյալ կրթական ծրագրերը․
Բակալավրիատ`«Երկրաբանություն», «Աշխարհագրություն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Սերվիս»։
Մագիստրատուրա՝ «Ֆիզիկական աշխարհագրություն», «Ջրաօդերևութաբանություն»,«Հասարակական աշխարհագրություն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ»,«Երկրաֆիզիկա,ջրաերկրաբանություն և ճարտարագիտական երկրաբանություն», «Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն և հետախուզում»,«Սերվիս», «Կայուն զբոսաշրջություն»։
Ուսումնական գործընթացին զուգընթաց ֆակուլտետում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ՝ քարտեզագրության և գեոդեզիայի, ջրաբանության, բնօգտագործման և բնապահպանության, ջրային պրոբլեմների, երկրակեղևի խորքային կառուցվածքի, հանքային դաշտերի առաջացման և դրանց որոնման ու հետախուզման մեթոդների մշակման, ջրաերկրաբանության, ճարտարագիտական երկրաբանության, երկրաքիմիայի, սողանքային երևույթների, երկրաֆիզիկական դաշտերի ուսումնասիրության ուղղություններով:
Ֆակուլտետը համագործակցում է արտերկրի մի շարք առաջատար բուհերի հետ, մասնավորապես՝ Գերմանիայի, ՌԴ Սանկտ Պետերբուրգի Ռոստովի, Վորոնեժի, Ֆրանսիայի Լիլի, Մոնոպելեի, Չեխիայի, Ճապոնիայի։
Սերվիս մասնագիտությամբ անգլերեն լեզվով կարճաժակետ ծրագրով (մինչև մեկ տարի) ուսուցում է կազմակերպվում օտարերկրյա քաղաքացիների համար։
Ֆակուլտետի մի շարք դասախոսներ հրավերքով դասախոսություններ են կարդում արտերկրի համալսարաններում, ինչպես նաև ընդգրկված են տարբեր միջազգային հետազոտական ծրագրերում և խմբերում։
ԵՊՀ 100–ամյակին նվիրված, ֆակուլտետը 2019 թ., սեպտեմբերի կազմակերպել էր միջազգային գիտաժողով «Աշխարհագրության և երկրաբանության» հիմնախնդիրները խորագրով, որում մասնակցեցին և զեկուցումներ ունեցան տարբեր երկրներից ժամանած գիտնականներ:
Նախատեվում է 2022թ․ հոկտեմբերին կազմակերպել միջազգային գիտաժողով նվիրված 44-օրյա Արցախյան պատերազմում զոհված ֆակուլտետի ուսանողների հիշատակին։ Նախատեսվում է 2023թ․ կազմակերպել գիտական նստաշրջան նվիրված ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին։
Ֆակուլտետում գործում է 6 ամբիոն, մի շարք ուսումնական, գիտական լաբորատորիաներ, կայուն զարգացման կենտրոն, թույլ երկրաշարժերի զարգացման սեյսմիկ կայան, օդերևութաբանական կայան։ Կենտրոնում կատարվում են հետազոտական աշխատանքներ սողանքային երևույթների, ջրային ռեսուրսների, պոչամբարների հանքաարդյունաբերության ուղղությամբ և դրանց հետ կապված բնապահպանական ռիսկերի գնահատման, հրավիրվում են աշխատաժողովներ քննարկումներ։ Ուսումնասիրության արդյունքները ներկայացվում են կառավարության համպատասխան կառույցներին:
Ֆակուլտետի ուսանողներն իրենց ուսումնաարտադրական պրակտիկան անց են կացնում Երևան քաղաքի, ՀՀ մարզերի տարբեր ձեռնարկություններում, վարչական հիմնարկներում, Գեոդեզիայի ինստիտուտում, ԵՊՀ «Բյուրական», «Ծաղկաձոր» և «Մարմարիկ» ուսումնաարտադրական հանգրվաններում, կադաստրի պետական կոմիտեում, Արտակարգ իրավիճակների նախարարության հայպետհիդրոմետի բաժանմունքներում, Երևանի դպրոցներում, թանգարաններում, հյուրանոցառեստորանային օբյեկտներում: Ուսանողները մասնակցում են նաև ՀՀ տարբեր շրջաններում անցկացվող երկրաբանական արշավախմբերին:
Գեոմորֆոլոգիայի և քարտեզագրության ամբիոնը համագործակցում է գերմանական GIZ կազմակերպության հետ, որտեղ, ամեն տարի արտադրական պրակտիկա են անցնում ամբիոնի ուսանողներ, ընդ որում ուսանողները պրակտիկայի ընթացքում ապահովում են աշխատատեղով:
Ֆակուլտետում գործում է ՈՒԳԸ (Ուսանողական գիտական ընկերություն) և ՈՒԽ (Ուսանողական խորհուրդ)։
ՈՒԳԸ և ՈՒԽ ակտիվ գործունեության շնորհիվ մեծացել է ուսանողների թիվը ովքեր մասնակցում են ամբիոններում կատարվող գիտական աշխատանքներին և ավելի հետաքրքիր է դարձել ուսանողական առօրյան ֆակուլտետում։
Գործում են դրամաշնորհային ծրագրեր հետևյալ թեմաներով և ուղղություններով․
Ֆակուլտետի շրջանավարտները իրենց մասնագիտությամբ մրցունակ են և պահանջված աշխատաշուկայում։
Ներկայումս աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում սովորում է 940 ուսանող, որից 604-ը բակալավրի առկա և 209-ը՝ հեռակա, 111-ը՝ մագիստրատուրայի առկա և 16-ը՝ հեռակա ուսուցմամբ: Ֆակուլտետի ասպիրանտուրայում սովորում է 12 ասպիրանտ։