Կանոնադրություններ, Ծրագրեր, Պայմանագրեր եւ այլ փաստաթղթեր
Դիմորդ
Օրենսդրություն և կրթական որոշ փաստաթղթեր

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը հիմնադրվել է 2017 թ.-ի հուլիսի 6-ին ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի 2017 թ.-ի հուլիսի 19-ի No 133.46 հրամանով:  


Կենտրոնը ձևավորվել է ԵՊՀ մանկավարժության ամբիոնի հիմքի վրա:


Մանկավարժության ամբիոնը ԵՊՀ-ի հնագույն ամբիոններից է. այն ստեղծվել է համալսարանի հիմնադրումից անմիջապես հետո՝ 1921թ. հոկտեմբերին Մանկավարժության ֆակուլտետի ստեղծման հետ մեկտեղ, իսկ 1924թ.-ից մինչև 2017թ. հուլիսը մանկավարժության ամբիոնը գործել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի կազմում:


2017թ. հուլիսի 19-ից ամբիոնն առանձնացել է Հայ բանասիրության ֆակուլտետից՝ ձևավորելով «Մանկավարժության և կրթության զարգացման» կենտրոնը:


Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ղեկավարը, ինչպես նաև մանկավարժության ամբիոնի վարիչը մանկ. գիտ, դեկտոր, պրոֆեսոր Նազիկ Կարապետի Հարությունյանն է, ով արդեն 22 տարի ղեկավարում է ամբիոնի գիտակրթական գործունեությունը: Մանկավարժության ոլորտի զարգացման գործում ունեցած մեծ գիտական ներդրումների համար պրոֆեսոր Ն. Հարությունյանըբազմիցս արժանացել է պետական պարգևների (2009 թ. ՀՀ ԿԳ նախարարության «Հուշամեդալի», 2014 թ. հունվարին՝ ՀՀ վարչապետի «Հուշամեդալի», 2014 թ. սեպտեմբերին՝ ՀՀ նախագահի կողմից «ՀՀ վաստակավոր մանկավարժի» կոչման, 2016 թ.-ին՝ ԵՊՀ Ոսկե մեդալի, 2016 թ.-ին պրոֆեսոր Ն. Հարությունյանն արժանացել է Երևանի Պատվավոր մանկավարժի հուշամեդալի):  


Կենտրոնն իրականացնում է երեք մասնագիտական կրթական ծրագիր, ինչպես նաև կազմակերպում և վերահսկում է ԵՊՀ-ի 14 ֆակուլտետներում մանկավարժի որակավորման շնորհման նոր համակարգը.


«Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագիր բակալավրիատում՝ առկա ուսուցմամբ:

2010 թ.-ին մանկավարժության ամբիոնը բացել է «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագիրը բակալավրիատում: Պատրաստվում են սոցիալական մանկավարժներ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների համար:


«Կրթության կազմակերպում» մագիստրոսականկրթական ծրագիրը՝ առկա և հեռակա ուսուցմամբ

1998 թ.-ին առաջին անգամ հանրապետությունում պետական համալսարանի մագիստրատուրայում բացվեց «Կրթության կազմակերպում» մագիստրոսական ծրագիրը, որի նպատակն է պատրաստել կրթության կազմակերպիչներ Հայաստանի հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների համար:


«Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական կրթական ծրագիրը՝ հեռակա ուսուցմամբ

2016 թ.-ից մանկավարժության ամբիոնը մեկնարկեց «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական ծրագիրը հեռակա ուսուցմամբ, որի նպատակն է պատրաստել մանկավարժներ ՀՀ հանրակրթական դպրոցների համար՝ տալով մանկավարժի որակավորում:


Մանկավարժի որակավորման շնորհման նոր համակարգը


Մանկավարժի որակավորման շնորհման նոր համակարգը գործում է 2017- 2018 ուստարվանից սկսած, որը ենթադրում է 6 կիսամյականոց առանձին կրթական մոդուլի կազմակերպում ԵՊՀ 14 ֆակուլտետներում: Ուսանողները համապատասխան քանակությամբ կրեդիտներ (30 կրեդիտ) կուտակելու դեպքում կստանան մանկավարժի որակավորում ևս:  


Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում իրականացվում են գիտահետազոտական մեծ աշխատանքներ, որոնց վկայությունն են վերջին 20 տարում 1000-ից ավել հրապարակվող աշխատությունները (մենագրություններ, դասագրքեր, բուհական ձեռնարկներ, մանկավարժական հանրագիտարան, գիտական հոդվածներ): Վերջին 10 տարում կենտրոնում պաշտպանվել է 3 դոկտորական և 19 թեկնածուական ատենախոսություններ:


Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում արդեն 6 տարի է, ինչ գործում է գիտական աստիճաններ շնորհող մանկավարժության 065 մասնագիտական խորհուրդը: Այստեղ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ են պաշտպանվում ինչպես Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնից, այնպես էլ Հայաստանի տարբեր բուհերից, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետությունից:


Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնն ունի միջազգային համագործակցության ընդգրկուն շրջանակներ, որոնք ներառում են ինչպես եվրոպական երկրների համալասարաններն ու կազմակերպությունները, այնպես էլ տարածաշրջանի առաջատար համալսարանները: Հատկանշական է հատկապես այն, որ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը Եվրոպական կրթական հետազոտությունների ասոցիացիայի անդամ է:


Երևանի պետական համալսարանի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնն ունի միջազգային գիտաժողովների և կլոր սեղանների կազմակերպման հարուստ փորձ (1997, 2004, 2014, 2017):


Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում գործում է ուսանողական խորհուրդ և ուսանողական գիտական ընկերություն, որոնք ակտիվ համագործակցում են համալսարանի ՈՒԽ-ի և ՈՒԳ-ի հետ՝ կազմակերպելով Կենտրոնի և միջֆակուլտետային ուսանողական միջոցառումներ:

Քարտեզ