Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն: կարդալ ավելին
Նախապատրաստական դասընթացների գործունեության հիմնական նպատակը ՀՀ հանրակրթական հաստատությունների (դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, նախնական մասնագիտական հաստատություններ) ավարտական դասարանների աշակերտների և սովորողների` բուհ ընդունվելուն նախապատրաստումն է, ինչպես նաև ուսումն այնտեղ շարունակելու համար ամուր հիմքերի ստեղծումը: կարդալ ավելին
2017/2018 ՈՒՍՏԱՐՎԱ ԵՊՀ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՇԱՐԺՆ ԸՍՏ ԱՌԱՋԻՆ ՀԱՅՏԻ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Նախապատրաստական դասընթացների գործունեության հիմնական նպատակը ՀՀ հանրակրթական հաստատությունների (դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, նախնական մասնագիտական հաստատություններ) ավարտական դասարանների աշակերտների և սովորողների` բուհ ընդունվելուն նախապատրաստումն է, ինչպես նաև ուսումն այնտեղ շարունակելու համար ամուր հիմքերի ստեղծումը:


Երկարաժամկետ նախապատրաստական դասընթացների ունկնդիրների գիտելիքների նախնական մակարդակին համապատասխան խմբեր ձևավորելու համար բոլոր հանրակրթական առարկաներից նախապես անցկացվում է թեստավորում:

Նախապատրաստական դասընթացների կրթական ծրագրերի բովանդակությունն ու որակը ապահովելու նպատակով, ըստ հանրակրթական առարկաների, ձևավորվում է փորձագիտական խորհուրդ, որը հրամանագրվում է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի կողմից:

Յուրաքանչյուր առարկայի ուսման վարձը 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ է: Դասընթացները վարում են համալսարանի առաջնակարգ և փորձառու դասախոսները:


Նախապատրաստական դասընթացներն ավարտողները հաջողությամբ մասնակցում են պետական ավարտական և միասնական քննություններին, ստանում բարձր գնահատականներ: Վերջին տարիներին ունկնդիրների ավելի քան 90 տոկոսն ընդունվել է ՀՀ տարբեր բուհերի առկա և հեռակա բաժիններ: Դասընթացները կազմակերպվում և անցկացվում են ՀՀ բուհերի ընդունելության պահանջներին նախապես համապատասխանեցված ծրագրերով, իսկ ուսումնական տարվա ընթացքում ունկնդիրները պարբերաբար մասնակցում են ընթացիկ ստուգումների, ինչը լրացուցիչ հնարավորություն է տալիս ունկնդիրների ծնողներին` հետևելու իրենց երեխաների պատրաստվածությանը:


Կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին ավարտական քննությունների արդյունքներով տրվում է սահմանված նմուշի վկայական (հավաստագիր):


Առկա ուսուցման համակարգ չընդունված դիմորդներին տրվել է լրացուցիչ հնարավորություն մասնակցելու ԵՊՀ հեռակա բաժնի ընդունելությանը:


Երևանի պետական համալսարանի մինչհամալսարանական կրթության վարչության նախապատրաստական դասընթացների բաժինը առանձնացված ձևով կազմակերպում է նաև նախապատրաստական դասընթացներ օտարերկրյա քաղաքացիների համար: Օտարերկրյա քաղաքացիների համար կազմապերպվող դասընթացների ծրագրերը կազմվում են հաշվի առնելով նրանց նախնական պատրաստվածությունը` յուրաքանչյուր ունկնդրի նկատմամբ դրսևորելով անհատական մոտեցում: Միաժամանակ կազմված ծրագրերը և հատկացվող ժամաքանակները նախատեսված և հաշվարկված են այնպես, որ դիմորդները ԵՊՀ նախապատրաստական դասընթացներին մասնակցելով հնարավորություն են ստանում նաև ուսումը շարունակել ոչ միայն ԵՊՀ-ում, այլև ՀՀ մյուս բուհերում:


Օտարերկրյա քաղաքացիների ունկնդիրների գիտելիքների նախնական մակարդակին համապատասխան խմբեր ձևավորելու համար բոլոր հանրակրթական առարկաներից նախապես անցկացվում է թեստավորում (խմբերը համազոր գիտելիքներ ունեցող ունկնդիրներով ապահովելու և նրանց հետ աշխատանքը նպատակային ու արդյունավետ դարձնելու համար): Առանձին խմբերում են ընդգրկվում հայերենին տիրապետող, մասամբ տիրապետող և հայերեն չիմացող ունկնդիրները, որոնք դասընթացների սկզբում` ավելի քան երկու ամիս, մասնակցում են միայն հայոց լեզվի խորացված դասընթացների, որից հետո միայն հայերենին զուգահեռ մասնակցում են նաև ընդունելության համար անհրաժեշտ մյուս առարկաների դասընթացներին:


ԵՊՀ օտարերկրյա քաղաքացիների համար կազմակերպվող նախապատրաստական դասընթացները նաև իրական հնարավորություն են ընձեռում ներքին և արտաքին Սփյուռքի մեր հայրենակիցների համար ուսումը մայր բուհում շարունակելու համար:


2017 - 2018 թթ. ուստարվա ունկնդիրների գործերն ընդունվում են հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը` ժամը` 10.00-17.00:

Նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար դիմել՝ Աբովյան փողոց, 52ա, 115 սենյակ (Հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենք, 1-ին հարկ):

 

Աշակերտները և սովորողները նախապատրաստական դասընթացների ունկնդիր ձևակերպվելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  • անձնագիր (ծննդյան վկայական)
  • 2 լուսանկար
  • ուսման սահմանված վճարի անդորագիր

Ձեզ ենք ներկայացնում «Նախապատրաստական դասընթացներ» բաժնի գործունեության կանոնակարգը:

 

Հարցերի դեպքում դիմել՝


Մինչհամալսարանական կրթության վարչություն

Նախապատրաստական դասընթացների բաժին


Հեռ
.` (+374 60) 71-06-79, 76-79 (ներքին), (+374 96) 71-06-79

Էլ. փոստ` pre-uec@ysu.am