Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն: կարդալ ավելին
Նախապատրաստական դասընթացների գործունեության հիմնական նպատակը ՀՀ հանրակրթական հաստատությունների (դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, նախնական մասնագիտական հաստատություններ) ավարտական դասարանների աշակերտների և սովորողների` բուհ ընդունվելուն նախապատրաստումն է, ինչպես նաև ուսումն այնտեղ շարունակելու համար ամուր հիմքերի ստեղծումը: կարդալ ավելին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1․ Դիմորդը ոչ մի հարցով ԵՊՀ ընդունող հանձնաժողով չի այցելում, ընդունելության քննության և մասնագիտությունների հայտագրման դիմում-հայտը dimord.am կայքի միջոցով ԳԹԿ է ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ ս/թ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ, հունիսի 15-ին՝ մինչև ժամը 18։00։ ԵՊՀ դիմորդները մասնագիտությունների լրացման հետ կապված խորհրդատվություն ստանալու են հեռախոսազրույցի միջոցով։ Խորհրդատվության համար նախատեսված հեռախոսահամարների, ընդունելության կարգի և մասնագիտությունների ցանկի մասին, ինչպես նաև ԵՊՀ մասին այլ տեղեկատվություն ստանալու համար դիմորդը կարող է օգտվել ysu.am ԵՊՀ պաշտոնական կայքէջի դիմորդ բաժնից։ ԵՊՀ դիմորդների համար նախատեսված է նաև առանձին էլեկտրոնային փոստի հասցե՝ dimord@ysu.am, որի միջոցով դիմորդը կարող է իր հարցերն ուղղել գրավոր եղանակով։

Ընդունող հանձնաժողովն աշխատում է մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, առանց հանգստյան և տոն օրերի՝ ժամը 9:00-19:00-ն, իսկ հունիսի 15-ին՝ ժամը 9:00-18:00-ն:


2․ Հիմնական փուլի մրցույթի արդյունքները հրապարակվելու են ս/թ հուլիսի 18-ին։ Հրապարակելուց հետո ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները թափուր տեղերի առկայության դեպքում կարող են մասնակցել թափուր տեղերի (լրացուցիչ փուլի) մրցույթին։ Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը դիմորդները dimord.am կայքի միջոցով ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ ս/թ հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը ներառյալ, հուլիսի 22-ին՝ մինչև ժամը 18։00-ն։ Հիմնական փուլով ընդունված դիմորդները չեն կարող մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթին։ Լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները կհրապարակվեն ս/թ հուլիսի 25-ին։ 

ԵՊՀ ընդունված դիմորդները ընդունելության կարգի 35-րդ կետի համաձայն պետք է սեպտեմբերի 1-ին համապատասխան ֆակուլտետի դեկանատ ներկայացնեն պահանջվող փաստաթղթերի բնօրինակները։ 

 

Պահանջվող փաստաթղթեր

 

1. Ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (միջուկով)
2. Լուսանկար (3x4 սմ չափսի) – 1 հատ
3. Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը 1 օրինակից)
4. Արտոնություններից օգտվելու դեպքում համապատասխան փաստաթղթեր 


Արտոնություններից օգտվելու դեպքում ներկայացվող լրացուցիչ փաստաթղթեր
Մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը հայտը լրացնելիս, 66-69 կետերից օգտվող դիմորդները նեքոնշյալ փաստաթղթերի միայն բնօրինակները պետք է ուղարկեն dimord@ysu.am էլեկտրոնային փոստին՝ նշելով անունը, ազգանունը, հայրանունը, և մասնագիտությունը։ Հակառակ դեպքում արտոնությունից չեն կարող օգտվել։

ԿԵՏ 66

Տեղեկանք զինծառայող ծնողի զոհվելու մասին

(բնօրինակը և պատճենը 1 օրինակ)

Ծնողի մահվան վկայականը

(բնօրինակը և պատճենը 1 օրինակ)

Դիմորդի ծննդյան վկայականը

(բնօրինակը և պատճենը 1 օրինակ)

 

ԿԵՏ 67 - 1)

Անձնագիրը և ծննդյան վկայականը 

(բնօրինակը և պատճենը 1 օրինակ)

Տեղեկանք 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, կամ մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամ լինելու մասին

(բնօրինակը և պատճենը 1 օրինակ)

 

ԿԵՏ 67 - 2)

Անձնագիրը և ծննդյան վկայականը (բնօրինակը և պատճենը 1 օրինակ)

Առանց ծնողական խնամքի մնալու մասին հաստատող փաստաթղթերը (բնօրինակը և պատճենը 1 օրինակ)

 

ԿԵՏ 68

Զինվորական  գրքույկ(բնօրինակը և պատճենը 1 օրինակից)` առկայության դեպքում

 

ԿԵՏ 69

ԺԱՈՒՏԻԿՈՎՅԱՆ, ՄԵՆԴԵԼԵԵՎՅԱՆ ԵՎ ՄԵԳԱՊՈԼԻՍՆԵՐԻ միջազգային օլիմպիադայի հաղթողի դիպլոմ (բնօրինակը և պատճենը 1 օրինակից)