Հայ բանասիրության ֆակուլտետ
Faculty of Armenian Philology
Հայ բանասիրության ֆակուլտետը համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից է:
>

Հայ բանասիրության ֆակուլտետը համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից է: Նրա հիման վրա են կազմակերպվել վաղուց ինքնուրույն գործող Արևելագիտության, Ռուս բանասիրության, Ռոմանագերմանական բանասիրության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետները:

Ֆակուլտետն ունի յոթ ամբիոն` Հայոց լեզվի, Հայոց լեզվի պատմության, Ընդհանուր լեզվաբանության, Հայ գրականության, Հայ նորագույն գրականության, Համաշխարհային գրականության և գրականության տեսության, Մանկավարժության: Այս ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմը ուսումնասիրել և ուսումնասիրում է լեզվաբանական, գրականագիտական ու մանկավարժական, Սփյուռքին վերաբերող բազմաթիվ հարցեր, ստեղծում մենագրություններ, ձեռնարկներ, դասագրքեր:

Ուսանելով Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետում` դուք կարող եք լինել հայ մտքի երախտավորների գործի արժանի շարունակողը: Մասնագիտական որակյալ կրթությունը կյանքում կօգնի ձեզ լինելու լավ ուսուցիչ, դասախոս, խմբագիր, թարգմանիչ, լրագրող, հաղորդավար, մանկավարժ, գրող, սցենարիստ և այլն: Ֆակուլտետի «հայոց լեզու և գրականությունե բաժնում ուսանելու տարիներին դուք կսովորեք ժամանակակից հայերենի հնչյունաբանություն, բառագիտություն և քերականություն, գրաբար, արևմտահայերեն, հայ ժողովրդի բանահյուսություն, հայ հին, միջնադարյան, նոր, նորագույն և արդի գրականություն, ռուս և արտասահմանյան գրականություն, ինչպես նաև կյուրացնեք թարգմանչական, խմբագրական տարբեր դասընթացներ:

«Սոցիալական մանկավարժությունե մասնագիտության բաժնի ուսանողները որպես սոցիալական մանկավարժներ կպատրաստվեն Հայաստանի Հանրապետության դպրոցների համար, ինչի անհրաժեշտությունն ու կարևորությունն ամրագրված են ՀՀ հանրակրթության պետական կրթակարգում: Սոցիալական մանկավարժը դպրոցում իրականացնում է ուսումնասիրողի, օգնողի, խորհրդատուի և ուղղորդողի գործառույթներ` երեխաների տարաբնույթ սոցիալ-մանկավարժական խնդիրները լուծելու համար:

Ֆակուլտետում հրատարակվում է «Բանասերե ուսանողական թերթը, գործում են Գրական ստուդիան, ՈւԳԸ (Ուսանողական գիտական ընկերություն), որոնց մասնակիցները պարբերաբար կազմակերպում են տարաբնույթ միջոցառումներ` էքսկուրսիաներ, այցելություններ թանգարաններ և մշակութային այլ օջախներ, հանդիպումներ գրողների հետ, գրքերի քննարկումներ և այլն:

Ֆակուլտետը գիտամշակութային կապեր ունի Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հայագիտական տարբեր հաստատությունների, ինչպես և ՀՀ Գրողների միության հետ, և պարբերաբար կազմակերպվում են գիտական նստաշրջաններ, կոնֆերանսներ: