Կենսաֆիզիկայի ամբիոնը հիմնադրվել է 1963թ: Ամբիոնի հիմնադիրը և առաջին վարիչը պրոֆեսոր Գերասիմ Հարությունի Փանոսյանն է: Նա ղեկավարել է ամբիոնը 1963-1984, 1986-1994, 2000-2001թթ.: 1984-1986թթ. ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Սերգեյ Մուշեղի Մարտիրոսովը, 1994-2000թթ.՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Էմիլ Սոսի Գևորգյանը: 2001թ.-ից ամբիոնի վարիչն է պրոֆեսոր Պողոս Հովհաննեսի Վարդևանյանը: Ամբիոնի «Ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայի» լաբորատորիայի գիտահետազոտական խմբում կատարվում են կարևոր աշխատանքներ նուկլեինաթթուների կենսաֆիզիկայի, մոլեկուլային և բջջային կենասբանության բնագավառում: Ամբիոնում զարգանում են նոր ուղղություններ ԴՆԹ-լիգանդ փոխազդեցության մոլեկուլային մեխանիզմների ուսումնասիրություններ, որոնք ընկած են կենսասենսորների նախագծման և ստեղծման հիմքում, ինչպես նաև կարող են կիրառական նշանակություն ունենալ նուկլեինաթթուների հետ փոխազդող կենսաբանորեն ակտիվ միացությունների ընտրության և դրանց ազդեցության մոլեկուլային մեխանիզմների պարզաբանման համար:
Հիմնադրման օրվանից կենսաֆիզիկայի ամբիոնում պատրաստվել են ինը գիտությունների դոկտոր և շուրջ վաթսունից ավելի թեկնածուներ:
Զգալի է ամբիոնի աշխատակիցների ներդրումը հանրապետությունում ժամանակակից կենսաֆիզիկայի զարգացման բնագավառում: Ըստ էության, հանրապետությունում կենսաֆիզիկոս-հետազոտող պատրաստող հիմնական կենտրոնը ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնն է: Այդ մասին է վկայում այն փաստը, որ հանրապետության կենսաֆիզիկական ուղղորդվածություն ունեցող բոլոր լաբորատորիաները համալրվում են ամբիոնի շրջանավարտներով: Իր գոյության հինգ տասնամյակների ընթացքում ամբիոնը պատրաստել է նաև մասնագետներ, որոնք հաջողությամբ աշխատում են մոլեկուլային և բջջային կենսաբանության, ինչպես նաև ժամանակակից կենսաբանության այլ բնագավառներում:
Անցած տարիների ընթացքում կենսաֆիզիկայի ամբիոնը հրատարակել է ավելի քան 1200 գիտական աշխատություն, շուրջ 50 մենագրություն, դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ: Վերջին տարիների ընթացքում ամբիոնի աշխատակիցների կողմից պաշտպանվել է 3 դոկտորական, և 30-ից ավելի թեկնածուական ատենախոսություն:
Ամբիոնը համագործակցում է միջազգային ճանաչում ունեցող հանրապետական, ինչպես նաև արտասահմանյան գիտական կենտրոնների հետ: Ամբիոնի աշխատակիցները սերտորեն համագործակցում են տարբեր երկրների գիտնականների հետ: Արդյունավետ է համագործակցությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (Մոսկվա, ՌԴ), Բոստոնի համալսարանի (Բոստոն, ԱՄՆ), Միչիգանի համալսարանի (Էնն Հարբոր, ԱՄՆ) հետ: Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է միջազգային և հանրապետական գիտական թեմաների կատարմանը, շահել է միջազգային գիտական և ուսումնական դրամական շնորհներ CRDF, TEMPUS, ISF, ANSEF, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ 2015-17; 15T-IF105
2002թ. ամբիոնի աշխատակիցներ պրոֆ. Ա. Թռչունյանը և դոցենտ Կ. Բաղրամյանը, իսկ 2015թ. ամբիոնի վարիչ պրոֆ. Պ. Վարդևանյանը գիտական աշխատությունների շարքի համար արժանացել են բնական գիտությունների զարգացման բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին:
Ամբիոնի աշխատանքներ են տարվում հետևյալ գիտական ուղղություններով.
ԴՆԹ-ի հետ փոխազդող կենսաբանորեն ակտիվ միացությունների կոմպլեքսների կառուցվածքային ուսումնասիրությունները,
Մմ տիրույթի էլեկտրամագնիսական ալիքների ազդեցության ուսումնասիրություններ տարբեր կենսահամակարգերի վրա,
Թաղանթների կառուցվածքի և ֆունկցիաների վրա ազատ ռադիկալային պրոցեսների ազդեցության ուսումնասիրությունները,
Ստերոիդային և պեպտիդային հորմոնների ազդեցության մոլեկուլային մեխանիզմների ուսումնասիրությունը:
Հիմնադրման օրվանից կենսաֆիզիկայի ամբիոնում պատրաստվել են ինը գիտությունների դոկտոր և շուրջ վաթսունից ավելի թեկնածուներ:
Զգալի է ամբիոնի աշխատակիցների ներդրումը հանրապետությունում ժամանակակից կենսաֆիզիկայի զարգացման բնագավառում: Ըստ էության, հանրապետությունում կենսաֆիզիկոս-հետազոտող պատրաստող հիմնական կենտրոնը ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնն է: Այդ մասին է վկայում այն փաստը, որ հանրապետության կենսաֆիզիկական ուղղորդվածություն ունեցող բոլոր լաբորատորիաները համալրվում են ամբիոնի շրջանավարտներով: Իր գոյության հինգ տասնամյակների ընթացքում ամբիոնը պատրաստել է նաև մասնագետներ, որոնք հաջողությամբ աշխատում են մոլեկուլային և բջջային կենսաբանության, ինչպես նաև ժամանակակից կենսաբանության այլ բնագավառներում:
Անցած տարիների ընթացքում կենսաֆիզիկայի ամբիոնը հրատարակել է ավելի քան 1200 գիտական աշխատություն, շուրջ 50 մենագրություն, դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ: Վերջին տարիների ընթացքում ամբիոնի աշխատակիցների կողմից պաշտպանվել է 3 դոկտորական, և 30-ից ավելի թեկնածուական ատենախոսություն:
Ամբիոնը համագործակցում է միջազգային ճանաչում ունեցող հանրապետական, ինչպես նաև արտասահմանյան գիտական կենտրոնների հետ: Ամբիոնի աշխատակիցները սերտորեն համագործակցում են տարբեր երկրների գիտնականների հետ: Արդյունավետ է համագործակցությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (Մոսկվա, ՌԴ), Բոստոնի համալսարանի (Բոստոն, ԱՄՆ), Միչիգանի համալսարանի (Էնն Հարբոր, ԱՄՆ) հետ: Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է միջազգային և հանրապետական գիտական թեմաների կատարմանը, շահել է միջազգային գիտական և ուսումնական դրամական շնորհներ CRDF, TEMPUS, ISF, ANSEF, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ 2015-17; 15T-IF105
2002թ. ամբիոնի աշխատակիցներ պրոֆ. Ա. Թռչունյանը և դոցենտ Կ. Բաղրամյանը, իսկ 2015թ. ամբիոնի վարիչ պրոֆ. Պ. Վարդևանյանը գիտական աշխատությունների շարքի համար արժանացել են բնական գիտությունների զարգացման բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին:
Ամբիոնի աշխատանքներ են տարվում հետևյալ գիտական ուղղություններով.

Աշխատակիցներ

Պողոս Հովհաննեսի Վարդևանյան
Ամբիոնի վարիչ

Էմիլ Սոսի Գևորգյան
Պրոֆեսոր

Մարինե Աշոտի Փարսադանյան
Դոցենտ

Ժենյա Վաղինակի Յավրոյան
Դոցենտ

Գայանե Հմայակի Պողոսյան
Դոցենտ

Կարինե Ստեփանի Մատինյան
Դոցենտ

Արա Պետիկի Անտոնյան
Դոցենտ

Իրինա Գեղամի Արծրունի
Դոցենտ

Անահիտ Վլադիմիրի Ներկարարյան
Դոցենտ

Մարիամ Աշոտի Շահինյան
Ասիստենտ