Քիմիայի ֆակուլտետ
Faculty of Chemistry
Քիմիայի դասավանդումը համալսարանում սկսվել է դեռևս 1921 թ.-ից:
>

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում գործում է եռաստիճան ուսուցման համակարգ: Բակալավրիատում մասնագետներ են պատրաստվում` «Քիմիա» և «Սննդի անվտանգություն», մագիստրատուրայում՝ «Ընդհանուր քիմիա», «Սննդի անվտանգություն» մասնագիտություններով: Իրականացվում է նաև երրորդ աստիճանի կրթություն (ասպիրանտուրա) բոլոր նշված ուղղություններով:


Քիմիայի ֆակուլտետը բազա է ստեղծում նաև քիմիկոս-ուսուցիչ որակավորմամբ մասնագետներ:


ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը Հայաստանի Հանրապետության միակ կենտրոնն է, որը պատրաստում է բազմապրոֆիլ քիմիկոս մասնագետներ: Ուսումնական պրոցեսի ճիշտ կազմապերպումը, ժամանակակից կրթական ծրագրերի և բարձրորակ մասնագետների առկայությունը որակյալ կրթության նախապայմաններն են Որոշ առարկաներ դասավանդվում են հանրապետության տարբեր մասնագիտական և արտադրական հաստատություններում` գիտահետազոտական ինստիտուտներում, սննդարտադրության ձեռնար-կություններում: ՀՀ և արտերկրյա կազմակերպությունների ու ուսումնական հաստատությունների հետ ընդլայնված համագործակցություններն էլ ավելի են խթանում միջազգային չափորոշիչներին համապատասխանող բարձրորակ մասնագետների պատրաստման գործընթացին, ինչը աշխատանք գտնելու լավագույն գրավականն է: Ֆակուլտետի շրջանավարտները կարող են աշխատել կրթության, գիտության և արդյունաբերության ամենատարբեր ոլորտներում:



Ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացը կազմակերպվում է երեք ամբիոնների կողմից՝ անօրգանական և անալիտիկ քիմիայի, օրգանական քիմիայի, ֆիզիկական և կոլոիդ քիմիայի: Ամբիոններին կից գործում են գիտահետազոտական լաբորատորիաներ, որտեղ իրականացվող աշխատանքներում ընդգրկվում են նաև ֆակուլտետի լավագույն ուսանողները:



Քիմիայի ֆակուլտետի «Սննդի անվտանգություն» բաժինը պատրաստում է սննդի անվտանգության մասնագետներ բակալավրի և մագիստրոսի աստիճան-ներով: Ժամանակակից սննդարտադրության պահանջներին համապատասխան անհրաժեշտ են սննդի անվտանգության միջազգային չափորոշիչներին համապատասխանող մասնագետներ, ովքեր կաշխատեն ինչպես սննդի արտադրության կազմակերպման և հսկման մասնագիտական կազմակերպություններում (նախարարություններ, մաքսային վարչություն, իրավական և ստանդարտավորման հիմնարկություններ, փորձաքննական լաբորատորիաներ և այլն), այնպես էլ հետազոտական ակադեմիական և ճյուղային ինստիտուտներում ու համալսարաններում:



Ֆակուլտետում լուրջ աշխատանքներ են տարվում ուսանողական կյանքը հետաքրքիր և լիարժեք դարձնելու համար: Այս աշխատանքներում իրենց մասնակցությունն են բերում ֆակուլտետի ուսանողական կառույցները` ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունը: Ֆակուլտետում ամեն տարի կազմակերպվում են ՈՒԳԸ նստաշրջաններ, հիշարժան օրերին նվիրված միջոցառումներ, սպորտային տարբեր մրցումներ և խաղեր: Մեր ուսանողներն ակտիվորեն մասնակցում են համահագմալսարանական տարաբնույթ միջոցառումներին:



Քիմիայի ֆակուլտետի գիտահետազոտական լաբորատորիաներում իրականացվող աշխատանքները մեծ ներդրում ունեն քիմիայի զարգացման բնագավառում և արժանացել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մրցանակների: Ֆակուլտետը մեծ փորձ ունի նաև արդյունաբերական խնդիրների լուծման բնագավառում: Այն միջազգային ճանաչում ունեցող գիտական կենտրոն է: Ֆակուլտետը սերտ կապեր է հաստատել տարբեր երկրների առաջատար գիտական կենտրոնների հետ. ԱՄՆ-ում` Հյուսիսարևմտյան համալսարան (Չիկագո), Արիզոնայի համալսարան (Թյուսոն), Գերմանիայում` Ռոստոկի, Զաառլանդի և Բայրոթի համալսարաններ, Ֆրանսիայում` Փարիզի և Մոնպելյե համալսարանի, Լեհաստանում` Սիլեզյան համալսարան (Կատովիցե), Մարի Կյուրի-Սկլադովսկայայի անվան համալսարան (Լյուբլին), Ռուսաստանում` Մոսկվայի պետական համալսարան, Ռուսաստանի Ազգերի բարեկամության Համալսարան (Մոսկվա), Կառուցվածքային մակրոկինետիկայի ինստիտուտ (Մոսկվա), ՌԴ ՌԳԱ-ի Գ.Ա.Կրեստովի անվան լուծույթների քիմիայի ինստիտուտ և Դոնի Ռոստովի Հարավային դաշնության համալսարան (ՀԴՀ): Նշանակալից է այն փաստը, որ Դոնի Ռոստովի Հարավային դաշնության համալսարանի հետ համատեղ գործում է մագիստրատուրայի ծրագիր, որի շրջանավարտները կստանան երկուստեք ՀՀ և ՌԴ համատեղ մագիստրոսի դիպլոմ: Ֆակուլտետը առավել կարևորում է Գերմանիայի Դաշնության համալսարանների հետ համագործակցությունը: Քիմիայի ֆակուլտետի լավագույն ուսանողները իրենց ավարտական աշխատանքները և մագիստրոսական թեզերը իրականացնում են այդ կենտրոններում, իսկ ասպիրանտներն այնտեղ կատարում և պաշտպանում են ատենախոսությունները (BACKIS, ERASMUS և DAAD ծրագրերի շրջանակներում):