ԵՊՀ-ում տնտեսագիտական կադրերի պատրաստումը սկսվել է դեռևս 1921 թվականից: Առանձին ֆակուլտետ հիմնադրվել է 1934թ. և գործել է մինչև 1975 թվականը: 1975-83թթ. տնտեսագետների պատրաստումը ԵՊՀ-ում ընդմիջվեց՝ կապված Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրման հետ: 10 տարվա ընդմիջումից հետո, 1984 թվականին համալսարանում «Տնտեսագիտական կիբեռնետիկա» անվանմամբ վերաբացվեց Ֆակուլտետը, որը 1991թ. վերանվանվեց «Տնտեսագիտության», իսկ 2014թ.՝ «Տնտեսագիտության և կառավարման» ֆակուլտետ:
Ֆակուլտետում համատեղության կարգով դասավանդում են հանրապետության պետական կառավարման համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ֆինանսաբանկային համակարգի և տնտեսության տարբեր ճյուղերի առաջատար կազմակերպությունների լավագույն մասնագետները:
Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի միջոցով (ISTC) շնորհիվ ֆակուլտետում 2017թ. հիմնվեց նոր մագիստրոսական ծրագիր՝ «Տվյալների գիտությունը բիզնեսում», որի նպատակն է պատրաստել բարձրակարգ մասնագետներ Տվյալների գիտության ոլորտում:
Հատկանշական է, որ հիշյալ մագիստրոսական ծրագրի ուսումնական գործընթացում մեծապես օգտագործվում է Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նյութատեխնիկական բազան՝ ընդհուպ շատ դասընթացների դասերը կայանում են Կենտրոնում:
Ֆակուլտետը համագործակցում է ՀՀ և արտերկրի մի շարք մասնագիտական միավորումների հետ: Հայկական տնտեսագիտական միության հետ համատեղ կազմակերպվում են տարեկան գիտաժողովներ:
Ֆակուլտետում գործում է 4 ամբիոն շուրջ 70 հիմնական դրույքովև 60 համատեղող դասախոսներով.
1. Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն,
2. Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոն,
3. Ֆինանսահաշվային ամբիոն,
4. Կառավարման և գործարարության ամբիոն,
Ֆակուլտետի ուսուցման համակարգը եռաստիճան է` բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:
Ֆակուլտետի բակալավրիատում ուսուցումը կազմակերպվում է երեք մասնագիտությամբ`
«Տնտեսագիտության տեսություն»,
«Ֆինանսներ»,
«Կառավարում»:
Ֆակուլտետում 2018թ. հունվարի 1-ի դրությամբ գործում են մագիստրոսական հետևյալ ծրագրերը`
Տնտեսական քաղաքականություն և իրավունք
Միջազգային տնտեսական հարաբերություններ
Մոդելավորումը ֆինանսատնտեսական համակարգերում
Կառավարման տեղեկատվական համակարգեր
Տվյալների գիտությունը բիզնեսում
Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
Հաշվապահական հաշվառում և աուդիտ
Գործարար կառավարում
Ինովացիոն կառավարում
Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում
Ֆակուլտետում գործում է նաև հեռակա ուսուցման բակալավրիատ և մագիստրատուրա:
Վերջին մի քանի տարիներին ֆակուլտետն ավարտում են տարեկան շուրջ 500 շրջանավարտ, որից 300-ը` բակալավրիատում, 200-ը` մագիստրատուրայում: