Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Faculty of Economics and Management
ԵՊՀ-ում տնտեսագիտական կադրերի պատրաստումը սկսվել է դեռևս 1921 թվականից Խորհրդային շինարարության ֆակուլտետում:
>
Արման Ալբերտի Սարգսյան

Դոցենտ | Նորարարության տնտեսագիտության ամբիոն
Կրթություն
1999 - 2002 թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ասպիրանտուրա
«Տնտեսա-մաթեմատիկական մեթոդներ» մասնագիտացում
1994 - 1999 թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, «Ինժեներ-տնտեսագետ» մասնագիտություն

Աշխատանքային փորձ
2020 թ-ից առ այսօր, Գործադիր տնօրենի տեղակալ, Հայաստանի բանկերի միություն
2015 - 2020 թթ. Տնօրեն, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ
2020 թ-ից առ այսօր, Միջազգային փորձագետ, Եվրոպայի խորհրդի Սոցիալական խարտիայի դեպարտամենտ, Ստրասբուրգ, Ֆրանսիա
2003 թ-ից առ այսօր, Ասիստենտ, այնուհետև՝ Դոցենտ, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան
2003 թ-ից առ այսօր, Ասիստենտ, այնուհետև՝ Դոցենտ, Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
2004 - 2013 թթ. Հետազոտությունների և նախագծերի բաժնի պետ, Հայաստանի բանկերի միություն
2008 - 2010 թթ. Գործադիր տնօրեն, «Էլ-Էմ Գրուփ» ՍՊԸ
2006 - 2008 թթ. Գործադիր տնօրեն, «Էլ-Էմ Օիլ» ՍՊԸ
2001 - 2003 թթ. Գործադիր տնօրենի տեղակալ, «Սահակյան գորգեր» Հայ-Ամերիկյան ընկերություն
1997 - 2001 թթ. Բիզնես խորհրդատու, PEPC խորհրդատվական ընկերություն

Դասավանդվող դասընթացներ
Տնտեսության ինովացիոն զարգացման հիմնախնդիրները
Ինովացիոն նախագծերի կառավարում
Կառավարման տեղեկատվական համակարգեր
Որոշումների կայացման մեթոդներ և գործիքներ

Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Սոցիալ-տնտեսական երևույթներ և ինովացիոն զարգացում, տնտեսության մեջ մաթեմատիկական մոդելավորում

Միջազգային մասնագիտական փորձառություն
Մասնակցություն եվրոպական երկրներում շուրջ երկու տասնյակ միջազգային գիտաժողովներին, սեմինարներին և վերապատրաստումներին (2005-2020թթ․) Միջազգային կազմակերպությունների շրջանակներում սոցիալ-տնտեսական երևույթներին վերաբերող շուրջ 3 տասնյակ զեկույցների հեղինակ և համահեղինակ։

Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն (գերազանց իմացություն), անգլերեն (գերազանց իմացություն)

Արման Սարգսյան , Թադևոս Ավետիսյան, Տաթևիկ Նազարյան
«Նվազագույն աշխատավարձի և ընտրովի մակրոցուցանիշների փոխառնչությունների վերլուծություն»
2017 | Հոդված/Article
ԵՊՏՀ, Բանբեր, 2017 [4], Երևան, 2017, էջ 23: