![]() |
Սևակ Գագիկի Հայրումյան
Ասիստենտ | Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն Կրթություն
1994 - 1998 - ИМЭМО РАН (Институт мировой экономики и международных отношений при Российской академии наук) (ՌԴ Գիտությունների ակադեմիային կից` Աշխարհի տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ), ասպիրանտուրա: Որակավորում` տնտեսագետ – միջազգայնագետ, տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Թեկնածուական ատենախոսության թեման՝ «Արևելյան Ասիայի երկրների տնտեսական արդիականացումը (Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի «տնտեսական հրաշքների» համեմատական վերլուծությունը)»։ 1989 - 1994 - Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ․ Որակավորում՝ իրավագետ։ Զուգահեռաբար, որպես երկրորդ մասնագիտություն, ուսումնասիրել է տնտեսագիտություն, հրապարակել տնտեսագիտական ուսումնասիրություններ։ Կառավարչական և բիզնես գործունեություն 2008 – մինչև օրս – Միջազգային բիզնես-խորհրդատվական խմբի ղեկավար (մասնավոր պրակտիկա). Գործառույթներ: Խոշոր ընկերությունների գործարքների ամբողջական ուղեկցում, կայացած, ինչպես նաև startup և վենչուրային բնույթի բիզնեսների օպտիմալացում, աճեցում և արդյունավետության բարձրացում, M&A, հակաճգնաժամային և սնանկության մենեջմենթ, ակտիվների կապիտալիզացման աճեցում, IPO ուղղորդում: 2004-2007 – “Pio Global Asset Management” ներդրումային և ակտիվների կառավարման ընկերություն /ԱՄՆ/, Մոսկվա. Փոխպրեզիդենտ: 2001 – 2004 - ВБРР (Всероссийский банк развития регионов) («Տարածաշրջանների զարգացման համառուսական բանկ») (Հիմնական բաժնետերը` (87%) - «Роснефть» ընկերություն), Մոսկվա. Կորպորատիվ ծրագրերի զարգացման դեպարտամենտի տնօրեն - կորպորատիվ բիզնես բլոկի ղեկավար: 1999 - 2001 – «Импэксбанк» («Իմպեքսբանկ»), Մոսկվա. Խոշոր ընկերությունների հետ աշխատանքի վարչության պետ: 1996 - 1999 – Банк «Российский кредит» (Բանկ «Ռասիյսկիյ կրեդիտ»), Մոսկվա. Միջազգային ընկերությունների հետ աշխատանքի վարչության պետ, 1995 - 1996 – Банк «Российский кредит» (Բանկ «Ռասիյսկիյ կրեդիտ»), Մոսկվա. Ոչ–ռեզիդենտ ընկերությունների հետ աշխատանքի բաժնի վարիչ, 1994 - 1995 – Банк «Российский кредит» (Բանկ «Ռասիյսկիյ կրեդիտ»), Մոսկվա. Առաջատար փորձագետ։ Դասախոսական գործունեություն և դասավանդվող առարկաներ 09.2016 – մինչև օրս - Երևանի պետական համալսարան, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, ասիստենտ (արտաքին համատեղություն). Դասավանդվող հիմնական առարկա` «Տնտեսական զարգացման քաղաքականություն»; 09.2016 – մինչև օրս - Հայաստանում ֆրանսիական համալսարան, դասախոս (արտաքին համատեղություն). Դասավանդվող առարկաներ` “Ներդրումներ և ֆինանսների տեսություն”, “Գործնական բանակցություններ”: Գիտական հետաքրքրությունների շրջանակ Տնտեսական աճի և ձախողումների կառուցվածք, «զուգահեռ» տնտեսագիտություն, ժամանակակից ճգնաժամեր, համաշխարհային տնտեսության զարգացման արդի միտումներ, հակաճգնաժամային և աճի մոդելներ զարգացող երկրների և ընկերությունների համար, միջազգային բորսաներ և ֆինանսական շուկաներ, կապիտալիզացման օրինաչափություններ, պետական տնտեսական քաղաքականություն։ Լեզուների իմացություն Ռուսերեն - ազատ, անգլերեն – ազատ: Էլ․ փոստ։ s.hayrumyan@ysu.am |