![]() |
Աննա Հովիկի Հակոբջանյան
Դոցենտ | Կառավարման եւ գործարարության ամբիոն 1994 թ-ին ավարտել է Իջևանի թիվ 5 ռուսական միջնակարգ դպրոցը:
1994 - 1998 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Տնտեսագիտության ֆակուլտետը Ընդհանուր տնտեսագիտություն մասնագիտությամբ: 1998 - 2000 թթ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ մագիստրատուրան Ընդհանուր տնտեսագիտություն մասնագիտությամբ: 2000 - 2003 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 2004 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Գործազրկությունը և նրա հաղթահարման ուղիներն անցումային տնտեսությունում (ՀՀ Տավուշի մարզի օրինակով)» թեմայով, ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2000 - 2003 թթ. աշխատել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Տնտեսագիտության ֆակուլտետում որպես դասախոս: 2004 - 2011 թթ. աշխատել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի Տնտեսագիտության տեսության ամբիոնի ասիստենտ: 2011 թ-ից աշխատում է Կառավարման և գործարարության ամբիոնում որպես ասիստենտ: 2005 թ-ին մասնակցել է Աշխատանքի Միջազգային Կազմակերպության ծրագրով կազմակերպված «Ծանոթություն բիզնեսին» սեմինարներին, ստացել դասավանդման վկայագիր: 2006 և 2009 թթ.-ին անցել է դասախոսների որակավորման բարձրացման դասընթացներ տնտեսագիտություն մասնագիտությամբ: 2007 թ-ին անցել է դասախոսների մանկավարժական-հոգեբանական վերապատրաստման դասընթաց: Ամուսնացած է, ունի մեկ զավակ: |