Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Faculty of Economics and Management
ԵՊՀ-ում տնտեսագիտական կադրերի պատրաստումը սկսվել է դեռևս 1921 թվականից Խորհրդային շինարարության ֆակուլտետում:
>
Էլյանորա Նորայրի Մաթևոսյան

Ասիստենտ | Նորարարության տնտեսագիտության ամբիոն
Կրթություն
2011 թ. Սինգապուրի Քաղաքացիական ծառայության ինստիտուտ, «Արդյունավետ կառավարում» մասնագիտական վերապատրաստում
2004 թ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ», հայցորդ
2002 թ. ԱՄՆ ՄԶԳ-ի Եվրասիայում ուսուցման ծրագիր, «Ջրային ոլորտի ինստիտուցիոնալ և կարգավորիչ հիմնախնդիրները» տեխնիկական համագործակցության ծրագիր, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
1998 թ. Եգիպտոսի կառավարության և Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային ինստիտուտի (RITI), «Մասնավորեցման և բարեփոխումների քաղաքականությունը» վերապատրաստման դասընթաց, Կահիրե, Եգիպտոս
1994 թ. Համաշխարհային բանկի և Վիեննայի միացյալ ինստիտուտի «Շուկայական տնտեսություն և ֆինանսական վերլուծություն» դասընթաց, Կիև, ՈՒկրաինա
1986 - 1991 թթ. Երևանի ճարտարապետա-շինարարական ինստիտուտ, «Շինարարության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտություն

Գիտական աստիճանը, կոչումը
Տնտեսագիտության թեկնածու 2004թ.-ից

Աշխատանքային փորձ
09.2019 թ-ից առ այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Նորարարության տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ:
10.2017 - 09.2019թթ. ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ֆինանսահաշվային ամբիոնի ասիստենտ:
02.2016թ. - 10.2016թ., 11.2017թ. - 12.2017թ. «Ղրղզստանի Հանրապետությունում պետական գույքի կառավարման բարելավման ծրագիր», Միջազգային փորձագետ:
01.2012 - 06.2017թթ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, Մեթոդաբանության և օրենսդրության մշակման բաժնի պետ:
11.2003 - 01.2012թթ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, Նպատակային ծրագրերի մշակման բաժնի պետ:
09.2003 – 03.2004թթ. «Ջրային ռեսուրսների դիմաց վճարների սահմանման մեթոդաբանության մշակում» ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագիր, փորձագետ:
05.2003թ. – 08.2003թ. «Ջրային ռեսուրսների օգտագործման համար ռեսուրսավճարի ռազմավարության մշակում՝ Ջրի ազգային ծրագրում ներառելու համար», ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագիր, փորձագիտական խմբի ղեկավար:
10.2001 – 10.2003 թթ. «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի տնտեսագիտական գործիքակազմի մշակում» ԱՄՆ ՄԶԳ, աշխատանքային խմբի անդամ, փորձագետ:
07.2000 – 11.2003թթ. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն, Զարգացման ծրագրերի վարչության պետ:
06.2000 - 03.2001 թթ. «Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի մշակում», TNO (Նիդեռլանդներ):
02.1998 - 07.2000 թթ. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն, Մասնավորեցման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ:
01.1997 - 02.1998 թթ. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարություն, Սեփականաշնորհման ծրագրերի բաժնի պետ:
06.1995 – 01.1997թթ. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն,
Տնտեսական գործունեության պետական կարգավորման բաժնի պետ:
11.1993 - 06.1995 թթ. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն,
Ձեռնարկատիրական գործունեության կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ:
02.1992 - 11.1993թթ. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն,
Ձեռնարկատիրական գործունեության կարգավորման բաժնի առաջատար մասնագետ:
10.1991 - 02.1992 թթ. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտե, Հաշվապահ:

Պարգևատրումներ
  • ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 2017թ.-ի հուլիսի 17-ի արձանագրային որոշմամբ պարգևատրվել է ԱՊՀ հզորացման և զարգացման ոլորտում արգասաբեր աշխատանքի համար:
  • 21.09.2016 թ. Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով:
  • 19.09.2011 թ. Հայաստանի Հանրապետության անկախության տոնի 20-ամյակի առիթով և աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության շնորհակալագրով :

    Դասավանդվող դասընթացներ
    Վիճակագրություն
    Ձեռնարկության էկոնոմիկա

    Գիտական հետաքրքրությունների շրջանակ
  • Պետական գույքի կառավարման մեթոդաբանություն, ռազմավարություն, հայեցակարգեր, հաշվառում, պետական գույքի մասնավորեցում,
  • Կառավարման արդյունավետության գնահատում,
  • Ձեռնարկատիրական գործունեության իրականացում և պետական կարգավորում
  • Պետություն - մասնավոր հատված գործընկերության ծրագրեր,
  • Պետական և մասնավոր ձեռնարկատիրություն,
  • Ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի օգտագործում և կառավարում. սոցիալական, տնտեսական ու ֆինանսական հիմնախնդիրներ,
  • Առողջապահական համակարգի օպտիմալացում, առողջապահության ոլորտում կարգավորման լծակների կիրառում,
  • Էներգետիկ համակարգի գործունեությունը և զարգացումը:

    Լեզուների իմացություն
    Հայերեն, ռուսերեն, անգլերեն