Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Faculty of Economics and Management
ԵՊՀ-ում տնտեսագիտական կադրերի պատրաստումը սկսվել է դեռևս 1921 թվականից Խորհրդային շինարարության ֆակուլտետում:
>
Գարիկ Աշոտի Սիրոյան

Դոցենտ | Ֆինանսահաշվային ամբիոն
Կրթություն
1994 - 1999 թթ. Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ
1999 - 2001 թթ. Հունաստանի Մակեդոնիայի համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրա, տնտեսագիտության մագիստրոսի դիպլոմ
1999 - 2002 թթ. ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա։
2002 թ. տնտեսագիտության գիտությունների թեկնածուի դիպլոմ:

Գիտական աստիճան
Թեկնածուական ատենախոսության թեման` «Միգրացիոն գործընթացները և դրանց սոցիալ-տնտեսական հետևանքները (ՀՀ օրինակով)», 27.12.2002 թ., ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում գործող ԲՈՀ-ի 015 մասնագիտական խորհրդի նիստում:

Աշխատանքային փորձ
2017 թ. հունվարից Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ, ՀՈԱԿ, Քաղաքային կայուն զարգացման և ներդրումային ծրագիր, ինստիտուցիոնալ մասնագետ
2003 թ-ից առ այսօր ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, Ֆինանսահաշվային ամբիոնի ասիստենտ
2010 թ-ից առ այսօր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Տնտեսագիտության ֆակուլտետ, ասիստենտ
2012 - 2016 թթ. «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ, ծրագրի ղեկավար
2008 - 2011 թթ. ՀՀ ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայություն, Ծառայության աշխատակազմի գլխավոր աուդիտոր
2007 - 2008 թթ. ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ, հիմնադրամի նախագահի խորհրդական
2006 - 2007 թթ. «Սիբիր» Ավիաընկերություն ԲԲԸ, Հայաստանում և Սփյուռքում չվերթների զարգացման մենեջեր
2003 - 2005 թթ. «Արմավիա» Ավիաընկերություն ՍՊԸ, Կոմերցիոն բաժին, մենեջեր

Գիտական գործուղումներ
2007թ. Կինգստոնի համալսարան, Լոնդոն, Մեծ Բրիտանիա, INTAS (EU) № 04-79-7125 հետազոտական ծրագրի շրջանակներում
2005թ. Մակեդոնիայի համալսարան, Սալոնիկի, Հունաստան, INTAS (EU) № 04-79-7125 հետազոտական ծրագրի շրջանակներում

Գիտական հետազոտություններ
2012 - 2013 թթ. Ակադեմիական Շվեցարական Կովկասյան Ցանց (ASCN), Ֆրայբուրգի համալսարան, ակադեմիական հետազոտություն, Միգրացիայի և մարդկային կապիտալի վերարտադրության միջև փոխկապակցությունը, հետազոտական խմբի ղեկավար
2010 - 2011 թթ. ԳՏՀ (GIZ/GTZ) «Համայնքային և տնտեսական զարգացումը Հայաստանում» հետազոտություն, փորձագետ
2009 թ. Աշխատանքի միջազգային կազմակերպություն, «ՀՀ-ում ՓՄՁ ոլորտի համար բիզնես միջավայրի և կանանց ձեռներեցության զարգացման գնահատում», փորձագետ
2006 - 2008 թթ. ՀՀ Կենտրոնական բանկ, «Հետազոտական ծրագիր № 12/280261 §ՀՀ Աշխատանքի շուկայի վերլուծություն», փորձագետ
2005 - 2007 թթ. INTAS (EU) Հետազոտական ծրագրեր և ցանցեր, դրամաշնորհ № 04-79-7125, «Միգրացիան Եվրոպական անցումային տնտեսություններում. պատճառների և հետևանքների ուսումնասիրություն», գլխավոր փորձագետ
2005 - 2006 թթ. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն, «Երիտասարդական քաղաքականության ազգային զեկույց», փորձագետ

Մասնագիտական վերապատրաստումներ և վկայագրեր
2013 թ. Դասավանդման սերտիֆիկատ, «Ձեռներեցություն», USAID, EDMC, Երևան
2012 - 2013 թթ. «Գենդերային հիմնախնդիրները աղետների ռիսկերի նվազեցման մեջ», OXFAM, Մեծ Բրիտանիա
2012 թ. «Գործընկերություն և ծրագրի ցիկլի կառավարում», OXFAM, Երևան
2007 թ. Վկայական, «PRAXIS հետազոտությունների կենտրոն Կենսաթոշակային բարեփոխումները Էստոնիայում», Էստոնիա, Տալլին
2007 թ. Շնորհակալագիր, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարից, «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի» պատրաստման աշխատանքում մեծ ներդրում ունենալու համար
2005 թ. Դասավանդման սերտիֆիկատ, Աշխատանքի միջազգային կազմակերպություն, «Սկսիր և կատարելագործիր քո բիզնեսը», Երևան

Կարդացվող դասընթացներ
Ներդրումային և այլ կուտակային ֆոնդեր, Ֆինասական շուկաներ, Ֆինանսների տեսություն, Սոցիալական ապահովագրույուն և ապահովություն

Լեզուներ
հայերեն, ռուսերեն, անգլերեն, հունարեն