![]() |
Լիլիթ Յուրիի Դադայան
Դոցենտ | Կառավարման եւ գործարարության ամբիոն Կրթություն
2012 թ. ստացել է դոցենտի գիտական կոչում, 2004 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` «Արտաքին տնտեսական գործունեության կառավարման համակարգի զարգացման ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, 1999 - 2004 թթ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի կառավարման ամբիոնի հայցորդ, 1994 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` էկոնոմիկայի պետական կարգավորում մասնագիտությամբ, 1989 թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը: Աշխատանքային փորձ 2011 թ-ից առ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոն, 2009 թ-ից առ այսօր Երևանի պետական համալսարանի կառավարման և գործարարության ամբիոն, 2009 - 2013 թթ. ՀՊԱՀ ագրոբիզնեսի կառավարման ամբիոնի դոցենտ, 2006 - 2009 թթ. ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ասիստենտ, 2002 - 2004 թթ. ԵՊՏԻ կառավարման ամբիոնի լաբորանտ, 2000 - 2002 թթ. Մովսես Խորենացու անվան համալսարան, դասախոս, 1997 - 2000 թթ. Երևանի Մ. Նալբանդյանի թիվ 33 միջնակարգ դպրոցի հայ-ամերիկյան ծրագրի շրջանակներում դասավանդվող «Տնտեսագիտության հիմունքներ» առարկայի ուսուցչուհի: Մասնագիտական դասընթացներ Առաջնորդություն Կազմակերպական վարք Մարքեթինգ-մենեջմենթ Մարքեթինգի հիմունքներ Միջմշակութային մարքեթինգ Մեդիաէկոնոմիկա Հասարակայնության հետ կապեր (PR) Նորամուծական գործունեության մարքեթինգային ապահովում Լեզուների իմացություն Հայերեն, ռուսերեն, անգլերեն Համակարգչային հմտություններ Microsoft Office (Word, Excel, Access, PowerPoint) |