Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
Faculty of European Languages and Communication
:
>
Աննա Էդվարդի Հակոբյան

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ | Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոն
Կրթություն
2006 - 2009 թթ. Երևանի Պետական Համալսարանի, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի, անգլիական բանասիրության ամբիոնի ասպիրանտ
2004 - 2006 թթ. Երևանի Պետական Համալսարան, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, բանասիրության մագիստրոս (դիպլոմ գերազանցության)
2000 - 2004 թթ. Երևանի Պետական Համալսարան, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, բանասիրության, մանկավարժության բակալավր (դիպլոմ գերազանցության)

Գիտական աստիճաններ և կոչումներ
2009 թ. «Պաշտոնական խոսքն իբրև ոճակառուցվածքային հատկանիշների ուրույն համակցություն, (ամերիկյան սահմանադրության լեզվական նյութի հիման վրա)», բանասիրական գիտությունների թեկնածուի վկայագիր շնորհված Հայաստանի Հանրապետության Բարձրագույն Որակավորման Հանձնաժողովի կողմից Երևանի Պետական Համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ։
2016թ. դոցենտի գիտական կոչում՝ շնորհված ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ։

Մասնագիտական գործունեություն
2021-ից առ այսօր Երևանի Պետական Համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի դոցենտ
2019 թ- ից Երևանի Պետական Համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ
2009 թ-ից Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի, անգլիական բանասիրության ամբիոնի ասիստենտ
2006 - 2009 թթ. Երևանի պետական համալսարանի, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի, անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս

Դասավանդվող առարկաներ
Դատաբժշկական թարգմանության հիմնահարցեր, իրավաբանական բառապաշարի թարգմանության առանձնահատկությունները, մասնագիտական տեքստերի գրավոր թարգմանություն, զուգադրական բառագիտություն, բակալավրի և մագիստրոսի ավարտական աշխատանքների գիտական ղեկավարություն և խորհրդատվություն։

Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներ
Իրավալեզվաբանություն, բժշկագիտական լեզվաբանություն, գործառական ոճագիտություն, տեքստի լեզվաբանություն

Օտար լեզուներ
Հայերեն (մայրենի) rուսերեն, անգլերեն, իտալերեն

Միջազգային գիտաժողովների մասնակցություն
16-19/ Հոկտեմբեր/ 2007 թ. «Շարահյուսական ոճական հնարները սահմանադրության տեքստում», Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Լեզուն և գրականությունը գիտական իմացության ժամանակակից հարացույցում» խորագրով երկրորդ միջազգային գիտաժողով, Երևան, Թեզիսների Ժողովածու, էջ 124-125
2 /Ապրիլ/ 2015 թ. «Օրենսդրական տեքստի շարահյուսական կառուցվածքային առանձնահատկությունները» «Ակադեմիկոս Գ.Բ. Ջահուկյանը և լեզվաբանական միտքը» հանրապետական գիտաժողով, Երևան, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ

Պատվոգրեր
Պատվոգիր – 2012թ. Դեկտեմբերի 2-ին Հայաստանում Միացյալ Նահանգների Դեսպանատան Հասարակական Կապերի բաժնի կողմից կազմակերպված մրցույթին Լավագույն Ակնարկագիր (Best Essay Writer) մրցանակին արժանանալու համար
Պատվոգիր - 2002թ. Ապրիլի 15-ին Երևանի Պետական Համալսարանի, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանչական բաժնի ամենամյա մրցույթին «Լավագույն Թարգմանություն» մրցանակին արժանանալու համար

Էլ. փոստ
annahakobyan@ysu.am

Words Commonly Confused by EFL Learners
2020 | Գիրք/Book
Ուս. ձեռնարկ: Ասողիկ: 2020թ․,104 էջ
Persuasion Through Language, Facts and Logic
2019 | Գիրք/Book
Արմավ, 2019, 128 էջ
Ատրիբուտային բառակապակցությունների գործառական արժեքը անգլերեն օրենսդրական տեքստում
2017 | Հոդված/Article
«Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», 2017 № 3 (24), էջ 43-51
|
Օրենսդրական տեքստի ոճակառուցվածքային առանձնահատկությունները
2016 | Գիրք/Book
«Արմավ», 2016թ․, 132 էջ, Հայաստան
Օրենսդրական տեքստի շարահյուսական-կառուցվածքային առանձնահատկությունները
2015 | Հոդված/Article
«Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», 2015 № 3 (18), էջ 71-79
|
Words Commonly Confused by Foreign Learners of English
2015 | Գիրք/Book
Ուս. ձեռնարկ: Լուսակն: 2015թ․, 92 էջ
|
Scientific English in the Paradigm of the Professional Communication
2015 | Հոդված/Article
Foreign Languages for Special Purposes, 2015, 3(12), էջ 45-51 pp.
|
Արձակ բանաստեղծությունների թարգմանության հարցի շուրջ
2012 | Հոդված/Article
«Բանբեր Երևանի համալսարանի», «Բանասիրություն», 137.2, Երևան 2012թ., էջ 64-71
|
Սահմանադրական խոսք. լեզվի եվ ոճի հարցեր
2011 | Գիրք/Book
Մենագրություն, Երևան, «Իրավունք» հրատարակչություն, 2011, 100 էջ
Noun + of + Noun” տիպի բառակապակցությունների գործառական արժեքը ամերիկյան սահմանադրության տեքստում
2009 | Հոդված/Article
Օտար լեզուները Հայաստանում, գիտամեթոդական հանդես, N 3, Երևան, 2009, էջ 21-30
Պաշտոնական ոճի շարահյուսական որոշ առանձնահատկությունների շուրջ
2009 | Հոդված/Article
«Բանբեր Երևանի համալսարանի», 1 (127), Երևան 2009թ., էջ 149-153
|
Պաշտոնական ոճի շարահյուսական որոշ առանձնահատկությունների շուրջ
2009 | Հոդված/Article
«Բանբեր Երևանի համալսարանի», 1 (127), Երևան 2009թ., էջ 149-153
|
Syntactic-Stylistic Devices in the Texts of Constitutions
2008 | Հոդված/Article
Armenian Folia Anglistika, International Journal of English Studies N 1(5)/2008, Yerevan, Lusakn Publishers, p.35-38
On Some Problems of Understanding and Interpreting Legal Texts
2008 | Հոդված/Article
Աստղիկ N 17-18, Սահակ Պարթեվ հրատ., 2007-2008, էջ 181-185
On Some Peculiarities of Translation of Legal Documents
2006 | Հոդված/Article
Աստղիկ N 16, Սահակ Պարթեվ հրատ., 2006, էջ 292-298
The Language of Constitution. Some Specific Linguistic Characteristics
2006 | Հոդված/Article
Օրենք և իրականություն, միջազգային իրավաբանական գիտական հանդես, N 9 (131), «Իրավունք» հրատարակչություն, 2006, էջ 44-45