Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
Faculty of Geography and Geology
1933 - 1934 ուստարում ԵՊՀ-ում կազմավորվում է երկրաբանաաշխարհագրական ֆակուլտետը:
>

1933 - 1934 ուստարում ԵՊՀ-ում կազմավորվում է երկրաբանաաշխարհագրական ֆակուլտետը: 1935 թ.-ին աշխարհագրության և երկրաբանության բաժիններն առանձնացվում են, և կազմավորվում են երկու առանձին` երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետներ:



Ուսումնական գործընթացին զուգընթաց աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ` քարտեզագրության և գեոդեզիայի, ջրաբանության, բնօգտագործման և բնապահպանության, ջրային պրոբլեմների, երկրակեղևի խորքային կառուցվածքի, հանքային դաշտերի առաջացման և նրանց որոնման ու հետախուզման մեթոդների մշակման, ջրաերկրաբանության, երկրաքիմիայի, սողանքային երևույթների, երկրաֆիզիկական դաշտերի ուսումնասիրության ուղղություններով: Աշխատանքներ են տարվում նաև հանրապետության տարածքի սեյսմիկ շրջանացման, երկրաշարժերի առաջացման և դրանց կանխագուշակման, ջրատեխնիկական կառույցների անվտանգ շահագործման ուղղություններով:



2008 թ-ի հունիսին աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների հիման վրա կազմավորվեց նոր` աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը:



Ֆակուլտետում գործում են 8 ամբիոն և մեկ գիտահետազոտական լաբորատորիա:



Ֆակուլտետում գործում են հետևյալ մասնագիտությունները, մագիստրոսական ծրագրերը, կազմակերպվում են հետևյալ պրակտիկաները.



Մագիստրոսկան ծրագրեր`



  • երկրաֆիզիկա,

  • երկրաքիմիա,

  • ջրաերկրաբանություն և ճարտարագիտական երկրաբանություն,

  • պատմական և ռեգիոնալ երկրաբանություն,

  • ՕՀՀ որոնում և հետախուզում,

  • հասարակական աշխարհագրություն,

  • ֆիզիկական աշխարհագրություն և լանդշաֆտների էկոլոգիա

  • քարտեզագրություն,

  • գեոմորֆոլոգիա,

  • բնօգտագործում և բնապահպանություն:


Ֆակուլտետի ուսանողներն իրենց ուսումնաարտադրական պրակտիկաներն անց են կացնում Երևան քաղաքի, ՀՀ մարզերի տարբեր ձեռնարկություններում, վարչական հիմնարկներում, ՀՀ բնապահպանության նախարարությունում, Ջրաօդերևութաբանական վարչությունում, Գեոդեզիայի ինստիտուտում, ԵՊՀ «Բյուրական» և «Մարմարիկ» ուսումնաարտադրական բազաներում, Երևանի դպրոցներում, ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտում, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, ֆակուլտետի ամբիոններում: Ֆակուլտետի ուսանողները մասնակցում են նաև ՀՀ տարբեր շրջաններում անցկացվող երկրաբանական արշավախմբերին:



Ֆակուլտետում գիտահետազոտական աշխատանքներ են իրականացվում հետևյալ ուղղություններով`
1. ՀՀ ջրային ռեսուրսների ուսումնասիրություն և արդյունավետ օգտագործման գնահատում,
2. ՀՀ լանդշաֆտների դեգրադացիայի դեմ պայքարի հետազոտություն և արդյունավետ միջոցների մշակում,
3. ՀՀ բնական աղետների ռիսկի գնահատում,
4. ՀՀ տարածքի կայուն զարգացման հետազոտություն և ծրագրերի մշակում,
5. Սևանի ավազանի հիդրոերկրաբանական կառուցվածքի և անթրոպոգեն ազդեցության ուսումնասիրություն ու գնահատում,
6. Նավթագազային ծննդավայրերի որոնման ծրագրերի և երկրաքիմիական մեթոդների մշակում:


Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում առաջնային են համարվում տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային հետևյալ ծրագրերը.


Այրվող նյութերի և թափոնների գերադիաբատիկ ճանապարհով գազաֆիկացման նոր եղանակի ներդրման հարցի մասին (ղեկավար` Ռ. Գևորգյան),


Հայաստանի թերմոքիմիական եղանակով մոդիֆիկացված բնական ցեոլիտների կիրառումը, ռադիոակտիվ հեղուկ թափոնների էֆեկտիվ վնասազերծումը (ղեկավար` Ռ. Գևորգյան):


Երկրորդային են համարվում տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային հետևյալ ծրագրերը.


Ջրային աղետների մոդելավորում, կանխատեսում, ռիսկի գնահատում և արագ արձագանքում (ղեկավար` Թ. Վարդանյան),


Երկրաբանական աշխատանքների կազմակերպման և կատարման նպատակով մասնագիտացված ընկերության ստեղծում (ղեկավար` Ռ. Մովսեսյան),



Հնէաբանական օբյեկտների քարտեզագրում (ղեկավար` Ռ. Մինասյան),



Ջրատեխնիկական շինարարության մեջ նոր հակաֆիլտրացիոն էլեմենտների (շինանյութերի) կիրառման առաջարկ (ղեկավար` Ս. Հայրոյան),



Հայաստանի տարածքի գեոմորֆոլոգիական վտանգավորության և ռիսկի ատլասի կազմում (ղեկավար` Ռ. Բոյնագրյան):



Ֆակուլտետում սովորում են 684 ուսանող (595-ը` բակալավրիատում, 89-ը` մագիստրատուրայում) և 24 ասպիրանտ, որոնցից 16-ը արտերկրից:



Ֆակուլտետում գործում է բակալավրիատի և մագիստրատուրայի հեռակա ուսուցման բաժին: Հեռակա ուսուցմամբ ֆակուլտետում սովորում է 201 ուսանող:


Ֆակուլտետում աշխատում են ՀՀ ԳԱԱ 1 ակադեմիկոս, 9 պրոֆեսոր, 32 դոցենտ, 4 ասիստենտ, 16 դասախոս: