Հայկական լեռնաշխարհի ընդերքը հարուստ է բազմատիպ միներալային և ոչ միներալային օգտակար հանածոներով, որոնք և առիթ են հանդիսացել, պատմական հնագույն ժամանակներից սկսած, կազմակերպելու մետաղների արդյունահանման ու ձուլման աշխատանքներ:
«Երկրաֆիզիկաե մասնագիտացում ընտրող դիմորդը պետք է իմանա, որ նա ընտրել է բնագավառ, որը գտնվում է երկրաբանության և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների հանգուցակետում: Նա ստանալու է գիտելիքներ Երկրի կառուցվածքի, նրանում առկա մետաղական և ոչ մետաղական հանքավայրերի որոնման և հետախուզման մասին, լուծելու է ճարտարագիտականերկրաբանության (հատկապես վտանգավոր երկրաբանական երևույթների), ջրաերկրաբանության, հնագիտական և էկոլոգիական բնագավառների բազմաթիվ խնդիրներ: Այդ խնդիրների լուծման համար ինքն օգտագործելու է ժամանակակից չափիչ սարքեր և համակարգչային տեխնոլոգիաներ: Ուսման տարիներին մասնագիտության գծով ձեռք բերված տեսական և գործնական գիտելիքների յուրացման և ամրապնդման նպատակով` Հանքավանի գեղատեսիլ բնության տարածքում անցկացնելու է իր ուսումնական պրակտիկան, առանձին դեպքերում մասնակցելու է գիտահետազոտական և արտադրական գործնական աշխատանքներին, որոնք կատարվելու են հանրապետությունում և նրա սահմաններից դուրս: Իր ուսումն ավարտելուց հետո հնարավորություն կունենա աշխատելու որպես երկրաֆիզիկոս Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաֆիզիկայի և ինժեներական սեյսմաբանության, Երկրաբանական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտներում, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, պետական և մասնավոր ձեռնարկություններում, որոնք իրականացնում են օգտակար հանածոների որոնման և շահագործման աշխատանքներ, կարող է աշխատել նաև համապատասխան բուհում և հանրակրթական դպրոցներում:
Միներալոգիայի, պետրոլոգիայի և երկրաքիմիայի ամբիոնը պատրաստում է բարձրորակ կադրեր երկրաքիմիայի, միներալոգիայի և պետրոլոգիայի գծով:
«Երկրաքիմիանե երկրաբանության ժամանակակից ուղղություններից է: Այն ուսումնասիրում է քիմիական տարրերի տարածման օրինաչափությունները երկրակեղևի ապարներում, մթնոլորտում, ջրոլորտում և տիեզերական մարմիններում: Երկրաքիմիական մեթոդներով որոշվում են երկրի և երկնային մարմինների հասակները: Բացի տեսական հարցերից երկրաքիմիան ունի նաև կիրառական նշանակություն: Երկրաքիմիայի` վերջին տասնամյակներում ստեղծված նորագույն մեթոդները հնարավորություն են ստեղծում հայտնաբերելու ոսկու, պղնձի, մոլիբդենի, ուրանի, ինչպես նաև նավթի ու գազի հանքավայրեր:
Լավագույն ուսանողներն իրենց գիտելիքները խորացնում են արտասահմանյան մի շարք գիտահետազոտական և ուսումնական կենտրոններում, մասնավորապես՝ Մոսկվայի պետական համալսարանում, Ենայի երկրագիտության ինստիտուտում և Ֆրայբերգի լեռնային ակադեմիայում (Գերմանիա):
Ավարտելով բուհը` մասնագետները կարող են աշխատել երկրաբանական պետական և մասնավոր կազմակերպություններում, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտում, Բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների, Գյուղատնտեսության նախարարություններում:
Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնը զբաղվում է հանքային հումքի որոնման, հետախուզման և արդյունահանման հարցերով:
Առանց հանքային հումքի արդյունահանման, որի նկատմամբ պահանջարկը տարեցտարի ավելանում է, քաղաքակրթությունը չի կարող գոյատևել։ Հանքային հումքը ստացվում է հանքավայրերի շահագործման արդյունքում: Սակայն մինչ այդ հանքային կուտակը պետք է հայտնաբերել որոնման փուլում, որի ժամանակ լայնորեն կատարվում են երկրաբանաքարտեզագրական աշխատանքներ, կիրառվում են երկրաֆիզիկական և երկրաքիմիական որոնման մեթոդներ: Հայտնաբերված կուտակը ենթարկվում է հետախուզման` պարզելու համար նրա ներքին կառուցվածքը, որոշելու հումքի որակը, նրա մշակման արդյունավետ եղանակները և գնահատելու նրա արդյունաբերական նշանակությունը` որոշելով արդյունահանման համար անհրաժեշտ ծախսերն ու սպասվելիք եկամուտները: Այս աշխատանքների համալիրը թույլ է տալիս արդյունավետ ծախսերով հայտնաբերել մեզ հետաքրքրող բնական միներալային կուտակումները։
Ուսանողներն, անցնելով են ուսումնական պրակտիկա «Կառուցվածքային երկրաբանություն և երկրաբանական քարտեզագրումե առարկայից, արդյունքում կարողանում են պարզել տարածքի երկրաբանական կառուցվածքը և ինքնուրույն կազմել տեղանքի երկրաբանական քարտեզը: Բարձր կուրսերի արտադրական պրակտիկաներն անցնում են գիտական հիմնարկներում և մասնավոր լեռնաարդյունահանող ընկերություններում՝ անմիջականորեն մասնակցելով հանքավայրերի որոնման և հետախուզման գործընթացին։
Ամբիոնի շրջանավարտները կարող են աշխատել ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում, Բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Քաղաքաշինության նախարարություններում, ինչպես նաև երկրաբանական պետական և լեռնաարդյունահանող մասնավոր բազմաթիվ ձեռնարկություններում: Նրանց պահանջարկը մեծ է նաև շահագործվող հանքավայրերում, քանի որ այս մասնագիտացմամբ երկրաբաններն աշխատում են ընդհուպ մինչև հանքավայրերի պաշարների սպառումը և նրա փակումը։
Ռեգիոնալ երկրաբանության ամբիոնը զբաղվում է երկրի ընդերքի և երկրակեղևի զարգացման պատմության, տեկտոնիկայի, օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և քարտեզահանման հարցերով:
Համատեղելով Երկրի մակերևույթի անմիջական ուսումնասիրությունները օդատիեզերական լուսանկարների վերծանման արդյունքների հետ` մեծ հնարավորություններ են բացվում նոր հանքաերևակումներ հայտնաբերելու և նախկինում անհեռանկարային ճանաչված հանքաերևակումների վերագնահատման համար:
Ուսանողների մասնագիտական գիտելիքների խորացմանը և դրանց ամրապնդմանը խորապես նպաստում են հետաքրքիր ուսումնական և արտադրական պրակտիկաները՝ մասնավոր երկրաբանական ընկերությունների կողմից ուսումնասիրվող բազմաթիվ հանքաերևակումներում և հանքավայրերում:
Ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության ամբիոնը պատրաստում է ջրաերկրաբան և ճարտարագետ մասնագետներ:
Ջրաերկրաբանությունը գիտություն է ստորերկրյա ջրերի ծագման, տեղադրման պայմանների, տարածման և շարժման օրինաչափությունների մասին: Այն ուսումնասիրում է ստորերկրյա ջրերի ֆիզիկական հատկությունները, քիմիական, գազային կազմը և ռեժիմը:
Ճարտարագիտական երկրաբանությունն ուսումնասիրում է ինչպես բնական, այնպես էլ ինժեներատնտեսական գործունեությամբ պայմանավորված երկրաբանական գործընթացները և երևույթները: Նրա ուսումնասիրության օբյեկտը երկրաբանական միջավայրն է, որը հիմքն է տարբեր բնույթի կառույցների և օբյեկտների (ստորերկրյա փորվածքներ, թունելներ, ջրատարներ, ջրամբարներ, հանքուղիներ և այլն): Նրա կարևոր խնդիրներից են բնական կառույցների կայունության գնահատումը, գրունտների երկրատեխնիկական հատկությունների որոշումը:
Ավարտելուց հետո շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել նախագծաշինարարական կազմակերպություններում, երկրաբանական ծառայություններում, Բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններում, հանքային ջրերի գործարաններում, ջրային պրոբլեմների գիտահետազոտական հիմնարկներում:
Աշխարհագրությունը` որպես գիտության ճյուղ, դեռևս Հերոդոտոսի, Էրատոսթենեսի ու Ստրաբոնի ժամանակներից, անցել է զարգացման հարուստ ճանապարհ: Այն ունեցել է նաև իր քանակական ու որակական թռիչքների, լճացման ու ճգնաժամային փուլերը` պայմանավորված հասարակական զարգացման վերելքներով ու վայրէջքներով, կյանքի կողմից գիտությանը ներկայացվող պահանջների փոփոխություններով:
Աշխարհագրական գիտությունը ներկայումս խորքային որակական փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում: Դա պայմանավորված է հասարակական պահանջներով, 20-րդ դարի երկրորդ կեսին սկսված և այժմ շարունակվող համամոլորակային երևույթներով, ինչպես նաև հասարակություն-բնություն հարաբերությունների խորացող ճգնաժամով պայմանավորված սոցիալական նոր պատվերով: Ելնելով վերը նշվածից` հատուկ ուշադրություն է դարձվում նաև աշխարհագրության ներքին ռեֆլեքսիայով պայմանավորված ուսումնական պլանների մաթեմատիզացման, հումանիզացման և էկոլոգացման գործընթացներին:
Աշխարհագրության տեսությանն ու մեթոդաբանությանը նվիրված վերջին տարիներին մայրենի լեզվով դասագրքերի ստեղծումը որակական լուրջ քայլ էր ֆակուլտետի ուսումնակրթական դաշտում:
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնը շուրջ 16 տարի կադրեր է պատրաստում «Ջրաօդերևութաբանությունե մասնագիտությամբ: Այսօր կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով ծագած խնդիրները խիստ արդիական են դարձրել այս մասնագիտությունը: Աճել է ջրաբանության և կլիմայագիտության մասնագետների պահանջը տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ջրային տնտեսությունը, բնապահպանությունը, ջրային աղետների կառավարումը, գյուղատնտեսությունը, ջրաէներգետիկան և այլն: Ջրաօդերևութաբանության պրակտիկան անցկացվում է հանրապետության համապատասխան ձեռնարկություններում, ՀՀ Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում, Բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունում, Հայպետհիդրոմետում:
Ֆիզիկական աշխարհագրության բնագավառում նույնպես կա լուրջ առաջընթաց: Մասնավորապես, «Ֆիզիկական աշխարհագրությունե և «Լանդշաֆտային էկոլոգիաե մասնագիտությունների գծով սկսած 2011թ-ից ուսանողներն իրենց արտադրական պրակտիկան անցկացնում են Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի «Կիրառական էկոլոգիաե մասնագիտության ուսումնական բազայում, ինչպես նաև ՀՀ Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչությունում:
Լուրջ հեռանկարներ են ակնկալվում «Քարտեզագրություն և կադաստրային գործե ու «Սերվիսե մասնագիտություններից, որոնք նույնպես ունեն շուկայական մեծ պահանջարկ: Կադրերի պատրաստման գործն իրականացվում է համապատասխան նախարարությունների և նրանց նյութատեխնիկական բազայի լիարժեք օգտագործմամբ: Մեր երկրի տնտեսական զարգացման կարևորագույն ուղիներից մեկը սերվիսի ոլորտի առաջընթացի ապահովումն է: Մի կողմից՝ հանրապետությունում կա սերվիսի ոլորտի զարգացման համար անհրաժեշտ մեծ ներուժ, մյուս կողմից՝ այն շատ փոքր չափով է օգտագործվում: Պատճառը որակյալ մասնագետների պակասն է: Խնդրի լուծման ուղին «Սերվիսե-ի համալսարանական կրթությամբ մասնագետների պատրաստումն է:
Առաջատար երկրների փորձը օգտագործելու նպատակով 2012թ-ից նախատեսվում է «Սերվիսե-ի մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների ուսումնական պրակտիկան անցկացնել արտասահմանյան որևէ երկրում: ԵՊՀ ռեկտորատի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Մարիոթ Արմենիա Երևանե, «Գոլդեն Թուլիփ հոթել Երևանե, «Կոնգրեսե հյուրանոցների, «Զակինտուրտրանսե, «Արամուսե, «Տոտո տուրե և այլ գործակալությունների, Իրանի Իսլամական Հանրապետության Գոլեստանի մարզի Գորգանի համալսարանի, Գերմանիայի, Թյուրինգենի համալսարանի, «Զվարթնոց օդանավակայանիե և այլ գերատեսչությունների, կազմակերպությունների ու ընկերությունների հետ պայմանագրեր են կնքվել, և փոխհամաձայնություն է հաստատվել սերվիսի մասնագիտության ուսումնական ու արտադրական պրակտիկան համատեղ կազմակերպելու համար: Այս մասնագիտության շրջանավարտները կարող են աշխատել սերվիսի ոլորտի հյուրանոցային, զբոսաշրջության, առևտրի, կենցաղի սպասարկման, ռեկրեացիոն և այլ կառույցներում:
Այսօր հանրապետությունում մեկը մյուսի հետևից բացվում են սերվիսի ոլորտի բազմաթիվ օբյեկտներ՝ հյուրանոցներ, ռեստորաններ, մոթելներ, զբոսաշրջության կենտրոններ, սպասարկման բազմաթիվ այլ օբյեկտներ: Դրանց կառավարման համար անհրաժեշտ են գրագետ, կիրթ, բարեհամբույր, մասնագիտական խորը գիտելիքներով հմուտ կազմակերպիչներ:
Համալսարանում և ֆակուլտետում ստեղծվել և ստեղծվում են անհրաժեշտ բոլոր պայմանները միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ մասնագետների պատրաստման համար: Այդ գործին է լծվել Սոցիալտնտեսական աշխարհագրության ամբիոնի աշխատակազմը: 2012թ. Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնին կից ստեղծվել է Սերվիսի լաբորատորիա:
Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնը պատրաստում է մասնագետներ կադաստրային գործի, քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի մասնագիտությունների գծով:
2007 թ-ից ամբիոնում բացվեց «Քարտեզագրություն և կադաստրային գործե մասնագիտությունը, որի շրջանավարտների կարիքը շատ մեծ է մեր հանրապետությունում: Նրանք կարող են իրականացնել հանրապետության ամբողջ տարածքի հողի, անշարժ և շարժական գույքի կադաստրային աշխատանքները: «Քարտեզագրությունե մասնագիտացման գծով ավարտած ուսանողները կարող են աշխատել Քարտեզագրության և գեոդեզիայի կենտրոնում, Պետական կադաստրի կոմիտեի ստորաբաժանումներում, տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում:
«Գեոմորֆոլոգիաե մաստագիտացման բնագավառում նույնպես բացվել են լայն հեռանկարներ: Վերջին տարիներին տեղի ունեցող բնական վտանգավոր երևույթների (սելավ, սողանք, ջրհեղեղ, փլուզում և այլն) ակտիվացման դեմ պայքարելու նպատակով մեծ է գեոմորֆոլոգ մասնագետների դերը: Այդ բաժինն ավարտողները կարող են աշխատել ՀՀ Բնապահպանության, Արտակարգ իրավիճակների նախարարություններում, Երկրաբանական վարչությունում, նախագծային տարբեր ինստիտուտների ստորաբաժանումներում:
2012թ. ֆակուլտետում կազմակերպվել է նաև հեռակա ուսուցում մագիստրատուրայի գծով՝ 5 մասնագիտություններով:
Ֆակուլտետում սովորում են նաև Իրանի, Սիրիայի, Եգիպտոսի քաղաքացիներ: