![]() |
Ակսել Հարությունի Պոտոսյան
Դոցենտ | Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն Ծնվել է 1958 թ-ի Վրաստանի Նինոծմինդայի շրջանի (նախկին Բոգդանովկայի) Փոքր Խանչալի գյուղում:
1975 թ-ին ավարտել է Փոքր Խանչալիի միջնակարգ դպրոցը: 1982 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը, իսկ 1985 թ-ին ասպիրանտուրան` սոցիալ-տնտեսական աշխարհագրություն մասնագիտությամբ: 1986 թ-ից աշխատանքի է անցել ԵՊՀ-ի տնտեսական աշխարհագրության ամբիոնում: 1996 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «ՀՀ գյուղական տարաբնակեցումը» թեմայով: Հեղինակ է և համահեղինակ 2 մենագրության, 2 մենագրության, 2 ուսումնական ձեռնարկի, ավագ դպրոցի աշխարհագրության դասագրքերի: Ունի հրատարակված շուրջ 85 գիտական հոդվածներ և քարտեզներ: Գիտական աշխատանքները վերաբերում են լեռնային երկրներում տարաբնակեցման ձևավորման և զարգացման առանձնահատկություններին, ուրբանիզացիային, լեռնային երկրների սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներին, համալիր երկրագրությանը, սոցիալ-տնտեսական քարտեզագրությանը: 1990 - 1995 թթ. եղել է Երխաղխորհրդի պատգամավոր: 2013 թ. դեկտեմբերից ԵՊՀ սոցիալ - տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչն է: Լեզուների իմացությունը հայերեն, ռուսերեն, բառարանի օգնությամբ գերմաներեն: Դասավանդում է հետևյալ առարկաները Մագիստրատուրա Մագիստրատուրայում Ամուսնացած է, ունի 3 զավակ: a.potosyan@ysu.am |