![]() |
Արամայիս Ռուստամի Ավագյան
Պրոֆեսոր | Սերվիսի ամբիոն Ծնվել է 1942 թ. Իրանում` Արակում:
1966 թ. ավարտել է ԵՊՀ աշխարհագրական ֆակուլտետը, ծառայել է բանակում: Աշխատել է ՀՀ երկրաբանական վարչությունում որպես գեոմորֆոլոգ: 1969-2013 թթ աշխատել է ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնում: 1975 թ-ին պաշտպանել է թեկնածուական թեզ: 1988-1989 թթ. ուսանել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի դոկտորանտուրայում: 2001 թ.-ին պաշտպանել է դոկտորական թեզ: Հեղինակ է մի քանի տասնյակ գիտական աշխատությունների, այդ թվում մենագրությունների, բուհական և դպրոցական դասագրքերի, քարտեզների: Գիտական աշխատանքների զգալի մասը վերաբերվում է բնական ռեսուրսների գնահատման, բնօգտագործման, բնապահպանության, աշխարհագրական գիտության հումանիզացման հիմնահարցերին: Դասավանդում է հետևյալ առարկաները • Արտասահմանյան երկրների սոցիալ-տնտեսական աշխարհագրություն • Տարածաշրջանների և պետությունների ռեգիոնալ աշխարհագրություն • Տնտեսական և սոցիալական աշխարհագրություն • Քաղաքական աշխարհագրություն • Մագիստրաոտուրա • Բնապահպանության հումանիստական սկզբունքները • Մագիստրոսական ծրագրի և գիտական սեմինարի ղեկավարում • Մագիստրոսական ծրագրի ղեկավարում Ամուսնացած է, ունի 1 զավակ: |