![]() |
Լիլիթ Մարտինի Սարգսյան
Դասախոս | Սերվիսի ամբիոն Ծնվել է 1976 թ. Երևան քաղաքում:
1992 - 1997 թթ. Ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: 1997 - 1999 թթ. Աշխատել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում որպես ուսուցչուհի: 2000 - 2006 թթ. Երևանի պետական համալսարանում որպես լաբորանտ- դասախոս, 2003 - 2013 թթ. ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնում՝ որպես դասախոս: Մասնագիտական փորձը` 2001 թ-ից առ այսօր ԵՊՀ գիտական ծրագրերում գիտաշխատող, ՀՀ իռիգացիայի ատլաս, Հայաստանի բնակչության և մշակույթի ատլաս: 2009 թ-ին GEO Gyumri ՀՀ իռիգացիայի ատլաս, Հայաստանի բնակչության և մշակույթի ատլաս 2009 թ-ին GEO HRAZDAN Հրազդան քաղաքի շրջակա միջավայրի վերլուծություն, 2004 - 2006 թթ. Բնական ռեսուրսների կառավարում և աղքատության կրճատում-փորձագետ, 2004 թ-ին Համայնքային անտառների կառավարման պլաններ, փորձագետ, 2005 թ. Ազգային անտառային ռազմավարություն,-փորձագիտական խմբի անդամ: 2003 թ-ին «դեպի կայուն քաղաքներ», 21-րդ դարի տեղական օրակարգերի ուղեցույց անցումային տնտեսությամբ երկրների քաղաքների համար /Հրազդան, Չարենցավան քաղաքների օրինակով, Երևան-Բաքու-Թբիլիսի, տեղական կոորդինատոր, փորձագոտ, 2001 - 2002 թթ. Հրազդանի կիրճի բնապահպանական ծրագիր, Ծրագրի կոորդինատոր: Լեզուների իմացությունը Հայերեն, ռուսերեն, անգլերեն: Դասավանդում է հետևյալ առարկաները • Աշխարհագրության դասավանդման մեթոդիկա • Արտասահմանյան երկրների սոցիալ-տնտեսական աշխարհագրություն • Բնակչության աշխարհագրություն • Երկրագրություն • Զբոսաշրջության կենտրոնների աշխարհագրություն • Հայաստանի բնական և պատմաճարտարապետական հոուշարձանները • Հայկական սփյուռքի աշխարհագրություն • Սոցիալ- մշակութային ծառայության և զբոսաշրջության ներածություն • Տարածաշրջանների և պետությունների ռեգիոնալ աշխարհագրություն • Տնտեսական և սոցիալական աշխարհագրություն • Քաղաքական աշխարհագրություն Ամուսնացած չէ: |