![]() |
Լուսինե Ռազմիկի Հակոբյան
Դասախոս | Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն Ծնվել է 1984 թ-ին Կոտայքի մարզի գ. Բջնիում:
1990 թ-ին ընդունվել և 2001 թ-ին ավարտել է Բջնիի միջնակարգ դպրոցը: 2002 թ-ին ընդունվել և 2006 թ-ին ավարտել եմ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի բակալավրիատը, ապա մագիստրատուրան 2008 թ.: 2008 թ-ին ընդունվել է աշխատանքի ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության բակալավրիատի բաժին: 2009 թ-ից առ այսօր աշխատում է աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնում: 2009 թ-ին ձևակերպվել է հայցորդ, միաժամանակ վարում է սեմինար և գործնական պարապմունքներ: Ունի տպագրված 8 գիտական հոդվածներ: Հետազոտական հետաքրքրությունների ոլորտները Վարում է հետևյալ առարկաների սեմինար և գործնական պարապմունքները Աշխարհագրության դասավանդման մեթոդիկա Գեոէկոլոգիա Հայաստանի և հարակից երկրների պատմական աշխարհագրություն Հայաստանի աշխարհագրություն Հայաստանի բնական և պատմաճարտարապետական հոուշարձանները Հայաստանի տնտեսական և սոցիալական աշխարհագրություն Ամուսնացած է ունի 2 զավակ: |