![]() |
Ռուբեն Սուրենի Մովսեսյան
Դոցենտ | Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն Կրթությունը
1967 - 1972 թթ. ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետ 1974 - 1977 թթ. ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտուրա` մետաղային և ոչ մետաղային հանքավայրերի երկրաբանություն, որոնում և հետախուզում Գիտական աստիճան 1980 թ-ին Երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու, թեմա` «Արմանիսի բազմամետաղային հանքավայրի երկրաբանությունը և կազմավորման կառուցվածքային պայմանները», ք. Մոսկվա Աշխատանքային փորձը 1972 - 1981 թթ. ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ, ինժեներ, ավագ ինժեներ, կրտսեր գիտաշխատող 1981 - 1987 թթ. Միներալային հումքի և երկրաբանա-հետախուզական աշխատանքների տնտեսագիտության միութենական գիտահետազոտական ինստիտուտի (ВИЭМС) ռեգիոնալ երկրաբանա-տնտեսագիտական հետազոտությունների կովկասյան լաբորատորիայի (ք. Երևան) ավագ գիտաշխատող 1987 - 1989 թթ. ԵՊՀ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի գիտահետազոտական խմբի ավագ գիտաշխատող 1989 - 1994 թթ. ԵՊՀ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտ 1994 թ-ից մինչ օրս ԵՊՀ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի վարիչ, դոցենտ 1998 - 2000 թթ. ՀՀ Բնապահպանության նախարարության երկրաբանական վարչության գլխավոր երկրաբան Կարդացվող դասընթացներ Օգտակար հանածոների հանքավայրերի որոնում և հետախուզում Հանքային հումքի տնտեսագիտություն Հանքավայրերի մոդելավորում Օգտագար հանածոների հանքավայրերի արդյունաբերական տիպավորում Արդյունաբերության միներալահումքային բնագավառը և այլն Լեզուներ Հայերեն, ռուսերեն, անգլերեն rubmov@ysu.am |