![]() |
Վարդուհի Գուրգենի Մարգարյան
Դոցենտ | Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն Կրթությունը
1995 - 1998 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա 1990 - 1995 թթ. ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետ Մասնագիտությունը Աշխարհագրություն Պաշտոնը Երևանի պետական համալսարանի Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի դոցենտ Գիտական աստիճանը Աշխարհագրական գիտությունների թեկնածու (Մթնոլորտային խոնավացման տարածաժամանակային փոփոխությունների օրինաչափությունները ՀՀ-ում, 2009թ., Երևան) Գիտական կոչումը Դոցենտ (2014թ., Երևան) Աշխատանքային գործունեությունը 2015 թ-ից մինչև օրս ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի դոցենտ 2009 - 2015 թթ. ԵՊՀ, Ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի ասիստենտ 1997 թ-ից մինչև օրս ԱԻՆ Հիդրոմետծառայություն (2009-ից՝ համատեղության կարգով) 1995 - 2009թթ. աշխարհագրության ուսուցչուհի (1997-ից՝ համատեղության կարգով): Գիտական հետաքրքրությունների ոլորտը Ընդհանուր օդերևութաբանություն, կլիմայագիտություն, ցամաքի մակերևութային ջրերի ջրաբանություն, ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանում, կլիմայի գլոբալ փոփոխություն, գեոէկոլոգիա Դասավանդվող դասընթացները Օդերևութաբանություն և կլիմայագիտություն, Կլիմայագիտություն, Ջրաբանական կանխատեսումներ, Հիդրոմետրիա, Ագրոօդերևութաբանություն, Հունային պրոցեսներ, Ջրաօդերևութաբանական վտանգավոր երևույթները և դրանց կանխատեսումը, Ջրային ռեսուրսների համալիր օգտագործում և պահպանում, Ջրակլիմայական փոփոխությունների և ջրաէկոլոգիայի հիմնախնդիրները, Ջրաէկոլոգիա, Ջրաբանություն (լաբորատոր), Գետային հոսք և ջրաբանական հաշվարկներ (գործնական), Հայաստանի ջրաբանություն (գործնական): Պատվոգրեր Հայպետհիդրոմետի շնորհակալագիր «Աշխատանքային լավագույն արդյունքների և Օդերևութաբանի օրվա` մարտի 23-ի առթիվ» - 21.03.2008 Անմիջական մասնակցությունը գիտաժողովներին, գիտական սեմինարներին, սիմպոզիումներին և այլն Մասնակցել եմ բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների և գիտական սեմինարների աշխարհի մի քանի երկրներում (Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա, Շվեդիա, Չինաստան, Գերմանիա, Տաջիկիստան, Ռուսաստան), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում: Անդամակցությունը գիտական և հասարակական կազմակերպությունների 2014 թ-ից Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի գիտական խորհուրդի (անդամ), 2008 թ-ից Ջրային, կլիմայական և ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոն ՀԿ (անդամ), 1996 թ-ից Հայկական աշխարհագրական ընկերություն (անդամ), 2018 թ-ից ԱԻՆ Հիդրոմետծառայության Գիտական խորհրդի անդամ: Լեզուների իմացություն հայերեն, ռուսերեն, անգլերեն (բավարար), գերմաներեն (բավարար), Համակարգչային ունակություններ Microsoft Word, Excel, Access, Power Point, Photoshop, CorelDRAW, AutoCAD vmargaryan@ysu.am |