![]() |
Համլետ Լորիկի Մելքումյան
Պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտ | Մշակութաբանության ամբիոն Կրթություն
2008 - 2011 թթ. Ասպիրանտ: ԵՊՀ պատմության ֆակուլտետ, մշակութաբանության ամբիոն: 2006 - 2008 թթ. ԵՊՀ մշակութաբանության ամբիոն: Կրթական աստիճանը` մշակութաբանության մագիստր: 2002 - 2006 թթ. ԵՊՀ մշակութաբանության բաժին: Կրթական աստիճանը` մշակութաբանության բակալավր: Մասնագիտություն` Մշակութաբան, մանկավարժ: Գիտական աստիճան Պաշտպանել է 2011 թ., Թ.00.06 «Մշակութաբանություն» մասնագիտությամբ, ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, Մշակութաբանություն և մշակութային մարդաբանություն մասնագիտացմամբ: Ատենախոսական թեմա՝ «Հայ մշակույթի պահպանման և զարգացման շարժընթացն արդի փուլում (ըստ երևանյան վերնիսաժների մշակութաբանական հետազոտության)»: Գիտական ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ թղթակիղ-անդամ, ազգագրագետ Լևոն Աբրահամյան: Աշխատանքային փորձ 2009 թ.- մինչ այժմ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Արդիականության ազգաբանության բաժին: Աշխատանքի բնույթը` գիտաշխատող: 2009 թ.- մինչ այժմ Երևանի պետական համալսարան, Մշակութաբանության ամբիոն: Աշխատանքի բնույթը` ասիստենտ: 2007 - 2008 թթ. Երևանի պետական համալսարան, Մշակութաբանության ամբիոն: Աշխատանքի բնույթը` լաբորանտ: Գիտական գործունեություն 2016 -ից մասնակցում է “Informal Economy and Trade in Eruasia” միջազգային (Գերմանիա, Վրաստան, Կենտրոնական Ասիա, Հայաստան հետազոտական ծրագին, հայաստանյան կողմի գործընկեր: Աշխատանքի բնույթը՝ հետազոտող: 2014 - 2016 մասնակցել է Academic Swiss Caucasus Net (ASCN) – “‘Elites’: definitions, identities, and cultural repertoires. An anthropological approach to recent transformations of social structure of the Armenian and Georgian societies” միջազգային հետազոտական ծրագին (Հայաստան՝ ԵՊՀ-Վրաստան՝ ԹԲՀ): 2013 - 2014 թթ. մասնակցել է ASCN հիմնադրամի դրամաշնորհային ծրագրին որպես հետազոտող: Թեմա՝ “Everyday Nationalism in Armenia”. 2012 - 2015 թթ. մասնակցել է “Հայաստանի եզդիների բուսաբուծական և հավաքչական ավանդույթները” հետազոտական ծրագրին՝ ԳՊԿ դրամաշնորհով: 2009 թ. ստացել է հետազոտական դրամաշնորհ Հ. Բյոլլ հիմնադրամից (անհատական): Մասնագիտական ներգրավվածություն 2016 թ., ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին կից Մշակութաբանություն” մասնագիտական խորհուրդ: 2010 -ից մինչ այժմ “Habitus” հնագիտական և մարդաբանական հետազոտություններ ժողովածուի համախմբագիր: Գիտական հետաքրքրությունները Ազգայնակության և ինքնության մարդաբանություն: Առօրյայի մարդաբանություն: Տնտեսական մարդաբանություն (շուկաներ): Զբոսաշրջության և հուշանվերների մարդաբանություն: Քաղաքի մարդաբանություն: Սոցիալական և քաղաքացիական շարժումների մարդաբանություն: Կրոնի մարդաբանություն: Եզդիագիտություն: Լեզուներ Հայերեն, ռուսերեն, անգլերեն, (ուսումնասիրում է վրացերեն): |