Պատմության ֆակուլտետ
Faculty of History
Պատմության ֆակուլտետը գործում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրվանից:
>
Մհեր Սուրենի Հովհաննիսյան

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ | Հայոց պատմության ամբիոն
Կրթությունը
2009 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն
2006 - 2009 թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա
2004 - 2006 թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ մագիստրատուրա
2000 - 2004 թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ բակալավրիատ
1989 - 2000 թթ. միջնակարգ դպրոց

Աշխատանքային փորձը
2012 թ. հուլիսի 11-ից ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն
2012 թ. մարտի 30 - հուլիսի 10 ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական քարտուղար
2010 թ-ից ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի ասիստենտ
2009 թ-ից ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժնի վարիչ

Գիտական գործունեությունը
Հեղինակ է վեց գիտական հոդվածների, մեկ բուհական, մասնագիտական-ուսումնական ծրագրի: Մասնագիտական հետազոտությունների դաշտը ներառում է 20-րդ դարի 2-րդ տասնամյակի ժամանակահատվածում Հայաստանում ու ընդհանրապես Հարավային Կովկասում և Ռուսաստանում Հայ հեղափոխական դաշնակցություն և ՌՍԴԲ(բ)Կ, Մուսավաթ կուսակցությունների միջև տեղ գտած հարաբերությունների, 1917-1918 թթ. Բաքվում տեղի ունեցած քաղաքական զարգացումների և ազգամիջյան հարաբերությունների պատմությունը, ինչպես նաև զբաղվում է հայագիտության համացանցային քարոզչության խնդիրներով:

Լեզուները
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի դուստր

Գիտական հղումների չափորոշիչները արևմտյան պատմագիտական հետազոտություններում
2017 | Հոդված/Article
Պատմություն և մշակույթ: Հայագիտական հանդես: 2017թ․, 1, 345-349 էջ, Հայաստան
|