![]() |
Կարեն Համլետի Խաչատրյան
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոն Կրթություն
1986 - 1987 թթ. Բելառուսի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ 1989 - 1993 թթ. Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ Գիտական աստիճան Պատմական գիտությունների թեկնածու (թեմա`«ՀՍԽՀ և ՌՍՖԽՀ ռազմաքաղաքական փոխհարաբերությունները 1920-1922 թթ.», 1998, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ) Պատմական գիտությունների դոկտոր (թեմա`«Հայաստանը ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրի համակարգում (1922-1991 թթ.)», 2015, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ) Աշխատանքային փորձ 1995 - 1997 թթ. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող 1998 - 2008 թթ. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, գիտական քարտուղար, գիտաշխատող, ավագ գիտաշխատող 2003 - 2009 թթ. Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան (համատեղությամբ) 2008 թ-ից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական հարցերի գծով փոխտնօրեն, առաջատար գիտաշխատող 2009 թ-ից ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Պատմության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ 2014 թ-ից ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ (համատեղությամբ) Կարդացվող դասընթացներ Ռուսաստանի պատմություն, Տարածքային հիմնախնդիրները Անդրկովկասում 1920-1930-ական թթ., Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության պատմություն Գիտական հետաքրքրությունների շրջանակը Հայկական հարց և Հայոց ցեղասպանություն, Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի պատմություն, հայ-ռուսական հարաբերություններ, Ռուսաստանի պատմություն Մասնագիտական անդամակցություն Հայաստանի պատմագետների միության խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի «Հայոց պատմություն» մասնագիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտխորհրդի անդամ Լեզուներ Հայրերեն, ռուսերեն, անգլերեն |