ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը մայր բուհի հասակակիցն է և ստեղծվել է նրա հետ միաժամանակ: Ամբիոնի առաջին վարիչն է եղել ականավոր հայագետ, Համալսարանի ռեկտոր Հ. Հ. Մանանդյանը: Այնուհետև հաջորդաբար ամբիոնի վարիչներ են եղել նշանավոր պատմաբաններ Հ. Ն. Զորյանը, Ս. Պ. Պողոսյանը, Հ. Գ. Ժամկոչյանը, Ա. Գ. Աբրահամյանը, Մ. Գ. Ներսիսյանը, Վ. Ա. Պարսամյանը, Լ. Ա. Խուրշուդյանը, Հր. Ռ. Սիմոնյանը, Բ. Հ. Հարությունյանը, Պ. Հ. Հովհաննիսյանը: 2016 թ. ամբիոնի վարիչն է Ա. Ե. Մովսիսյանը:
Հայոց պատմության ամբիոնը իր գոյության ավելի քան 95 տարիների ընթացքում իրավամբ դարձել է հայ պատմագիտական դպրոցի կարևորագույն կենտրոններից մեկը: Տարբեր տարիներին այստեղ դասավանդել ու դասավանդում են ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Հ. Հ. Մանանդյանը, Հայաստանի ԳԱ ակադեմիկոսներ Մ. Գ. Ներսիսյանը, Բ. Գ. Ղարիբջանյանը, Գ. Խ. Սարգսյանը, Հր. Ռ. Սիմոնյանը, Լ. Ա. Խուրշուդյանը, Վլ. Բ. Բարխուդարյանը, Ա. Ա. Մելքոնյանը, թղթ. անդամ Ա. Ա. Սիմոնյանը, անվանի պատմաբաններ Լեոն, Հ. Զորյանը, Խ. Սամուելյանը, Ա. Գ. Աբրահամյանը, Ս. Պ. Պողոսյանը, Հ. Գ. Ժամկոչյանը, Կ. Ս. Խուդավերդյանը, Ստ. Տ. Մելիք-Բախշյանը, Բ. Հ. Հարությունյանը. ի դեպ նրանց մեծ մասը նույն ամբիոնի շրջանավարտներ են: Այժմ ամբիոնում դասավանդում են 34 դասախոս, այդ թվում՝ ԳԱԱ 1 ակադեմիկոս, 1 թղթակից անդամ, 6 պրոֆեսոր և 11 դոցենտ: Ամբիոնը հանրապետության պատմաբան կադրերի պատրաստման գլխավոր կենտրոնն է, այստեղ իրենց ուսումնառությունն են ստացել հազարավոր պատմաբան-շրջանավարտներ, հարյուրավոր մագիստրոսներ, հայցորդներ, ասպիրանտներ:
Ներկայումս ամբիոնում են սովորում 10 ասպիրանտ և մեծ թվով հայցորդներ: Նշելի է, որ «Հայոց պատմություն» առարկան դասավանդվում է համալսարանի բոլոր ֆակուլտետներում, իսկ բուն ֆակուլտետում, բացի այդ առարկայից դասավանդվում են նաև հայոց պատմության աղբյուրագիտություն, պատմագրություն, դրամագիտություն, վիմագրություն, Հայաստանի պատմական աշխարհագրություն և բազմաթիվ այլ մասնագիտական առարկաներ:
Ամբիոնը նաև նշանակալի դերակատարություն ունի պատմագիտության ամենատարբեր բնագավառներին նվիրված իր ուսումնասիրություններով:
Ամբիոնի աշխատակիցների կողմից լույս են ընծայվել ավելի քան 1200 մենագրություն՝ շուրջ կես միլիոն մամուլ ծավալով: Այդ աշխատանքները նվիրված են հայոց պատմության բոլոր պատմաշրջաններին և հիմնախնդիրներին: Մասնավորապես նշանակալի են վերջին շրջանում հայոց ազատամարտի, Հայկական հարցի, ազգային գաղափարախոսության, Արցախի հիմնահարցի ուսումնասիրության բնագավառներում կատարված աշխատանքները:
Ամբիոնը առանձնահատուկ և առաջնային դերակատարություն ունի հանրապետության բուհերի և դպրոցների «Հայոց պատմություն» առարկայի ուսումնական ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, քարտեզների պատրաստման և հրատարակության գործում: Անցած տարիների ընթացքում լույս են տեսել ամբիոնի անդամների կողմից հեղինակված հանրակրթական և ավագ դպրոցների հայոց պատմության բոլոր դասագրքերը, բուհական բազմաթիվ դասագրքեր ու ձեռնարկներ, քրեստոմատիաներ, ուսումնական ու մասնագիտական բազմաթիվ քարտեզներ ու ատլասներ:
Ամբիոնի անդամները գործուն մասնակցություն են ցուցաբերում համալսարանական, հանրապետական ու միջազգային գիտաժողովներին: Ամբիոնի նախաձեռնությամբ հայագիտության ամենատարբեր հարցերի վերաբերյալ կազմակերպվում են գիտական նստաշրջաններ ու բանավեճեր:

Աշխատակիցներ

Էդիկ Գարեգինի Մինասյան
Դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արտակ Երջանիկի Մովսիսյան
Ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Միքայել Արմենի Մալխասյան
Դեկանի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Քրիստինե Ժորայի Յախշյան
Դեկանի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Աշոտ Աղասու Մելքոնյան
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Արամ Հրաչիկի Սիմոնյան
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Աշոտ Արտաշեսի Ներսիսյան
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Աշոտ Նորայրի Հայրունի
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հայկազ Ժորայի Հովհաննիսյան
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ֆեդիկ Կարապետի Ղազարյան
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Մարինե Գրիգորի Գևորգյան
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հովիկ Բաբկենի Գրիգորյան
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ալիկ Ավետիքի Ղարիբյան
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վահագն Արարատի Հակոբյան
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Մհեր Սուրենի Հովհաննիսյան
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Կարինե Ալբերտի Եղիազարյան
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Տիգրան Հայկի Ղանալանյան
Պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Գեղամ Միհրանի Բադալյան
Պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Տիգրան Կամոյի Գևորգյան
Պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Լորենս Լևոնի Ուլուբաբյան
Դասախոս