Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Faculty of Journalism
ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժինը հիմնադրվել է 1949 թվականին, բանասիրական ֆակուլտետի կազմում, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 1-ին ստեղծվել է ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
>
Նանե Էդիկի Վարդանյան

Դոցենտ | Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոն
Կրթություն
1995 – 1999, Երևանի պետական համալսարան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, բակալավրիատ
1999 – 2001, Երևանի պետական համալսարան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, մագիստրատուրա

Գիտական աստիճան
2006, բանասիրական գիտ. թեկնածու
2010, դոցենտի գիտական կոչում

Աշխատանքային փորձ
1996 – 1999, Ազգային ռադիո (այժմ` Հանրային), «Երևան» ծրագիր, թղթակից (նաև արտահաստիքային թղթակից մի շարք հեռուստաընկերություններում)
1999 – 2001, «Ճիչ» ամսագիր, լրագրող, «Անկեղծ ասած…» ամսագրի խմբագիր
2000 – 2002, ՀՀ ՆԳՆ (այժմ` Ոստիկանություն) Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն, խմբագիր-մեկնաբան, «Ռադիո-02» (ՀանրայինՌադիո) հաղորդաշարի համահեղինակ, հաղորդավար-մեկնաբան
2002, «Ինտերմեդիա» ինտերնետային տեղեկատվական ընկերություն, Լրատվության բաժնի ղեկավար
2003-2004, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Լրատվության բաժին, հասարակայնության հետ կապերի մասնագետ
2005-2009, «ԷԼ Style», «Night People Yerevan» ամսագրեր, սրբագրիչ
2008, «Chocolate» ամսագիր, խմբագիր
2009, 2016-2018 «ԷԼ Style» ամսագիր, խմբագիր
2006 – 2009, «Elite Life» ամսագիր, սրբագրիչ
2010 – 2012, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի խորհրդի քարտուղար
2011 – 2015, ԷԼ baby ամսագիր, գլխավոր խմբագիր
2013 - ից մինչև այժմ – Ժուռնալիստիկայի ֆակուլտետի որակի ապահովման հանձնաժողովի նախագահ
2001 - ից մինչև այժմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դասախոս

Կարդացվող դասընթացներ
Ռադիոժուռնալիստի վարպետություն, Հեռուստաժուռնալիստիկա (գործն.),
Մեդիա և անհատականացում

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Նոր մեդիա, լրագրողական նոր պրակտիկաներ
Ժուռնալիստիկա՝ առաջին դեմքով: Անհատականացված կոնտենտ: Ոճային նոր դրսևորումներ և հարմարավետ հաղորդակցություն
Հեռուստաարտադրանքի ժամանակակից ձևաչափերը. ստեղծագործական և տեխնիկական հատկանիշներ
Ժամանցային կոնտենտը մեդիայում
Ամսագիր. զարգացման միտումները: «Հին» բովանդակության ներկայացման նոր ձևաչափերը
Լուսանկարչություն և ֆոտոժուռնալիստիկա
Կրթական հիմնահարցեր: Ստեղծագործական արդյունավետությունը լսարանում: Գրագետ հաղորդակցություն և ակտիվ համագործակցային ուսուցում: Ինչպես սովորեցնել սովորել

Մասնագիտական պատրաստվածություն
2003, ապրիլ – հունիս, Երևան, ԵՊՀ, «Դասախոսների որակավորման բարձրացման» դասընթաց «Ժուռնալիստիկա» մասնագիտությամբ
2004, հոկտեմբեր – 2005, ապրիլ, Երևան, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտ (ԼԿԻ), «Լրագրության դասավանդում»
2006, նոյեմբերի 13-24, Վարշավա, Լեհաստան, The Polish-Czech-Slovak Solidarity Foundation և Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտ (ԼԿԻ), «Using Polish Experience in Training Journalists for Armenia «Independent Media» program»
2007, հուլիսի 18-31, Երևան, ԵՊՀ, Ժուռնալիստիկայի հայկական դպրոց, Ամառային դպրոց ժուռնալիստիկա դասավանդող երիտասարդ մասնագետների համար, «A New Model For Journalism Education»
2007, նոյեմբերի 5-16, Երևան, ԵՊՀ, «Դասախոսների մանկավարժական-հոգեբանական վերապատրաստման» դասընթաց
2011, սեպտեմբերի 1-3, Երևան, ԵՊՀ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն (ԵՊՀ և Էսեքսի համալսարան), «Դասավանդումը որպես որակյալ կրթության նախապայման»
2011, հոկտեմբերի 10-15, Կոբլենց, Գերմանիա,
«Բուհերի ինքնագնահատման համակարգերի մշակում և ինտեգրում»
2015, հուլիսի 1-3, Երևան, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիա և ՀՀ Ժուռնալիստների միություն, «Հարավային Կովկասում ժուռնալիստական արհմիությունների կարողությունների զարգացմանն ուղղված սեմինար»
2015, սեպտեմբեր-հոկտեմբեր, Երևան, FES House նորագույն կրթության միջազգային կենտրոն, մասնակցություն Adobe Premiere մոնտաժային ծրագրի դասընթացներին
2019 մարտ – 2020 մարտ – Լուսանկարչական գործ, Սուրեն Մանվելյանի լուսանկարչական դպրոց
2019, դեկտեմբերի 3-6, Երևան, ԵՊՀ, ESJ Pro և CFI, թրեյնինգ դասընթացավարների համար, «Ինչպես դասավանդել թվային լրագրություն»
2021, փետրվարի 1-15, Երևան, Erasmus + PRINTel նախագիծ, «Տեսանյութը՝ որպես դասավանդման գործիք (հեռավար ուսուցման համատեքստում)», Կրթական ինովացիոն միություն, Պորտուի համալսարան (Պորտուգալիա)
2021, ապրիլի 12-29, Երևան, ԵՊՀ դասախոսների որակավորման բարձրացման կրթագիտական ծրագիր, Erasmus + PRINTel նախագիծ, «Տեսանյութը՝ որպես դասավանդման գործիք (հեռավար ուսուցման համատեքստում)», դասընթացավար
2021, հոկտեմբերի 21-25, Բոնն-Երևան, Դոյչե Վելե ակադեմիա, Պրոֆեսիոնալ զարգացման ծրագիր Հայաստանում ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսների համար

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Պարգևներ և մրցանակներ
2019 թ. ԵՊՀ պատվոգիր

Ստեղծագործական արդյունավետությունը լսարանում (համագործակցային ակտիվ ուսուցման համատեքստում)
2020 | Հոդված/Article
«Ժուռնալիստիկա և հաղորդակցություն. տեսության և պատմության հարցեր», 2020, թիվ 3 (15), էջ 122-132
Տեսաձայնաշարային նյութին «ծանոթացնելու» մի քանի արդյունավետ մեթոդի մասին
2018 | Հոդված/Article
Մանկավարժական միտք: 2018, 1-2, էջ 90-94
|
Ոճային հեղափոխության ժամանակակից դրսևորումները մեդիայում կամ հարմարավետ հաղորդակցության հետքերով
2018 | Հոդված/Article
Ժուռնալիստիկա և հաղորդակցություն. Տեսության և պատմության հարցեր: 2018, 1 (13), էջ 41-50
|
Հեռուստաժուռնալիստի վարպետության դասընթացի ծրագիր-ուղեցույց
2016 | Գիրք/Book
ԵՊՀ հրատ., 2016թ․, 48 էջ
Հեռուստաեթերի արդի հիմնահարցերից մինչև մեդիակրթություն
2012 | Հոդված/Article
Ժուռնալիստիկա (տեսության և պատմության հարցեր), Պրակ ԺԲ, Երևանի համալս.հրատ., Երևան, 2012, էջ 109 - 112
Մտորելիք է, այնպես չէ
2010 | Հոդված/Article
Երևան, 2010, 56 էջ:
«Ժուռնալիստը եթերում» առարկայի դասավանդումը. մեթոդական չափորոշիչներ
2010 | Հոդված/Article
Մանկավարժական միտք, 1-2 համար, Զանգակ հրատ., Երևան, 2010, էջ 74-79
Անհատը ամսագրի էջերում
2010 | Հոդված/Article
Ժուռնալիստիկա (տեսության և պատմության հարցեր), Պրակ Ի, Երևանի համալս. հրատ., Երևան, էջ 75-85
Հարցազրույցը հեռուստալրատվական թողարկման շրջանակներում
2007 | Հոդված/Article
Ժուռնալիստիկա (տեսության և պատմության հարցեր), Պրակ Ը, Երևանի համալս.հրատ.,Երևան, 2007, էջ 42-58
Հեռուստատեղեկատվական նյութի ներքին բաղադրիչները
2005 | Հոդված/Article
Գարուն(7-8.2005), Երևան, էջ 64-66
Հեռուստատեսային տեղեկատվական նյութերի պատրաստման և մատուցման առանձնահատկություններ (հայրենական արտադրության լրատվական ծրագրերի օրինակով)
2005 | Հոդված/Article
Երևանի համալս. հրատ.,Երևան, 2005, 38 էջ (2.4 տպ.մ.)
Էկրանային տեղեկատվության մա տուցում (յուրահատկություններ և նրբություններ)
2003 | Հոդված/Article
Ժուռնալիստիկա. տեսության և պատմության հարցեր,Պրակ Դ, Երևանի համալս. հրատ., Երևան, 2003, էջ 185 - 196
Հեռուստատեսային վերլուծական-հրապարակախոսական ժանրեր /ուսումնական ծրագիր/
2003 | Հոդված/Article
Ժուռնալիստիկա. տեսության և պատմության հարցեր, Պրակ Ե, Երևանի համալս. հրատ., Երևան, 2003, էջ 200-204
«Ի՞նչ է ամսագիրը» /թարգմանական/
2001 | Հոդված/Article
Ժուռնալիստիկա. տեսության և պատմության հարցեր, Պրակ Բ, Երևանի համալս. հրատ., Երևան, 2001, էջ 173-180