Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնը հիմնադրվել է 1999 թ. մայիսին և կոչվել է Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոն: Հետագայում այն վերանվանվել է՝ ընդլայնելով ամբիոնի գիտական գործունեության շրջանակը։ Հիմնադրման օրվանից ամբիոնը գիտագործնական և գիտամանկավարժական ակտիվ գործունեություն է ծավալել, աշխատանք է կատարել մայրենի լեզվով ուսումնական գրականության ստեղծման ուղղությամբ։ Ամբիոնում կարդացվող դասընթացները ներառում են տպագիր, ռադիոհեռուստատեսային և ցանցային ժուռնալիստիկայի բոլոր հիմնարար ոլորտներն ու ուղղությունները:
Այսօր ամբիոնն ունի մասնագիտացված հեռուստառադիոստուդիաներ, համակարգչային սրահ, որոնք մշտապես թարմացվում են արդիական տեխնիկայով և սարքավորումներով՝ հնարավորություն տալով ուսանողությանը տեսական դասընթացներին զուգահեռ գործնական հմտություններ ձեռք բերել:
Վերջին տասնամյակի ընթացքում ամբիոնը զգալի աշխատանքներ է իրականացրել ինչպես ուսումնական գործընթացի բարելավման, այնպես էլ գիտահետազոտական աշխատանքների մակարդակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Ամբիոնի գիտական ուշադրության կետրոնում են ժամանակակից տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների առջև ծառացած հիմնախնդիրները։ Ամբիոնը հրատարակել է ավելի քան երեք տասնյակ մասնագիտական գրքեր և մեթոդական ձեռնարկներ:
Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են ֆակուլտետային, համահամալսարանական, միջբուհական և միջազգային գիտաժողովներին, ամառային դպրոցներին և սեմինարներին: Նրանց զեկուցումները և հոդվածները պարբերաբար տպագրվում են հանրապետական և միջազգային ճանաչում ունեցող հանդեսներում և ժողովածուներում:
Ամբիոնի կողմից պաշտպանության են երաշխավորվել մեկ դոկտորական և երկու տասնյակից ավելի թեկնածուական ատենախոսություն:
Այսօր ամբիոնում ներգրավված են ինչպես հեռուստառադիոոլորտի երիտասարդ ու հեռանկարային մասնագետներ, այնպես էլ հայկական ժուռնալիստիկայում ճանաչված, պրոֆեսորադասախոսական գործունեության փորձ ունեցող գիտնականներ, այդ թվում մեկ դոկտոր և տասնյակից ավելի գիտության թեկնածու:

Աշխատակիցներ

Մուշեղ Մայիսի Հովսեփյան
Ամբիոնի վարիչ

Անահիտ Խորենի Բրուտյան
Դոցենտ

Նանե Էդիկի Վարդանյան
Դոցենտ

Հասմիկ Արամայիսի Մայսուրյան
Դոցենտ

Անուշ Մանվելի Մարտիրոսյան
Դոցենտ

Աստղիկ Շամսի Ավետիսյան
Դոցենտ

Գայանե Արշավիրի Սողոմոնյան
Ասիստենտ

Վանիկ Թադևոսի Հակոբյան
Ասիստենտ

Դավիթ Վահանի Սարգսյան
Ասիստենտ

Ալվինա Սամվելի Աղաբաբյան
Դասախոս