Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնը հիմնադրվել է 1999 թ. մայիսին և կոչվել է Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոն: Հետագայում այն վերանվանվել է՝ ընդլայնելով ուսումնագիտական գործունեության շրջանակը։ Ամբիոնում կարդացվող դասընթացները ներառում են տպագիր, ռադիոհեռուստատեսային և առցանց ժուռնալիստիկայի հիմնարար ոլորտներն ու ուղղությունները:
Այսօր ամբիոնն ունի մասնագիտացված հեռուստառադիոստուդիաներ, համակարգչային սրահ, որոնք մշտապես թարմացվում են տեխնիկայով և սարքավորումներով՝ հնարավորություն տալով ուսանողությանը տեսական դասընթացներին զուգահեռ գործնական հմտություններ ձեռք բերել:
Վերջին տասնամյակում զգալի աշխատանքներ են իրականացվել ինչպես ուսումնական գործընթացի բարելավման, այնպես էլ գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Ամբիոնի դասախոսների ուշադրության կետրոնում են ժամանակակից տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների առջև ծառացած հիմնախնդիրները։ Նրանք ակտիվորեն մասնակցում են ֆակուլտետային, համահամալսարանական, միջբուհական և միջազգային գիտաժողովներին, ամառային դպրոցներին ու սեմինարներին: Նրանց զեկուցումները, հոդվածները տպագրվում են հանրապետական և միջազգային ճանաչում ունեցող հանդեսներում ու ժողովածուներում:
Ամբիոնը հրատարակել է շուրջ երեք տասնյակ մասնագիտական գրքեր, մեթոդական ձեռնարկներ: Պաշտպանության են երաշխավորվել մեկ դոկտորական և երկու տասնյակից ավելի թեկնածուական ատենախոսություններ:
Այսօր ամբիոնում ներգրավված են ինչպես հեռուստառադիոոլորտի երիտասարդ ու հեռանկարային մասնագետներ, այնպես էլ հայկական ժուռնալիստիկայում ճանաչված, պրոֆեսորադասախոսական գործունեության փորձ ունեցող գիտնականներ:

Աշխատակիցներ

Նաղաշ Նարինբեկի Մարտիրոսյան
Ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Աստղիկ Շամսի Ավետիսյան
Դոցենտ

Գայանե Արշավիրի Սողոմոնյան
Դոցենտ

Հասմիկ Արամայիսի Մայսուրյան
Դոցենտ

Նանե Էդիկի Վարդանյան
Դոցենտ

Անուշ Մանվելի Մարտիրոսյան
Դոցենտ

Վանիկ Թադևոսի Հակոբյան
Դոցենտ

Հարություն Զավենի Ծատրյան
Ասիստենտ

Ալվինա Սամվելի Աղաբաբյան
Դասախոս

Քրիստինե Արտաշի Ալագուլյան
Դասախոս

Լիլիթ Հովհաննեսի Մելքոնյան
Դասախոս