Իրավագիտության ֆակուլտետ
Faculty of Law
Մայր բուհի հնագույն կրթագիտական ավանդույթներով հարուստ ֆակուլտետներից է, որն ունի 80 տարիների պատմություն:
>
Արմեն Լևոնի Ասատրյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ | Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոն

2008 թ. ավարտել է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետը,
2010 թ. ավարտել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան՝ իրավագիտություն մասնագիտությամբ,
2010 - 2011 թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում,
2012 թ.-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ,
2013 թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան,
2013 թ. ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն,
2014 թ. վերապատրաստում է անցել Մոսկվայում քաղաքացիական և ձեռնարկատիրական իրավունքի մի շարք հիմնահարցերի վերաբերյալ:
2016 թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում:

Աշխատանքը և պաշտոնները.
2013 թ-ից - մինչ օրս ՀՀ ԳԱԱ Գիտակրթական Միջազգային կենտրոնի իրավագիտության ամբիոնի դասախոս,
2014թ. ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության դատաիրավական ապահովման բաժնում որպես առաջատար մասնագետ,
2015թ. ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության պաշտպանության նախարարի տեղակալների և խորհրդականների ապահովման ու սպասարկման ստորաբաժանման պաշտպանության նախարարի տեղակալի վարչական ապարատում` որպես գլխավոր մասնագետ-իրավաբան,
2017 թ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ակտերի մշակման և փորձաքննության բաժնի պետ,
2018 թ.-ից - մինչ օրս, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչության պետի տեղակալ:

Գիտական հետազոտությունները վերաբերում են պետության և իրավունքի տեսական, փիլիսոփայական ոլորտներին, ինչպես նաև այդ ոլորտի դասավանդմանը նվիրված հարցերին:

Հեղինակ է 14 գիտական հոդվածների, 1 մենագրության, 4 ուսումնական ձեռնարկի:

Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրով, Ծովակալ Հ. Իսակովի մեդալով, ՀՀ Ոստիկանության մեդալով, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պատվոգրով: