Իրավագիտության ֆակուլտետ
Faculty of Law
Մայր բուհի հնագույն կրթագիտական ավանդույթներով հարուստ ֆակուլտետներից է, որն ունի 80 տարիների պատմություն:
>
Արմեն Ռազմիկի Հարությունյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ | Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն
1990 թ-ին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, որն ավարտել է 1995 թվականին՝ գերազանցության (կարմիր) դիպլոմով։

1999 թ-ին ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան քրեական դատավարություն մասնագիտությամբ։

1999 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Օրինականության հիմնախնդիրները և դատախազության դերը քրեական գործերի քննության մինչդատական վարույթում» թեմայով և ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2000 - 2003 թթ. աշխատել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասիստենտի պաշտոնում, իսկ 2003 թվականից ընտրվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտի պաշտոնում։

2006 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում։

2001 թ-ից դասավանդում է նաև ԵՊՀ իրավաբանական կլինիկայում։ 2003 - 2009 թթ. ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրենն էր։

2016 թ-ից ՀՀ ԴԱՀԿ ծառայության պետ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

(+374 60) 71-02-46 (ներքին 12-46)

Գագիկ Ղազինյան , Ռուբեն Մելիքյան , Սամվել Դիլբանդյան , Հրայր Ղուկասյան , Անահիտ Հարությունյան, Դավիթ Մելքոնյան , Արմեն Հարությունյան , Գոհար Հակոբյան, Արման Թաթոյան , Դևիդ Ռուդովսկի, Դավիթ Ավետիսյան , Արսեն Մարտիրոսյան, Գևորգ Բաղդասարյան, Հայկ Սարգսյան, Վահե Ենգիբարյան , Արթուր Չախոյան , Սերգեյ Մարաբյան, Տաթևիկ Սուջյան , Արմեն Հովհաննիսյան, Գոհար Սիմոնյան, Դավիթ Խաչատուրյան , Նելլի Աղաբաբյան
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի հիմնախնդիրներին նվիրված գիտական հոդվածների ժողովածու
2014 | Գիրք/Book
Եր.: ՀՀ իրավաբանների միություն, 2014.- 576 էջ
|
Հայաստանի Հանրապետության դատարանակազմությունը և իրավապահպան մարմինները
2014 | Գիրք/Book
Դասագիրք բուհերի համար: Վերահրատարակումներով, 5-րդ հրատ. (1-ին հրատ.` 2005թ., 2-րդ հրատ.` 2006թ., 3-րդ հրատ.` 2007, 4-րդ հրատ.` 2008թ., 5-րդ հրատ.` 2009թ., 5-րդ հրատ.` 2014թ.): Հեղինակային խմբի ղեկավար և խմբագիր Գ.Ս. Ղազինյան: Երևան, 6-րդ հրատ., Տիգրան Մեծ., 2014, 384 էջ
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարություն, հատուկ մաս
2010 | Գիրք/Book
Դասագիրք բուհերի համար: Հեղինակային խմբի ղեկավար և խմբագիր Գ.Ս. Ղազինյան, Վերահրատարակումներով (1-ին հրատ.` 2003թ., 2-րդ հրատ.` 2005թ., 3-րդ հրատ.` 2010թ.), Երևան, ԵՊՀ հրատ., 3-րդ հրատ., 2010, 624 էջ
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական չափանիշների կիրառումը ՀՀ քրեական դատավարությունում
2010 | Գիրք/Book
Մենագրություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2010, 272 էջ
|
Արդար դատաքննության իրավունքի իրականացումը ՀՀ դատական համակարգում
2009 | Գիրք/Book
Մենագրություն, «Ասողիկ» հրատ., Երևան, 2009, 224 էջ
Կասկածյալի և մեղադրյալի ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքը լռելու իրավունքի եվրոպական չափանիշների լույսի ներքո
2008 | Հոդված/Article
Պետություն և իրավունք N 3(41), Երևան, 2008, 23-28 էջեր:
Մրցակցությունը և կողմերի հավասարությունը որպես արդարացի դատական քննության ապահովման երաշխիք քրեական դատավարությունում (Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի որոշ հիմնահարցեր)
2008 | Հոդված/Article
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հիմնադրման 75-ամյակին նվիրված •իտաժողովի նյութերի ժողովածու, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2008, 88-98 էջեր:
Հետաքննության և նախաքննության ինստիտուտի որոշ հայեցակարգային հիմնահարցերը ՀՀ քրեադատավարական բարեփոխումների համատեքստում
2007 | Հոդված/Article
Պետություն և իրավունք N 1(35), Երևան, 2007, 16-22 էջեր:
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարություն, ընդհանուր մաս
2006 | Գիրք/Book
Դասագիրք բուհերի համար: Հեղինակային խմբի ղեկավար և խմբագիր Գ. Ղազինյան: Վերահրատարակումներով4-րդ հրատ. (1-ին հրատ.` 2000թ., 2-րդ հրատ.` 2004թ., 3-րդ հրատ.` 2005թ., 4-րդ հրատ.` 2006թ.), Երևան, 4-րդ հրատ. փոփոխ. և լրաց., ԵՊՀ հրատ., 2006, 416 էջ
ՀՀ քրեական դատավարություն (հատուկ մաս)
2005 | Գիրք/Book
Դասագիրք ԲՈՒՀ-երի համար, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2005
Իրավաբանական գործի վերլուծության և գործով դիրքորոշման մշակման գործնական հմտությունների ուսուցման մեթոդական խորհուրդներ
2005 | Գիրք/Book
Երևան, 2005, 24 էջ:
Հայաստանի Հանրապետության դատախազությունը
2004 | Գիրք/Book
Դասագիրք բուհերի համար: Հեղինակային խմբի ղեկավար և խմբագիր` Գ.Ս. Ղազինյան, Երևանի համալսարանի հրատ., Երևան, 2004, 352 էջ
Կլինիկական կրթության դերը և նշանակությունը իրավաբանական կրթության համակարգում
2004 | Հոդված/Article
Կրթությունը և գիտությունը Արցախում, 1-2,2004, 103-109 էջեր:
ՀՀ օրենսդրության համապատասխանությունը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածին (համեմատա-իրավական ուսումնասիրություն)
2003 | Հոդված/Article
Պետություն և իրավունք N 4(22),Երևան, 2003, 24-40 էջեր:
Հարցազրույց և խորհրդատվություն գործնական հմտությունների մշակման դերային խաղերի անցկացման մեթոդական խորհուրդներ
2003 | Գիրք/Book
Երևան, 2003, 21-32 էջեր:
Օրինականությունը որպես դատախազության գործունեության հիմնական սկզբունք
1999 | Հոդված/Article
Իրավագիտության հարցեր, N 1, Երևան 1999, 60-70 էջեր:
Դատախազական հսկողությունը քրեական գործի հարուցման օրինականության ապահովման նկատմամբ
1999 | Հոդված/Article
Պետություն և իրավունք N 2(5), Երևան, 1999, 44-56 էջեր:
Ապացույցները քրեական դատավարությունում
1998 | Գիրք/Book
Երևան, 1998, 46 էջ:
Խափանման միջոցները և դրանց կիրառման հիմքերն ու կարգը քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում
1998 | Հոդված/Article
Իրավագիտության հարցեր, N 1, Երևան 1998, 35-46 էջեր: