Իրավագիտության ֆակուլտետ
Faculty of Law
Մայր բուհի հնագույն և կրթական ու գիտական ավանդույթներով հարուստ ֆակուլտետներից է, որն ունի մոտ 90 տարիների պատմություն:
>
Հովսեփ Լևոնի Բեդևյան

Դասախոս | Քաղաքացիական դատավարության ամբիոն
Կրթություն
1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

Աշխատանքային փորձ
2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է պետական փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես իրավաբան։
2001 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է փաստաբան, եղել է փաստաբանների միջազգային միության անդամ։
2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ, խորհրդատու:
2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
ՀՀ նախագահի 2010 թվականի նոյեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
ՀՀ նախագահի 2011 թվականի նոյեմբերի 9-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ:
2011 թվականից մինչև 2014 թվականը հանդիսացել է դատարանների նախագահների խորհրդի, դեպարտամենտի և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ:
2013 թվականին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:
2013 թվականից մինչև 2014 թվականը հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ:
2014 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ:
2017 թվականին դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:
ԲԴԽ-21-Ո-43 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
2021 թվականի սեպտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:

Այլ տեղեկություններ
1997 թվականից մինչև 1999 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2011 թվականից մինչև 2014 թվականը դասավանդել է Հայաստանի Հանրապետության դատական դպրոցում:
2014 թվականից դասավանդում է Արդարադատության ակադեմիայում:
2018 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2020 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՆՀ-193-Ա հրամանագրով իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Կարդացվող դասընթացներ
Վարչական դատավարություն
Վարչական դատավարության արդի խնդիրներ

Օտար լեզուների իմացություն
Ռուսերեն, անգլերեն

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարություն. գիրք առաջին
2022 | Գիրք/Book
Գլխ․ Խմբ․ և հեղ․ խմբի ղեկավար Վ․ Հովհաննիսյան, Երևան, «Հայրապետ» հրատ., 2022, 544 էջ
Վկայի՝ ցուցմունք տալուց ազատված լինելու հայեցողության հիմնախնդիրները վարչական դատավարությունում
2020 | Հոդված/Article
Պետություն և իրավունք 1 (86), Երևան, 2020, էջ 39-45
|
Պարտավորեցման հայցերով ապացուցման բեռի բաշխման հիմնախնդիրները վարչական դատավարությունում
2019 | Հոդված/Article
Պետություն և իրավունք, թիվ 2-3 (84-85), Երևան, 2019, էջ 70-81
|