Իրավագիտության ֆակուլտետ
Faculty of Law
Մայր բուհի հնագույն կրթագիտական ավանդույթներով հարուստ ֆակուլտետներից է, որն ունի 80 տարիների պատմություն:
>
Տիգրան Աշոտի Խաչիկյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ | Քաղաքացիական դատավարության ամբիոն
Կրթություն
2008 - 2012 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, Գերազանցության դիպլոմ, 2012թ. ԵՊՀ լավագույն ուսանող
2012 - 2014 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ մագիստրատուրա, Գերազանցության դիպլոմ
2014 թ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Ատենախոսության թեման
«Մաքսային հսկողության իրավական հիմքերը Հայաստանի Հանրապետությունում»
Մասնագիտությունը՝ ԺԲ.00.02 - «Հանրային իրավունք»

Աշխատանքային փորձ
2016 թ-ից առ այսօր ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս
2015 թ-ից առ այսօր ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս
2016-2017 թ-ից ՀՀ դատավորների թեկնածուների (վարչաիրավական մասնագիտացման) որակավորման ստուգման գրավոր քննության արդյունքների բողոքարկման հանձնաժողովի անդամ
2016թ. ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի՝ հանրային իրավունքի ոլորտի փորձագետ
2016թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ
2015-2016թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետի տեղակալ
2015թ. «Ֆակտում» ՍՊ ընկերության գիտական խորհրդատու
2013-2015թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ

Մասնագիտական անդամակցություն
2014 թ.-ից Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ
2016 թ.-ից ՀՀ փաստաբանական պալատի անդամ, փաստաբան (արտոնագիր թիվ 2170)

Գիտական ուսումնասիրությունների ոլորտը
• Մաքսային իրավունք
• Վարչական իրավունք
• Քաղաքացիական դատավարություն
• Վարչական դատավարություն
• Հարկային իրավունքի որոշ խնդիրներ

Կարդացվող դասընթացներ
«ՀՀ մաքսային իրավունք», «Արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային կարգավորումը ՀՀ-ում», «Մաքսային իրավունքի արդի հարցերը»

Լեզուների իմացություն
հայերեն, անգլերեն և ռուսերեն

(+374 60) 71-02-44 (ներքին 12-44)

ԵԱՏՄ մաքսային օրենսդրության և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի միջև փոխհարաբերակցության հիմնախնդիրները
2018 | Հոդված/Article
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2018, էջ 484-495
|
Մաքսային տեսազննման և զննման իրավակարգավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում
2016 | Հոդված/Article
«Պետություն և իրավունք», Երևան, 2016, թիվ 3 (73), էջեր 81-91
Արտագնա մաքսային ստուգման իրականացման իրավաչափության վավերապայմանները Մաքսային Միության մաքսային օրենսգրքի համատեքստում
2016 | Հոդված/Article
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների գիտական նստաշրջանի նյութերի ժողովածու, Եր., ԵՊՀ հրատ., 2016, էջեր 317-330
Մաքսային հսկողության իրավական բնույթը
2015 | Հոդված/Article
«Պետություն և իրավունք», Երևան, 2015, № 1 (67) էջեր 86-95
Անձնական զննումը՝ որպես մաքսային հսկողության առանձնահատուկ ձև
2015 | Հոդված/Article
«Պետություն և իրավունք», Երևան, 2015, № 3-4 (69-70) էջեր 40-49
Արագացված դատաքննության ինստիտուտի քաղաքացիադատավարական կարգավորման հիմնախնդիրները ՀՀ-ում
2015 | Հոդված/Article
ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու, 2015, № 1.5 (8) էջեր 192-196
Ս. Վ. Առաքելյան , Տ. Ա. Խաչիկյան , Գ. Ս. Ամիրյան, Տ. Ս. Ղազարյան, Ա. Ս. Նահապետյան
Պետական ծառայության դեմ ուղղված պաշտոնեական հանցագործությունների որակման և քննության մեթոդիկայի առանձնահատկությունները
2015 | Գիրք/Book
Ուս. ձեռնարկ: Տիգրան Մեծ, 2015թ․, 128 էջ
|
ՀՀ քրեական օրենսգրքի 338 հոդվածով նախատեսված հանցակազմի կատարելագորման հիմնական ուղղությունները
2015 | Հոդված/Article
«Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն», 2015 № 1 (16), էջ 35-45
|
Սերգեյ Առաքելյան, Տիգրան Խաչիկյան , Գրիգոր Ամիրյան
Ընտրական և հանրաքվեին մասնակցելու իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում «ԱՊՀ մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին» Կոնվենցիայի համատեքստում
2014 | Գիրք/Book
Գիտամեթոդական ձեռնարկ, Եր.: Հայրապետ հրատ., 2014: -120 էջ
Քաղաքացիական գործերի քննության և լուծման դատավարական ընթացակարգերը պարզեցնելու հիմնախնդիրը ՀՀ-ում
2013 | Հոդված/Article
Հայ գրատպության 500-ամյակին և ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 65-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, Հատոր 3, 2013, № 1.5 (8), էջեր 212-220
Ձեռքբերման վաղեմությունը քաղաքացիական իրավունքում
2010 | Հոդված/Article
«Պետություն և իրավունք», Երևան, 2010, № 4 (50) էջեր 76-86