Իրավագիտության ֆակուլտետ
Faculty of Law
Մայր բուհի հնագույն կրթագիտական ավանդույթներով հարուստ ֆակուլտետներից է, որն ունի 80 տարիների պատմություն:
>
Վահագն Կոլյայի Դալլաքյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ | Քաղաքացիական դատավարության ամբիոն
Կրթություն
2005 – 2009 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ
2009 – 2011 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա, «Գործարարական իրավունք» մագիստրոսական ծրագիր
2011 – 2014 թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Ատենախոսության թեման
«Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը՝ որպես դատական ակտերի հարկադիր կատարման միջոց»
Մասնագիտությունը` ԺԲ.00.04 - «Դատական իրավունք»

Գիտական հետազոտությունների շրջանակը
Դատական ակտերի կատարում, կատարողական վարույթ

Կարդացվող դասընթացներ
ՀՀ քաղաքացիական դատավարություն, Կատարողական վարույթը ՀՀ-ում

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2013 թ. առ այսօր ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս
2016 թ. առ այսօր «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ, քննությունների արդյունքների գնահատման հանձնաժողովների անդամ
2016 թ. ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական
2016 թ. ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոս
2014 թ. առ այսօր «Ինվեսթմնթ Լո Գրուպ» ՍՊԸ (իրավաբանական գրասենյակ) իրավաբան-խորհրդատու
2013 - 2014 թթ. «Էյ Էմ իրավաբական ընկերություն» ՍՊԸ ավագ իրավախորհրդատու
2009 - 2013 թթ. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության իրավաբանական բաժնի խորհրդատու, այնուհետև` արտաքին կապերի բաժանմունքի պետ

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
2013 թ-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ (արտոնագիր թիվ 1601)

Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

(+374 60) 71-02-44 (ներքին 12-44)

Հայցի ապահովման կատարման հիմնախնդիրները
2018 | Հոդված/Article
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2018, էջ 458-471
|
Գրավով չապահովված պահանջատիրոջ և գրավառուի իրավունքների հարաբերակցության խնդիրը կատարողական վարույթում գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելիս
2017 | Հոդված/Article
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2017, էջ 311-324
|
Развитие гражданского процесса в Республике Армения с 1990 г.
2015 | Հոդված/Article
Евразийский гражданский процесс: к 25-летию стран СНГ и Балтии: Сборник научных статей / Под ред. Д.Я. Малешина. – Москва: Статут. 2015., стр. 11-32
|
Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` որպես դատական ակտերի հարկադիր կատարման միջոց
2015 | Գիրք/Book
Մենագրություն, Եր., «Հայրապետ» հրատարակչություն, 2015, 160 էջ
|
Պարտապանի գույքի վրա դրվող արգելանքի իրավաբանական բնույթը և հետևանքները
2015 | Հոդված/Article
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների 2014թ. նստաշրջանի նյութերի ժողովածու / ԵՊՀ, իրավագիտության ֆակուլտետ, Եր., ԵՊՀ հրատ., 2015, էջեր 298-309
|
Դատական ակտի հարկադիր կատարման նպատակով պարտապանի նկատմամբ կիրառվող հարկադրանքի թույլատրելի միջոցների շրջանակը
2014 | Հոդված/Article
Հանրային կառավարում, հատուկ թողարկում, գիտաժողովի նյութեր, Եր., 2014 N 3-4, էջեր 84-92
|
Կատարողական վարույթում արգելադրված գույքի իրացման որոշ հարցեր
2014 | Հոդված/Article
Պետություն և իրավունք, Եր., 2014, N 1 (63), էջեր 114-123
|
Դատական ակտի հարկադիր կատարման շրջանակներում պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու նյութաիրավական հիմքերը
2014 | Հոդված/Article
Կանթեղ, Եր., 2014, N 1 (58), էջեր 203-210
|
Հայաստանի Հանրապետությունից դրամական միջոցների բռնագանձման հիմնախնդիրները
2014 | Հոդված/Article
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների 2013թ. նստաշրջանի նյութերի ժողովածու / ԵՊՀ, իրավագիտության ֆակուլտետ, Եր., ԵՊՀ հրատ., 2014, էջեր 137-155
|