![]() |
Վահե Գուրգենի Ենգիբարյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն Կրթություն
2004 - 2015 թթ. ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի դոկտորանտուրա: 2001 թ. օգոստոս-դեկտեմբեր ԱՄՆ Սիթն-Հոլլ համալսարանի իրավաբանական դպրոց: 1999 - 2002 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա: 1994 - 1999 թթ. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ (գերազանցության դիպլոմով): Գիտական աստիճան Թեկնածուական – «Փաստաթղթերի տեխնիկա-կրիմինալիստիկական հետազոտման պրոբլեմները», ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող, իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհուրդ, 2002թ.: Դոկտորական – «Զանգվածային անկարգությունների քննությունը. Տեսական, կազմակերպական և մեթոդիկա-կրիմինալիստիկական հիմքերը (Հայաստանի Հանրապետության նյութերով)», ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող Д 203.002.08 մասնագիտական խորհուրդ, 2015թ.: Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Աշխատանքային փորձ 2001 թ. մինչև 2007թ. ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս: 2001 թ. առ այսօր ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն: 2004 թ. առ այսօր Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս: 2006 թ. առ այսօր Երևանի դատական փորձաքննությունների և հոգեբանության ինստիտուտի դասախոս: 2007 թ. առ այսօր ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ: 2010 - 2014 թթ. ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի խորհրդական: 2011 - 2014 թթ. ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող: 2011 - 2013 թթ. ՀՀ դատախազության դպրոցի ավագ գիտաշխատող: 2013 թ-ից առ այսօր ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս: 2013 թ-ից առ այսօր ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոս: 2017 թ-ից առ այսօր ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր 2017 թ-ից առ այսօր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դասախոս 2017 - 2018 թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետի տեղակալ 2018 թ-ից առ այսօր ՀՀ վարչապետին առնթեր Ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես խորհրդական, ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ավագ դասախոս Կարդացվող դասընթացներ Կրիմինալիստիկա, Առանձին տեսակի հանցագործությունների քննության մեթոդիկա, Դատական փորձաքննությունների հիմնախնդիրներ, Քննչական տակտիկա, Օպերատիվ-հետախուզական գործունեության տեսություն: Գիտական հետաքրքրությունների շրջանակը Հանցագործությունների քննության մեթոդիկա, քննչական գործողությունների կատարման տակտիկա, քննության կազմակերպում, դատական փորձագիտություն, քննության եվրոպական չափանիշները և ՄԻԵԴ նախադեպային պրակտիկան: Հեղինակ է 7 մենագրությունների, մեկ դասագրքի, ուսումնական ձեռնարկների և ավելի քան հարյուր գիտական հոդվածների: Մասնակցությունը դրամաշնորհների Մինչդատական վարույթի հիմնախնդիրները, Քրեական գործերով իրավական օգնության հիմնախնդիրները (ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ), Փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության երաշխիքները և ՄԻԵԴ նախադեպային պրակտիկան: Էքստրադիցիայի հիմնախնդիրները(ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսավորմամբ), ՀՀ ԿԳՆ ԳՊԿ թեմատիկ հետազոտություն «Փորձագետի եզրակացությունը քրեական գործերով միջազգային իրավական օգնության շրջանակներում» (ծածկագիր 11-5e179) և այլն: Ինչպես նաև փորձի փոխանակում Մեծ Բրիտանիայի հեղինակավոր փորձագիտական կառույցներում (DNA database centers, laboratories and etc.) - 2012թ, ՌԴ ՆԳՆ Փորձագիտական կենտրոն (ЭКЦ) – 2007, ԱՄՆ, Վաշինգտոն, FBI (Chemical laboratory) - 2000, ԱՄՆ, Նյու- Յորք, (DNA laboratory, L. Kobelesi) - 2000 Լեզուներ ռուսերեն, անգլերեն Մասնագիտական անդամակցություն ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդի անդամ: «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: ՀՀ փաստաբանների պալատի անդամ: ՀՀ հատուկ քննչական ծառայության մրցութային հանձնաժողովի անդամ: ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների որակավորման հանձնաժողովի անդամ: Հայ փորձագետների միության վարչության անդամ: ՀՀ իրավաբանների միության անդամ: Մեծ Բրիտանիայի Կրիմինալիստ գիտնականների միության անդամ (The Forensic Science Society -FSS): Հայաստանի Հանրապետության նախագահի 2016. դեկտեմբերի 8-ի №1162- Ա հրամանագրով ընդգրկվել է ՀՀ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում: (+374 60) 71-02-46 (ներքին 12-46) yengibaryan@ysu.am |