![]() |
Վարդան Նորիկի Այվազյան
Ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ | Սահմանադրական իրավունքի ամբիոն Կրթություն
1990 - 1995 թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ 1995 - 1998 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ։ 1998 թ-ին իրավաբանական գիտությունների թեկնածուի դիպլոմ, 2001 - 2005 թթ. ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ (հեռակա` երկրորդ մասնագիտություն), գերազանցության դիպլոմ։ 2003 թ-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտի դիպլոմ։ Գիտական աստիճան Թեկնածուական ատենախոսության թեման` «Մարդու կոլեկտիվ իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում», 18.07.1998 թ., Երևանի պետական համալսարանում գործող ԲՈՀ-ի 001 մասնագիտական խորհուրդ Աշխատանքային փորձ 1996 (մարտ)-1998 (հուլիս) ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի և ՀՀ կառավարության կողմից հիմնադրված Ժողովրդավարության և մարդու իրավունքների կենտրոնի գլխավոր քարտուղարի իրավական հարցերով խորհրդական։ 1997-2003 թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի ասիստենտ, 2003 թ-ից առ այսօր Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ։ Գիտական գործուղումներ 1996 թ-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Մարդու իրավունքների համալսարանական դասավանդման միջագային կենտրոնի կողմից կազմակերպած մարդու իրավունքների համալսարանական ուսուցման 24-րդ արագացված դասընթացների մասնակցության սերտիֆիկատ։ 1996 թ-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Մարդու իրավունքների միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպած մարդու իրավունքների 27-րդ դասընթացների մասնակցության սերտիֆիկատ։ 1997 թ-ին ԱՄՆ Նյու-Յորքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում »Իրավական պետություն« թեմայով անկախ ուսուցման դասընթացի սերտիֆիկատ։ 1997 թ-ին Մոսկվայում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ միջազգային սեմինարի մասնակցության սերտիֆիկատ։ 1999 թ-ին Լեհաստանի Վարշավա քաղաքում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ միջազգային սեմինարի մասնակցության սերտիֆիկատ։ 2001 թ-ի օգոստոսի 31, Ֆինլանդիայի (Տուրկու, Աբո) մարդու իրավունքների միջազգային ակադեմիայի դիպլոմ։ Կարդացվող դասընթացներ «Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք», «Արտասահմանյան երկրների սահմանադրական իրավունք», «Մարդու իրավունքներ» Գիտական հետաքրքրությունների շրջանակը Դոկտորական ատենախոսության թեման` «Համակարգային հակամարտությունների ծագումնաբանությունը սահմանադրաիրավական կարգավորման մեխանիզմում»: Լեզուներ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն Մասնագիտական անդամակցություն 2004 - 2007 թթ. Հայսատանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ։ 1998 թ-ից Ժողովրդավարության և մարդու իրավունքների ազգային կենտրոնի վարչության անդամ, 1998 թ-ից Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ։ 2000 թ-ից փաստաբանների միջազգային միության անդամ (արտոնագիր N 70)։ 2005 թ-ից Հայաստանի Հանրապետության Փաստաբանական պալատի անդամ։ (+374 10) 55-55-03 (+374 60) 71-02-48 (ներքին 12-48) |