Ամբիոնը հիմնադրվել է 1936 թ.: Ամբիոնը ղեկավարել են դոցենտ Հ.Մ. Մեսրոպյանը, պրոֆեսոր Ա.Ա. Եսայանը, պրոֆեսոր Ա.Գ. Սուքիասյանը, պրոֆեսոր Շ.Ն. Պետրոսյանը, իրավ. գիտ. դոկ. Խ.Ա. Թորոսյանը, դոցենտ Վ.Հ. Մարուխյանը, պրոֆ. Ն.Ա. Ապիյանը, 2005 թ-ից մինչ 2021թ. պրոֆեսոր Ա.Գ. Վաղարշյանը, 2021 թ. ամբիոնի վարիչ է ընտրվել պրոֆեսոր Գևորգ Բալաբեկի Դանիելյանը:
Ամբիոնում դասավանդում են հետևյալ հիմնական դասընթացները. Պետության և իրավունքի տեսություն, Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն, Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն, Իրավունքի փիլիսոփայություն, Իրավունքի սոցոլոգիա և այլն:
Ամբիոնն իր գործունեության ընթացքում հրապարակել է բազմաթիվ արժեքավոր ուսումնական և գիտական աշխատանքներ: Առանձնակի ներդրում են ունեցել Խ. Սամուելյանը (1939 թ. լույս է ընծայել Հին հայ իրավունքի պատմություն գրքի առաջին հատորը, որն այսօր էլ համարվում է հին հայ իրավունքի ուսումնասիրման լավագույն աղբյուրը, Հին Հայաստանի կուլտուրան և այլն), գիտության վաստակավոր գործիչ Ա.Գ. Սուքիասյանը (Կիլիկյան Հայկական պետությունը և իրավունքը, Ուրարտական պետությունը և իրավունքը, Հին իրանական իրավունքը ըստ Սասանյան Դատաստանագրքի, Հայաստանի հասարակական-քաղաքական կարգը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում մենագրությունները), պրոֆեսոր Շ.Ն. Պետրոսյանը (հրապարակել է խորհրդային պետականության հաստատմանը և Խորհրդային Հայաստանի սահմանադրական զարգացմանը նվիրված մի քանի մենագրություններ), դոցենտ Վ.Ա. Մուսախանյանը (հետազոտել է Հայկական ԽՍՀ իշխանության տեղական մարմինների կազմավորման և գործունեության հիմնահարցերը), Մ.Մ. Խաչատրյանը (Ֆեդերացիան որպես պետական կառուցվածքի ձև, ԱՍՖՍՀ պետաիրավական ստատուսը ՍՍՀՄ-ի կազմում և այլն), պրոֆեսոր Ն.Ա. Ապիյանը (Խորհրդային Հայաստանի պետական անվտանգության մարմինները սոցիալիզմի կառուցման ժամանակաշրջանում, Իրավունքի տեսության հիմնհարցեր (2003թ.) գրքի համահեղինակն է և այլն), պրոֆեսոր Հ.Ա. Հովսեփյանը (հրատարակել է մենագրություններ՝ հայ քաղաքական իրավական մտքի պատմության հիմնահարցերի վերաբերյալ, նա նաև Մոսկվայում 1986, 1989 և 1993թթ. լույս տեսած Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն ուսումնական ձեռնարկի համահեղինակն է): Մեծածավալ ու բեղմնավոր ստեղծագործական աշխատանք է կատարել նաև պրոֆեսոր Ա.Վաղարշյանը, մասնավորապես, հրատարակել է դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ՝ պետության և իրավունքի տեսության, Հայ ժողովրդի պետության ու իրավունքի պատմության վերաբերյալ և այլն:
Ամբիոնում կատարվող գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղությունները 2005 թ. հետո ենթարկվել են վերակառուցման: Նախորդ շրջանում ծրագրավորված հետազոտություններին ավելացվել է նոր ուղղություն` համեմատական իրավագիտություն և պետականագիտություն: Հետազոտական թեմաներ են դարձվել այն երկրների պետաիրավական ինստիտուտները, որոնք որոշակիորեն ուսանելի են Հայաստանի պետաիրավական շինարարության համար կամ աշխարհաքաղաքական հետաքրքրություն են ներկայացնում: Ամբիոնը ավանդաբար աշխատում է Հայաստանի պետության և իրավունքի պատմության հիմնահարցերի հետազոտման ուղղությամբ, մասնավորապես` Հայաստանի առաջին հանրապետության պետաիրավական համակարգը: Իրավունքի տեսության հիմնախնդրիրներից գիտական հետազոտության առարկա են դարձվել և իրականացվել իրավաբանական իրավահասկացությունը և օրինականության հիմնահարցերը, իրավունքի կենսագործման հիմնախնդիրները, իրավունքի աղբյուրների արդիական հիմնախնդիրները, իրավաստեղծագործության տեխնիկայի հիմունքները, իրավակիրառական և մեկնաբանողական տեխնիկայի հիմնախնդիրները:
2000-2022 թթ. ժամանակահատվածում ամբիոնը հրատարակել է 25-ից ավելի մենագրություն, 30-ից ավելի ուսումնամեթոդական ձեռնարկ, 170-ից ավելի գիտական հոդված, մասնակցել է 7 դպրոցական գրքերի հրատարակությանը:
Ներկա ժամանակաշրջանում ամբիոնն աշխատում է իր զարգացման համալիր ծրագրին համապատասխան: Առաջին փուլում վերանայվել են դասավանդվող առարկաների ծրագրերը: Երկրորդ փուլում աշխատանքներ են տարվում դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, քրեստոմատիաների, պրակտիկումների պատրաստման ուղղությամբ: Առաջնահերթ խնդիրներից է իրավակիրառական պրակտիկայի պահանջներից ելնելով դասավանդվող առարկաների ինչպես բովանդակության, այնպես էլ շրջանակի վերակառուցումը: Արդյունքում արդեն մշակվել և դասավանդվում են գործնական ողղվածություն ունեցող նոր դասընթացներ` Իրավաստեղծագործության հիմունքներ, Իրավաբանական տեխնիկայի հիմունքներ, Իրավունքի աղբյուրների տեսագործնական հիմնախնդիրներ: Աշխատանքներ են տարվում ժամանակակից` ինտերակտիվ մեթոդիկայով դասավանդում իրականացնելու ուղղությամբ:
2020-2021 ուս. տարում ամբիոնն իրականացրել է նոր մագիստրոսական ծրագիր` «Համալիր իրավական հետազոտություն»: Ծրագրում ներառվել են ամբողջությամբ նոր առարկաներ` Իրավական մարդաբանություն, Պետական կառավարման և իրավական բարեփոխումների տեսություն, Իրավագետի ընդհանուր գործնական հմտություններ, Իրավաբանական մանկավարժություն, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրներ, Երկրի պաշտպանության ռազմավարության տեսաիրավական հիմքերը: Նոր առարկաները դասավանդվում են տվյալ ոլորտում առաջատար հանդիսացող մասնագետների կողմից:
Ասպիրանտուրայի ընդունելության հարցաշարերին ծանոթացեք այստեղ։
Հեռ.՝ (+374 60) 71-02-56, (+374 60) 71-02-54 (ներքին 12-56, 12-54)

Աշխատակիցներ

Գևորգ Բալաբեկի Դանիելյան
Ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արթուր Գրիշայի Վաղարշյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Տարոն Վարդանի Սիմոնյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վիկտորյա Ալեքսանդրի Օհանյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հայկ Սամսոնի Մարտիրոսյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արմեն Լևոնի Ասատրյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սերգեյ Սևանի Քոչարյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վահե Վահանի Գևորգյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Նարինե Գառնիկի Դավթյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ալվարդ Արարատի Ալեքսանյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ռոզա Անդրանիկի Աբաջյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Գևորգ Մուշեղի Վիրաբյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Հայկ Արսենի Հարությունյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Կարեն Սուրենի Ամիրյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Վարսեր Սամվելի Կարապետյան