![]() |
Կարեն Լարիկի Ավետիսյան
Ամբիոնի վարիչ | Ընդհանուր մաթեմատիկայի ամբիոն Կրթություն
Ավարտել է ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետը, 1990 թ. Ավարտել է ասպիրանտուրան, ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակ., 1993 թ. Գիտական աստիճան Ֆիզ.մաթ. գիտ. թեկ., Գիտ. թեզը` «Կշռով ինտեգրելի սուբհարմոնիկ ֆունկցիաների դասեր շրջանում և կիսահարթությունում», ԵՊՀ, 1996 թ. Ֆիզ.մաթ. գիտ. դոկ., Գիտ. թեզը` «Հարմոնիկ և հոլոմորֆ ֆունկցիաների կշռային տարածություններ», ԵՊՀ, 2009 թ. Աշխատանքային փորձ 2014 թ.-ից մինչ այժմ Ամբիոնի վարիչ, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ընդհանուր մաթեմատիկայի ամբիոն 2000-2013 թթ. Դոցենտ, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոն 1996-2002 թթ. Գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ 1994-2000 թթ. Ավագ դասախոս, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոն 1993-1994 թթ. Ավագ լաբորանտ, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոն Կարդացվող դասընթացներ Մաթ. անալիզ, Կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսություն, Հատուկ դասընթացներ` Ասիմպտոտական մեթոդներ, Հատուկ ֆունկցիաներ, Հարմոնիկ անալիզի և Պոտենցիալի տեսության ընտրովի բաժիններ Գիտական հետաքրքրությունների շրջանակը Կոմպլեքս և Հարմոնիկ անալիզ, Մեկ և մի քանի կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսություն, ֆունկցիոնալ տարածություններ, Հարակից օպերատորների տեսություն Մասնակցությունը դրամաշնորհների 1996 - 2002 թթ. ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող թեմա, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ, 2005 - 2007, 2008 - 2010 թթ. ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող թեմա,ԵՊՀ, 2005, 2008, 2011 թթ. DAAD դրամաշնորհներ Գերմանիայում գիտական համատեղ ծրագրերի համար: Լեզուներ Հայերեն, ռուսերեն, անգլերեն avetkaren@ysu.am |