![]() |
Վանյա Ռաֆայելի Բարսեղյան
Պրոֆեսոր | Մեխանիկայի ամբիոն Կրթություն
1980 - 1985 թթ. ԵՊՀ մեխմաթ ֆակուլտետ, մեխանիկայի բաժին, ավարտել գերազանցության դիպլոմով 1985 - 1988 թթ. Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրա Գիտական աստիճան Թեկնածուական – «Խաղային խնդիրներ գրավիտացիոն դաշտում» «մաթեմատիկական կիբեռնետիկա» և «տեսական մեխանիկա» մասնագիտություններով, 1988 թ., Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարան Դոկտորական – «Դինամիկական համակարգերի ղեկավարումը և դիտումը կոնֆլիկտային իրավիճակներում», «մաթեմատիկական կիբեռնետիկա և մաթեմատիկական տրամաբանություն» և «տեսական մեխանիկա» մասնագիտություններով, 2000 թ., ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ Աշխատանքային փորձ 1989 - 1991 թթ. ԵՊՀ տեսական մեխանիկայի ամբիոնի կրտսեր գիտաշխատող 1991 - 1993 թթ. ԵՊՀ տեսական մեխանիկայի ամբիոնի ասիստենտ 1993 - 2001 թթ. ԵՊՀ տեսական մեխանիկայի ամբիոնի դոցենտ 1996 - 2000 թթ. ԵՊՀ Մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ 2001 թ-ից ԵՊՀ պրոֆեսոր 2003 - 2007 թթ. ԵՊՀ տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ 2007 թ-ի սեպտեմբերից առ այսօր համատեղությամբ - ԵՊՀ տեսական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր, 0,5 դրույքով 2004 - 2007 թթ. հոկտեմբեր «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն 2008 - 2009 թթ. փետրվար ՀՀ Գիտության պետական կոմիտե, գիտական քաղաքականության վարչության պետ 2009 թ-ի փետրվարից առ այսօր ՀՀ ԳԱԱ Նախագահության սփյուռքի բաժնի պետ Կարդացվող դասընթացներ ԵՊՀ-ում դասավանդած դասընթացները` • տեսական մեխանիկա • ղեկավարման տեսություն • վարիացիոն հաշիվ և օպտիմիզացիայի մեթոդներ • շարժման ղեկավարման և դիտման տեսություն • օպտիմալ դիտման տեսություն • թռիչքի դինամիկա և ղեկավարում • թռիչքի օպտիմալ ղեկավարման տեսություն • մասնագիտության արդի խնդիրներ • դինամիկայի հակադարձ խնդիրներ «Շարժման ղեկավարում և կայունություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Գիտական հետաքրքրությունների շրջանակը Դինամիկական համակարգերի օպտիմալ ղեկավարման տեսություն և օպտիմալ դիտման տեսություն, դիֆերենցիալ խաղերի տեսություն և դրանց կիրառությունները մեխանիկական համակարգերի համար Լեզուներ Հայերեն, ռուսերեն, անգլերեն (կարդում և թարգմանում եմ բառարանով) Մասնագիտական անդամակցություն • Դինամիկական խաղերի միջազգային ընկերության ռուսական բաժանմունքի անդամ • ՀՀ տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ • «Կրթությունը և գիտությունը Արցախում» հանդեսի խմբագրության անդամ barsegh@ysu.am |