1938թ. ԵՊՀ-ում կազմավորվել են հանրահաշվի և երկրաչափության ամբիոնները, որոնց վարիչներն են եղել ակադեմիկոս Ա. Շահինյանը և պրոֆեսոր Զ. Խոջանեթյանը: 1944 թվականին այդ երկու ամբինները միավորվել են մեկ ամբիոնի մեջ, որը կոչվել է հանրահաշվի և երկրաչափության ամբիոն: 1944-1973 թվականներին ամբիոնի վարիչն էր գիտության վաստակավոր գործիչ, դոցենտ Ն. Գասպարյանը, 1974-1979 թվականներին` դոցենտ Լ. Մաթևոսյանը, 1980-1985 թվականներին` դոցենտ Է. Միրզախանյանը, իսկ 1986-2013 թվականներին` պրոֆեսոր Յու. Մովսիսյանը: 2013 թվականից ամբիոնի վարիչն է պրոֆեսոր Վ.Աթաբեկյանը:
Ամբիոնն իրականացնում է «Հանրահաշիվ, երկրաչափություն» մագիստրոսական ծրագիրը:
Ամբիոնի գիտական ուղղություններն են.
Խմբերի տեսություն
Հանրահաշվի ալգորիթմական հարցեր
Գերնույնությունները և գերբազմաձևությունները հանրահաշիվներում
Կավարներ, բիկավարներ, Բուլյան և ԴեՄորգանի հանրահաշիվներ
Քվազիխմբեր, ունիվերսալ հանրահաշիվներ և դիսկրետ մաթեմատիկա
Կատեգորիաների տեսություն
Հանրահաշվական երկրաչափություն
Գծային նորմավորված հանրահաշիվներ
G-տարածություններ
Հանրահաշվական տոպոլոգիա
Ռիմանյան տարածություններ
Շոշափող շերտավորումներ
Ամբիոնն իրականացնում է «Հանրահաշիվ, երկրաչափություն» մագիստրոսական ծրագիրը:
Ամբիոնի գիտական ուղղություններն են.

Աշխատակիցներ

Վարուժան Սերգեյի Աթաբեկյան
Ամբիոնի վարիչ

Յուրի Մովսեսի Մովսիսյան
Ամբիոնի պատվավոր վարիչ

Սամվել Հրանտի Դալալյան
Պրոֆեսոր

Նարինե Էդուարդի Միրզախանյան
Դոցենտ

Հակոբ Հմայակի Օհնիկյան
Դոցենտ

Սերգեյ Ստեփանի Դավիդով
Դոցենտ

Վահրամ Անդրանիկի Ներսեսյան
Դոցենտ

Վարդան Արշալույսի Փիլիպոսյան
Դոցենտ
Շողակաթ Արայիկի Ստեփանյան
Դասախոս

Արմինե Հրաչիկի Օհանյան
Լաբորանտ