Արևելագիտության ֆակուլտետ
Faculty of Oriental Studies
Արևելագիտության դասընթացները համալսարանում դասավանդվել են բուհի հիմնադրման առաջին իսկ տարիներից:
>

Արևելագիտության ֆակուլտետում գործող երեք` Արաբագիտության, Իրանագիտության, Թյուրքագիտության ամբիոններ: Արևելագիտությունը գիտական առաջատար ճյուղերից է, որի բարձր մակարդակն ապահովում են ոլորտի պատասխանատուները: Պրոֆեսիոնալ պատրաստվածությամբ օժտված մասնագետները մշտապես գտնվում են միջազգային համագործակցության, փորձի փոխանակման, տեղական և միջազգային նշանակության գիտաժողովների, արտասահմանյան գործուղումների մեջ, ինչն ապահովում է գիտության խնդրո առարկա ուղղության նորարարական մոտեցումները, գիտամանկավարժական արտադրողականության արդյունավետությունը:

Ֆակուլտետի շրջանավարտները պատրաստվածությամբ և մասնագիտական ունակություններով, աշխատելով ՀՀ տարբեր գերատեսչություններում, իրենց նպաստն են բերում միջազգային հարաբերությունների, քաղաքական համակարգի կայացման ու հաստատման գործում:

Ֆակուլտետում առկա գիտահետազոտական աշխատանքներն ընդգրկում են լեզվաբանության, էթնիկ հանրույթների, պատմության ու քաղաքակրթության, կրոնների ու մշակույթի, արևելյան արվեստի, ազգագրության ծրագրային ուղղությունները, որոնք ներառված են վերոնշյալ երեք բաժիններում: Իրանում, Թուրքիայում և արաբական երկրներում ընթացող երևույթները, գործընթացներն ու դրանց առնչվող խնդիրները մշտապես լուսաբանվում և քննարկվում են ֆակուլտետում: Կարևորվում են նաև տարածաշրջանային քաղաքական և տնտեսական հրատապ խնդիրներին նվիրված հետազոտությունները, որոնց արդյունքները բարձր են գնահատվում ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան գիտաժողովներում, սեմինարներում, պարբերականներում:

Արևելագիտության ֆակուլտետում գործում են մի շարք մագիստրոսական ծրագրեր` իրանական բանասիրություն, պատմություն, իրանական էթնոլեզվական հանրույթներ, թյուրքական բանասիրություն և պատմություն, օսմանագիտություն, արաբական և սեմական բանասիրություն, արաբամուսուլմանական մշակույթ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանի խնդիրներին վերաբերող ուսումնասիրություններ: Սույն ուսումնական ծրագրերն իրականացվում են մասնագիտական բարձր հմտությամբ, համապատասխանում են միջազգային չափանիշներին: Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից հեղինակվում են բազմաթիվ դասագիրք-ձեռնարկներ Արևելքի մի շարք երկրների պատմության, գրականության, լեզվաբանության, կրոնների վերաբերյալ: Ֆակուլտետում կազմակերպվում են նաև ուսանողների գործուղումներ, մասնագիական որակավորման դասընթացներ, սեմինարներ, որոնք ներկայացնում են ոչ միայն հայ մասնագետները, այլ նաև արտասահմանից հրավիրված բարձրակարգ դասախոսները:

Աստիճանաբար սերտանում են արևելագիտական ինստիտուտների և կառույցների կապն ու համագործակցությունը: Հատկանշական է այն կարևոր փաստը, որ միայն արևելագիտության ասպարեզում հրատարակվում են գիտական մի շարք տեղական և միջազգային հանդեսներ, որոնցում տպագրվում են ոչ միայն հայ, այլ նաև արտասահմանյան հեղինակների գիտական հոդվածները` այսպիսով միջազգային դաշտում ապահովելով Հայաստանի արևելագիտության դպրոցի բարձր վարկանիշը: