1972 թ.-ին ԵՊՀ-ում ստեղծվեց Պատմական մատերիալիզմի, բարոյագիտության և գեղագիտության ամբիոն, որը 1993 թ. վերանվանվեց Փիլիսոփայության և բարոյագիտության, իսկ 2001-ից` Սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոն: Անցած տարիներին ամբիոնը պատրաստել է փիլիսոփայական գիտությունների 4 դոկտորներ (Ա. Հովսեփյան, Մ. Խաչատրյան, Է. Հարությունյան, Պ. Ավետիսյան) և 17 թեկնածուներ (Ա. Մկրտչյան, Ռ.Մելումյան, Գ. Սողոմոնյան, Ս. Հակոբյան, Ն. Թովմասյան, Զ. Սամսոնովա, Մ. Հուրունց, Ա. Գրիգորյան, Ա. Մկրտչյան, Ա. Ղարագուլյան, Ն. Մկրտչյան, Ա. Սոխակյան, Ա. Բալայան, Կ․ Յարալյան, Ե․ Մանուկյան, Լ․ Բաբաջանյան, Ղ․ Ավետիսյան): Ամբիոնը զբաղվել է մի շարք գիտահետազոտական թեմաներով, որոնց թվում են «Հասարակական հարաբերությունների վերարտադրության սոցիալ-փիլիսոփայական պրոբլեմները» (1975 - 1985 թթ.), «Ազգային հոգեբանություն» (1985 - 2000 թթ.), «Անցումային հասարակություն. Սոցիոմշակութային փոխակերպումներ» և «Ազգային ինքնություն և սոցիոմշակութային անվտանգություն» (1988 - 2003 թթ.), «Փոխակերպվող հասարակություն և ազատական մշակույթ» (2007 - 2008թթ.), «Արդիականության հոգևոր ճգնաժամը և նրա դրսևորման առանձնահատկությունները հայոց փոխակերպվող սոցիումում» (2007 - 2010 թթ.):
Ամբիոնի աշխատակիցները հրատարակել են 30 անուն մենագրություն, 350-ից ավելի գիտական հոդվածներ և մասնակցել են հանրապետական ու միջազգային մի շարք գիտաժողովների:
2002 թ.-ին ամբիոնը շահել է 2 դրամաշնորհ, իսկ 2007 թ.-ին` 1 դրամաշնորհ:
Ամբիոնի աշխատակիցները հրատարակել են 30 անուն մենագրություն, 350-ից ավելի գիտական հոդվածներ և մասնակցել են հանրապետական ու միջազգային մի շարք գիտաժողովների:
2002 թ.-ին ամբիոնը շահել է 2 դրամաշնորհ, իսկ 2007 թ.-ին` 1 դրամաշնորհ:

Աշխատակիցներ

Էդուարդ Արզումանի Հարությունյան
Ամբիոնի վարիչ

Նաիրա Ժորայի Մկրտչյան
Դոցենտ

Արման Լիպարիտի Ղարագուլյան
Դոցենտ

Գագիկ Արմենակի Սողոմոնյան
Դոցենտ

Լևոն Գառնիկի Բաբաջանյան
Ասիստենտ

Կարինե Էդիկի Յարալյան
Ասիստենտ

Երանուհի Կարապետի Մանուկյան
Դասախոս

Ղազար Ալբերտի Ավետիսյան
Դասախոս

Աննա Արտակի Մկրտչյան
Ավագ լաբորանտ