Ֆիզիկայի ֆակուլտետ
Faculty of Physics
Ֆիզիկամաթեմատիկական կադրերի պատրաստումը համալսարանում սկսվել է 1922 թվականից:
>
ԴԱՎԻԹ ՄՀԵՐԻ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ամբիոնի պատվավոր վարիչ | Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոն
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գերխիտ աստղերի ֆիզիկայի բնագավառում համաշխարհային ճանաչում ստացած վաստակաշատ գիտնական, ավելի քան 55 տարի գիտամանկավարժական գործունեություն ծավալած Դավիթ Մհերի Սեդրակյանը ծնվել է 1938թ. դեկտեմբերի 9-ին Երևանում: 1955թ. ոսկե մեդալով ավարտելով Երևանի Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոցը՝ Դ. Սեդրակյանն ընդունվել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի «Ֆիզիկա» բաժինը, 1961թ. գերազանցությամբ ավարտել է համալսարանը։ 1962թ. Դ․ Սեդրակյանը ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Պ.Ն. Լեբեդևի անվ. Ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, պրոֆեսոր Վ․Լ․ Գինզբուրգի ղեկավարած գիտական խմբում, որտեղ աշխատել է պրոֆեսոր Բ․Մ․ Բոլոտովսկու անմիջական ղեկավարության ներքո: Ավարտելով ասպիրանտուրան Դ. Սեդրակյանը 1964թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Լիցքավորված մասնիկի դիֆրակցիոն ճառագայթումը» թեմայով, այնուհետև վերադարձել է Երևան և սկսել իր աշխատանքային գործունեությունը դոցենտի պաշտոնում՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնում: 1972թ. նա հաջողությամբ պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Պտտվող երկնային մարմինների տեսություն» թեմայով, 1975թ. արժանացել է պրոֆեսորի կոչման: 1977-1986թթ. ղեկավարել է ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնը, միաժամանակ շարունակելով ակտիվ գիտական գործունեությունը: 1982թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1990թ.՝ ակադեմիկոս, 1986-1994թթ. աշխատէլ ՀԽՍՀ ԳԱ Նախագահությունում՝ ակադեմիկոս-քարտուղարի, ապա փոխնախագահի պաշտոններում: 1994թ.-ից Սեդրակյանը ԵՊՀ-ում ղեկավարել է Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը:

Դ. Սեդրակյանի գիտական հաջողությունները նշանակալից են, հատկապես տեսական աստղաֆիզիկայի ոլորտում: Դրանք ներառում են գերխիտ երկնային մարմինների պտույտի խնդիրը, պտտվող նեյտրոնային աստղերում մագնիսական դաշտի առաջացումը, բաբախիչների ռադիոճառագայթման մեխանիզմները, ինտենսիվ գրավիտացիոն ալիքների ճառագայթման աղբյուրների գոյության հնարավորությունները: Ընդհանուր հարաբերականության տեսության շրջանակներում պտույտի խնդրի նրա ստացած լուծումը գիտական մեծ արժեք ուներ, այն առաջարկում էր պտտվող կոնֆիգուրացիաների պարամետրերի հաշվման նոր մեթոդ: Այն հաստատեց անգլիացի գիտնականներ, բաբախիչները հայտնաբերած Բելի և Հյուիշի առաջադրած գիտական վարկածը, ըստ որի բաբախիչները պտտվող նեյտրոնային աստղեր են: Հիշյալ մեթոդը հետագայում հիմք դարձավ պտտվող երկնային մարմինների նոր մոդելների հաշվման համար: Դիտարկելով նեյտրոնային և պրոտոնային գերհոսելի կոնդենսատների փոխազդեցությունը, Դ. Սեդրակյանը հայտնաբերեց նոր ֆիզիկական երևույթ՝ ներկայումս հայտնի «տարման երևույթ» անունով: Վերջինիս շնորհիվ բաբախիչներում գերհոսելի նեյտրոնների քվանտային թելերը ստեղծում են պրոտոնային թելեր, որոնք գեներացնում են դիտվող հզոր մագնիսական դաշտերը: Դ. Սեդրակյանի առաջարկած բաբախիչների ռադիոճառագայթման մեխանիզմը սկզբունքորեն տարբերվում է մինչ այդ եղած առաջարկներից: Ըստ նրա՝ ճառագայթումը կազմավորվում է աստղի միջուկի և կեղևի սահմանին և դուրս է գալիս մագնիսաձայնային և ալֆվենյան ալիքների միջոցով:

Դ. Սեդրակյանի աշխատանքների մյուս ցիկլը վերաբերում է բաբախիչների պտտական շարժման դիտվող դանդաղեցմանը, որն ուղեկցվում է անկյունային արագության «ցատկերով»: Ելնելով իր այն վարկածից, թե վերը նշված նեյտրոնային թելերի ցանցը աստղի պտույտի դանդաղեցմանը զուգընթաց աստիճանաբար նոսրանում է, Դ. Սեդրակյանն իր աշակերտների հետ առաջարկում է բաբախիչների պտտական շարժման արգելակման երեք մեխանիզմ և ապացուցում, որ դանդաղեցման ժամանակ, մակերևույթի ջերմաստիճանի աճի շնորհիվ աստղը դառնում է ռենտգենյան ճառագայթման աղբյուր: Ստացված օրինաչափությունները համահունչ են տիեզերքից եկող ռենտգենյան ճառագայթմանը վերաբերող դիտողական օրինաչափություններին:

Սկսած 1994թ. Դ. Սեդրակյանը՝ նեյտրոնային աստղերի տեսական հետազոտություններին զուգահեռ, իր գործընկերների հետ կատարել է գիտական ուսումնասիրություններ՝ ուղղված էլեկտրոնների կողմից պոտենցիալային արգելքների անցման և անդրադարձման գործակիցների հաշվումներին, էլեկտրոնների հնարավոր տեղայնացման (լոկալիզացման) խնդիրներին։

Բեղմնավոր էր նաև Դ. Սեդրակյանի ուսումնամանկավարժական գործունեությունը․ մոտ 30 տարի ամբիոնի ղեկավար լիելու ընթացքում պաշտպանվել են 12 դոկտորական և 11 թեկնածուական ատենախոսություններ, դրանցից 4 դոկտորականը և 10 թեկնածուականը պաշտպանվել են նրա անմիջական ղեկավարությամբ: Մոտ 300-ի հասնող գիտական հոդվածները ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանին բերել են միջազգային լայն ճանաչում: Նա բազմիցս հրավիրված ելույթներով հանդես է եկել տարբեր երկրներում կազմակերպված միջազգային գիտաժողովներում: Նրա հետ համագործակցել են առաջատար գիտնականներ աշխարհի խոշոր գիտական կենտրոններից, ինչպիսիք են Կոռնելի և Ռոստոկի համալսարանները, Լոզանի և Փարիզի աստղաֆիզիկական կենտրոնները, Մոսկվայի Լեբեդևի անվ. ֆիզիկայի ինստիտուտը և այլն: Դ. Սեդրակյանը եղել է մի շարք միջազգային գիտաժողովների և թեմատիկ սեմինարների ակտիվ կազմակերպիչներից։ Երկար տարիներ հանդիսացել է «ԳԱ Զեկույցներ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, ապա ՀՀ ԳԱԱ «Աստղաֆիզիկա» ամսագրի գլխավոր խմբագիրը, ամսագիր, որը հայկական եզակի պարբերականներից է, որն ինդեքսավորվում է Web of Science միջազգային գիտատեղեկատվական շտեմարանի կողմից: Նա շարունակաբար կազմում և հրատարակում էր «Superdense QCD Matter and Compact Stars» միջազգային հանդեսը, Վ. Համբարձումյանին նվիրված «Ambartsumian’s Legacy and Active Universe» գրքի համախմբագիրն էր:

Գիտության մեջ ակադեմիկոսի վաստակը բարձր է գնահատվել բոլոր ժամանակներում. 1970թ. նա դարձել է ՀԽՍՀ Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր գիտության և տեխնիկայի բնագավառում, 1999 թ. պարգևատրվել է Անանիա Շիրակացու անվան մեդալով։ 2013 թվականին Դավիթ Մհերի Սեդրակյանին շնորհվել է ՀՀ գիտության կոմիտեի ոսկե մեդալ՝ երկարամյա գիտական գործունեության, գիտական կադրերի պատրաստման գործում ունեցած նշանակալի ներդրման, ինչպես նաև գիտության զարգացման գործում մեծ ավանդի ու ձեռքբերումների համար: Իսկ 2019-ին մեծ գիտնականը պարգևատրվել է ՀՀ պետական բարձր պարգևով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Լինելով գործուն խառնվածքի տեր, նա քաղաքացիական մտահոգությամբ էր արձագանքում հասարակական կյանքի խնդիրներին: Նա լայն ճանաչում ստացած գիտնական լինելուց զատ ակտիվ, օբյեկտիվ օրինաչափությունների հենքի վրա զարգացման ճանապարհներ փնտրող անհատ էր:

Դ․ Մ․ Սեդրակյանը վախճանվել է 2019թ․ դեկտեմբերի 1-ին, հուղարկավորված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Резонансное многоканальное рассеяние в нанотрубке с дельта-потенциалами
2018 | Հոդված/Article
Известия НАН РА. Физика (Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences), 2018, 53,1, стр. 40-49
|
Генерация магнитного поля в гибридных звездах
2018 | Հոդված/Article
Астрофизика (Astrophysics), 2018, 61,1, стр. 131-140
|
Magnetic field of strange stars (Տարօրինակ աստղերի մագնիսական դաշտը)
2016 | Հոդված/Article
ԵՊՀ գիտական տեղեկագիր, Ֆիզիկա և մաթեմատիկա, 2016, #3, 47-51
|
Амплитуды рассеяния микрочастицы в квантовой проволоке с трехмерными дельта-потенциалами
2016 | Հոդված/Article
Известия НАН РА. Физика. 2016, 51, стр. 452-463
Magnetic field of strange stars with rotating superfluid core
2016 | Հոդված/Article
Proceedings of Science. 2016, 017 p.
Generation and distribution of a magnetic field in superconducting strange stars
2015 | Հոդված/Article
Astrophysics. 2015, 58, p. 536-549
Strange quark stars with a rotating superfluid core
2015 | Հոդված/Article
Astrophysics. 2015, 58.2, p. 216-232
Mechanism for radio emission of pulsars
2015 | Հոդված/Article
Astrophysics. 2015, 58.1, p. 131-156
Magnetic field of strange stars with rotating superfluid core
2015 | Հոդված/Article
Modern Physics of Compact Stars and Relativistic Gravity, 2015, 017/1-7 pp.
|
Effect of Random Potential on the Optical Properties of the CdSxSe1–x Semiconductor Nanocrystals
2015 | Հոդված/Article
Technical Physics, 2015, 60, 724-729 pp.
|
Multichannel Scattering Amplitudes of Microparticles in a Quantum Well with Two-Dimensional δ-Potential
2015 | Գիրք/Book
Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences), 2015, 50.2, 129-136 pp.
|
Two-Channel Scattering and Emission of Electron in Quantum Quasi-One-Dimensional Well
2015 | Հոդված/Article
Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences), 2015, 50, 18-27 pp.
Relaxation of the Angular Velocity of Pulsars after Glitches
2014 | Հոդված/Article
Astrophysics, v.57, pp.90-104, 2014
Magnetosonic waves in the crust of a neutron star. Journal of Physics
2014 | Թեզիս/Thesis
Conference Series 496 (2014) 012017
Уравнение магнитной гидродинамики для коры нейтронной звезды
2013 | Հոդված/Article
Астрофизика, том 56, в.1, стр.89-98, 2013
Magnetohydrodynamic Equations for the Crust of Neutron Stars
2013 | Հոդված/Article
Astrophysics, v.56, pp.76-87, 2013
Magnetosonic waves in the crust of a neutron star
2013 | Հոդված/Article
Astrophysics, v.56, pp.229-245, 2013
Уравнение для спектра электронных состояний в потенциальной яме с негладким дном
2012 | Հոդված/Article
Известия НАН РА Физика, т.45, в.5, с. 314-321, 2012
Источник энергии радиоизлучения пульсаров
2012 | Հոդված/Article
Астрофизика, т.55, в.3, с.421-432, 2012
Energy source for the radio emission from pulsars
2012 | Հոդված/Article
Astrophysics, v. 55, pp.377-386, 2012
Исследование температурной зависимости спектров пропускания силикатныõ стекол, содержащиõ полупроводниковые CdSe1-xSx нанокристаллы
2011 | Հոդված/Article
ЖТФ,т.81,в.11,ст.100-105,2011
Тороидальное магнитное поле сверхтекучей нейтронной звезды в пост-ньютоновском приближении
2011 | Հոդված/Article
Астрофизика, т.54, в.1, с.121-128, 2011
Д. Седракян , Р.Крикорян
Вращение сверхтекучей жидкости в рамках ОТО
2011 | Հոդված/Article
Астрофизика, т. 54, в. 1, с. 139-146, 2011
Амплитуды многоканального рассеяния на двумерном барьере с постоянной высотой
2011 | Հոդված/Article
Астрофизика, т. 46, в. 3, с. 147-154, 2011
Энергия магнитного поля как источник радиосветимости пульсаров
2011 | Հոդված/Article
Астрофизика, т.54, в.4, с.571-579, 2011
Исследование температурной зависимости спектров пропускания силикатных стекол, содержащих полупроводниковые CdS1-xSex
2011 | Հոդված/Article
ЖТФ т. 81, в. 11, с. 100-105, 2011
Rotating super dense configurations: pulsars and their astrophysical manifestations
2011 | Հոդված/Article
Springer Ambartsumian`s Legaci and active Universe c.137-158, 2011
Toroidal magnetic field of a superfluid neutron star in a postnewtonian approximation
2011 | Հոդված/Article
Astrophysics, v. 54, Issue 1, pp.100-110, 2011
Д. Седракян , П.Петросян , Л. Григорян, В. Бадалян
Исследование температурной зависимости спектров пропускания силикатных стекол, содержащих полупроводниковые CdSe1-xSx нанокристаллы
2011 | Հոդված/Article
ЖТФ,т.81,в.11,ст.100-105,2011
Стационарное движение квантовой частицы в поле одномерного потенциала произвольного вида
2010 | Հոդված/Article
"Физики твердого тела", том 52, вып.7, с. 1404-1411, 2010
Матрица переноса для задачи двухканального рассеяния
2010 | Հոդված/Article
Известия НАН РАФизика, т.45, в.1, с. 39-49, 2010
Матрица переноса для задачи многоканального рассеяния
2010 | Հոդված/Article
Известия НАН РА Физика, т.45, в.3, с. 183-192, 2010
Д.М. Седракян , Л.Р. Седракян
Уравнение для ландауэровского сопротивления в случае многоканального рассеяния
2010 | Հոդված/Article
Известия НАН РА Физика, т.45, в.5, с. 314-321, 2010
Д.М. Седракян , Л.Р. Седракян
О волновых функциях при двухканальном рассеянии
2010 | Հոդված/Article
ДНАН Армении, Физика, 110,171, 2010
Вращающиеся сверхплотные конфигурации: пульсары и их астрофизические проявления
2009 | Հոդված/Article
Астрофизика, том 52, вып.4, с. 503-525, 2009
Релаксация квантовых вихрей в сверхпроводниках II рода и в нейтронных звездах
2009 | Հոդված/Article
Астрофизика, т.52, в.2, с. 391-300, 2009
R.A. Krikorian, D. M. Sedrakian
Quantum vortices of type II superconductors in curved space-time and Cattaneo’s projection method
2009 | Հոդված/Article
Phys. Rev. D 79, 044029, 2009
Relaxation of quantum vortices in type II superconductors and in neutron stars
2009 | Հոդված/Article
Astrophysics, v. 52, Issue 2, pp.264-275, 2009
Electric and magnetic fields inside the superconducting core of neutron stars
2009 | Հոդված/Article
Astrophysics, vol. 52, issue 3, pp. 423-430, 2009
The magnetic field of pulsars. In Neutron Stars
2008 | Հոդված/Article
Supernovae and Supernova Remnants, pp 67-107, 2008, Nova Publish
D. M. Sedrakian , K. M. Shahabasyan , D. Blaschke, M. K. Shahabasyan
Vortex structure of neutron stars with CFL quark cores
2008 | Հոդված/Article
Astrophysics, Volume 51, Issue 4, pp 544-558, 2008
Исследование температурного коэффициента энергии запрещенной зоны полупроводниковых наноструктур CdSe1-xSx
2007 | Հոդված/Article
Известия НАН Армении Физика т.42,N 1, ст. 9-16,2007
Քաղաքացիական իրավունք
2007 | Գիրք/Book
«Գործնական պարապմունքների ձեռնարկ» Երկրորդ մաս, ԵՊՀ հրատ., 2007
Magnetic field of a neutron star with a superconducting quark core
2007 | Հոդված/Article
Astrophysics, v.50, p. 65-75, 2007
Magnetic field of compact stars with superconducting quark cores . “Superdense QCD matter and compact stars.”
2006 | Հոդված/Article
NATO Science Series II, v. 197, p. 263-275, 2006, Springer
Gravitational radiation from differentially rotating and oscillating white dwarfs
2006 | Հոդված/Article
Astro¬physics, v. 49, p. 201-210, 2006
D.M. Sedrakian , M. Benacquista, M.V. Hairapetyan, K.M. Shahabasyan , A.A. Sadoyan
Gravitational radiation from differentially rotating white dwarfs
2004 | Հոդված/Article
Classical & Quantum Gravity, v. 21, p. 5493-5502, 2004
D.M. Sedrakian , M. Benacquista, M.V. Hairapetyan, K.M. Shahabasyan , A.A. Sadoyan
Gravitational radiation from pulsating magnetic white dwarfs
2004 | Հոդված/Article
Astrophysics, v.47, p. 324-334, 2004
Դ. Մ. Սեդրակյան , Ա. Ժ. Խաչատրյան, Ն. Մ. Իսպիրյան, Յու. Ն. Հայրապետյան
Пропускание и отражение плоской электромагнитной волны, падающей наклонно на идеальную структуру (Թեք ընկնող հարթ ալիքի անցումը և անդրադարձումը իդեալական կառուցվածքի համար)
2003 | Հոդված/Article
ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2004, #1, էջ 43-50 (ռուսերեն)
|
D.M. Sedrakian , M. Benacquista, K.M. Shahabassian , A.A. Sadoyan, M.V. Hairapetyan
Gravitational radiation from fluctuations in rotating neutron stars
2003 | Հոդված/Article
Astrophysics, v.46, p. 445-454, 2003
M. Benacquista, D.M. Sedrakian , K.M. Shahabasyan , M.V. Hairapetyan
Gravitational radiation from pulsating white dwarf
2003 | Հոդված/Article
Astrophysical Journal, v. 596, L. 223-226, 2003
D.M. Sedrakian , D. Blaschke, K.M. Shahabasyan , D.N. Voskresensky
Meissner effect for “color” superconducting quark matter
2002 | Հոդված/Article
Физика Элем. Част. И Атом. Яд., т. 33 в. 7, с. 190-201, 2002
Structure of the magnetic field of a neutron star
2002 | Հոդված/Article
Astrophysics, v. 45, p. 358-364, 2002
Դ. Մ. Սեդրակյան , Ա. Ժ. Խաչատրյան
Энергетический спектр и волновая функция электрона в поле одномерной несимметричной квантовой ямы с произвольной формой дна (Միաչափ ոչ սիմետրիկ կամայական հատակով քվանտային փոսում էլեկտրոնի ալիքային ֆունկցիան և էներգետիկ սպեկտրը)
2002 | Հոդված/Article
ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2002, #2, էջ 58-67 (ռուսերեն)
|
О движении электрона в одномерной неупор. решетке из прямоугольных потенциальных барьеров
2002 | Գիրք/Book
Изв. НАН Армении. Физика, т. 37, стр. 78, 2002
Meissner effect for “color” superconducting quark matter
2001 | Հոդված/Article
Astrophysics, v. 44, p. 359-368, 2001
Рассеяние эелектрона на одномерной цепочке со структурным и композиционным беспорядком
2000 | Գիրք/Book
Физ. Твердого Тела, т. 42, стр. 747, 2000
Diquark condensates and the magnetic field of pulsars
1999 | Հոդված/Article
Astronomy & Astrophysics, v. 350, L. 47-50, 1999
Fluctuational mechanism of formation of proton vortices in the “npe”-phase of a neutron star
1999 | Հոդված/Article
Astrophy¬sics, v. 42, p. 169-176, 1999
Локализация электрона на одномерной цепочке из случайных δ-рассеивателей
1999 | Թեզիս/Thesis
Физ. Твердого тела, т. 41, стр. 1851, 1999
Локализация электрона на одномерной цепочке из случайных δ-рассеивателей
1998 | Թեզիս/Thesis
Изв. НАН Армении, Физика, т. 33, стр. 166, 1998
Relaxation time of the superfluid core of a neutron star
1997 | Հոդված/Article
Astrophysics, v. 40, p. 320-326, 1997
А.Хачатрян, Д.Седракян , В.Гаспарян, Д. Бадалян
Сопротивление одномерной цепочки из периодически расположенных случайных рассеивателей
1996 | Թեզիս/Thesis
ЖЭТФ, т. 190, стр. 243, 1996
Quasi-sinusoidal oscillations of the angular velocity of pulsars
1995 | Հոդված/Article
Astrophysics, v. 38, p. 145-151, 1995
Superfluidity and the magnetic field of pulsars
1991 | Հոդված/Article
Soviet Physics Uspekhi, v. 34, p. 555-571, 1991
Spindown mechanisms and internal temperature of neutron stars
1990 | Հոդված/Article
Astrophysics, v 33, p. 324-331, 1990
Motion of vortices and dissipation of energy in the core of a neutron star
1990 | Հոդված/Article
Astrophysics, v. 32, p. 170-176, 1990
Magnetic dipole radiation from the cores of neutron vortex filaments
1989 | Հոդված/Article
Astrophysics, v. 31, p. 614-618, 1989
Asymmetric energy release in pulsars resulting from motion of vortices
1988 | Հոդված/Article
Astrophysics, v. 29, p. 492-497, 1988
Superconductivity of pion condensate in neutron stars
1988 | Հոդված/Article
Astrophysics, v. 28, p. 374-379, 1988
Взаимоперпендикулярные вложенные трехосные эллипсоиды со сфероидальным гало (Սֆերոիդալ հալոյով եռառանցք ներդրված փոխուղղահայաց էլիպսոիդներ)
1987 | Հոդված/Article
ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1987, #1, էջ 54-60 (ռուսերեն)
|
Գ. Ա. Վարդանյան, Կ. Վ. Պապոյան, Դ. Մ. Սեդրակյան
О гидродинамике сверхтекучего кристалла (Գերհոսուն բյուրեղի հիդրոդինամիկայի մասին)
1986 | Հոդված/Article
ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1986, #3, էջ 41-46 (ռուսերեն)
|
Գ. Ս. Մկրտչյան, Դ. Մ. Սեդրակյան
О восприимчивости газа полярных молекул (Բևեռային մոլեկուլներից բաղկացած գազի ընկալունակության մասին)
1986 | Հոդված/Article
ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1986, #3, էջ 157-158 (ռուսերեն)
|
Գ. Ս. Մկրտչյան, Դ. Մ. Սեդրակյան
Бесстолкновительная релаксация дипольного момента (Դիպոլային մոմենտի բախումներով չպայմանավորված ոելաքսացիա)
1986 | Հոդված/Article
ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1986, #2, էջ 56-59 (ռուսերեն)
|
Relaxation times in superfluid cores of neutron stars
1985 | Հոդված/Article
Astrophysics, v. 22, p. 84-88, 1985
Уравнение состояния сверхплотных конфигураций в подъядерной области (Գերխիտ կոնֆիգուրացիաների վիճակի հավասարումը միջուկայինից ցածր տիրույթում)
1985 | Հոդված/Article
ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1985, #1, էջ 50-55 (ռուսերեն)
|
Magnetic moments of neutron stars composed of a real baryon gas
1984 | Հոդված/Article
Astrophysics, v. 21, p. 656-664, 1984
Thermodynamics of superfluid solutions in the npe phase of a neutron star
1983 | Հոդված/Article
Astrophysics, v. 19, p. 175-182, 1983
Ա. Ա. Մելիք-Սարգսյան, Ա. Հ. Նազարյան, Լ. Տ. Հովհաննիսյան, Դ. Մ. Սեդրակյան
К методике дистанционного определения толщины нефтяной пленки на водной поверхности с помощью лидара (Լիդարի օգնությամբ ջրի մակերևույթի վրա գտնվող նավթի թաղանթի հաստության դիստանցիոն որոշման մեթոդի վերաբերյալ)
1982 | Հոդված/Article
ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1982, #1, էջ 166-168 (ռուսերեն)
|
Ա. Ա. Մելիք-Սարգսյան, Ա. Ա. Նազարյան, Լ. Տ. Հովհաննիսյան, Դ. Մ. Սեդրակյան
Проект бортового лидара для детектирования нефтепродуктов на водной поверхности (Ջրային մակերևույթների վրա նավթանյութերի դետեկտման սարքի առաջարկ )
1981 | Հոդված/Article
ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1981, #3, էջ 154-156 (ռուսերեն)
|
Օ. Պ. Անիսիմովա, Գ. Ա. Վարդանյան, Դ. Մ. Սեդրակյան
Некоторые свойства вакансий в твердом растворе He3-He4 (He3-He4 պինդ լուծույթում վականսիաների հատկությունների մասին)
1981 | Հոդված/Article
ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1981, #2, էջ 55-60 (ռուսերեն)
|
On a mechanism of magnetic field generation in pulsars
1980 | Հոդված/Article
Astrophysics, v. 16, p. 417-422, 1980
Протонный ток в “npe”-фазе нейтронных звезд
1980 | Հոդված/Article
Доклады АН АРМ. ССР, т. 70, с. 28-32, 1980
Уравнения Гинзбурга-Ландау для двухкомпонентной ферми-жидкости. 2
1980 | Հոդված/Article
Ученые записки ЕГУ, № 1, с. 46-56, 1980
Уравнения Гинзбурга-Ландау для двухкомпонентной ферми-жидкости. 2. Уравнение для сверхпроводящего протонного тока (Երկկոմպոնենտ ֆերմի-հեղուկի Գինզբուրգ-Լանդաուի հավասարումները: 2. Գերհաղորդիչ պրոտոնային հոսանքի հավասարումը)
1980 | Հոդված/Article
ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1980, #1, էջ 46-56 (ռուսերեն)
|
Уравнение Гинзбурга-Ландау для двухкомпонентной ферми-жидкости. I. Система уравнений для функций Грина (Գինզբուրգ-Լանդաուի հավասարումները երկկոմպոնենտ ֆերմի հեղուկի համար)
1979 | Հոդված/Article
ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1979, #2, էջ 72-82 (ռուսերեն)
|
Уравнения Гинзбурга-Ландау для двухкомпонентной ферми-жидкости 1
1979 | Հոդված/Article
Ученые записки ЕГУ, № 2, с. 72-82, 1979
Մ. Մ. Մկրտչյան, Դ. Մ. Սեդրակյան
К теории столкновительно-радиационных переходов (Բախումնաճառագայթային անցումների տեսության վերաբերյալ)
1978 | Հոդված/Article
ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1978, #3, էջ 53-58 (ռուսերեն)
|
Դ․ Մ․ Սեդրակյան , Ռ․ Ռուդոլֆ
Вязкость фазы "npe" в нейтронных звездах ("npe" Ֆազի մածուցիկությունը նեյտրոնային աստղերում)
1977 | Հոդված/Article
ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1976, #2, էջ 31-35 (ռուսերեն)
|
Inertial mechanism of generation of magnetic field in pulsars
1977 | Հոդված/Article
Astrophysics, v.13,p. 74-84, 1977
К теории вращающихся сверхпроводников
1976 | Հոդված/Article
Известия АН Арм. ССР, Физика, т. 11, с. 385-389, 1976
Կ․ Վ․ Պապոյան, Դ․ Մ․ Սեդրակյան
Об уравнениях термоупругости при низких температурах (Ցածր ջերմաստիճաններում ջերմառաձգականության հավասարումների մասին)
1976 | Հոդված/Article
ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1976, #1, էջ 39-44 (ռուսերեն)
|
Внутренне магнитное поле пульсаров
1974 | Թեզիս/Thesis
Известия АН Арм. ССР, Физика, т. 10, с. 537, 1974
Internal magnetic field of pulsars
1974 | Հոդված/Article
Astrophysics, v. 10, p. 154-158, 1974
Internal Structure of the Rotating Barionic Stars
1973 | Հոդված/Article
Astronom. Journ. 50, 60-65, 1973
Internal Structure of the Rotating Baryonic Stars
1973 | Հոդված/Article
Astronom.Journ. 50, 60-65, 1973
The magnetic field of pulsars
1972 | Հոդված/Article
Astrophysics, v. 8, p. 326-328, 1972
Quasi radial Pulsations of the Rotating Superdense Configurations In General Relativity
1972 | Հոդված/Article
Astronom. Journ., 49, 1216-1221, 1972
Rotating Superdense Configurations In General Relativity
1971 | Հոդված/Article
Astronom. Journ., 48, 496-505, 1971
Rotating Superdense Configurations In General Relativiti
1971 | Հոդված/Article
Astronom. Journ., 48, 496-505, 1971