1933 թվականին Երևանի պետական համալսարանում բացվեց ֆիզ․-մաթ. ֆակուլտետը, որի կազմում կաին երկու ամբիոններ` մաթեմատիկայի և ընդհանուր ֆիզիկայի՝ որն անվանվում էր էքսպերիմենտալ ֆիզիկայի ամբիոն: Ամբիոնի առաջին վարիչը եղել է Հովհաննես Նավակատիկյանը (1933 - 1937 թթ.): Այնուհետև ամբիոնի վարիչներ են եղել․ Նորայր Քոչարյանը (1938 - 1952թթ.), Մարտիրոս Կյուրեղյանը (1952-1960թթ.), Արշալույս Դադայանը (1960 - 1968 թթ.), Ռաֆիկ Հովհաննիսյանը (1968 - 1977 թթ.), Դավիթ Սեդրակյանը (1977 - 1987 թթ․, 1994 - 2014 թթ.), Գագիկ Վարդանյանը՝ ընդհանուր ֆիզիկայի I ամբիոն (1987 - 1993 թթ.), Մարտին Աբրահամյանը՝ ընդհանուր ֆիզիկայի II ամբիոն (1992-1994թթ.):
2009 թ. Վ. Համբարձումյանի անվ. Աստղաֆիզիկայի ամբիոնը միացվել է Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնին և միացյալ ամբիոնը մինչ այժմ կոչվում է Վ. Համբարձումյանի անվ. Ընդհանուր ֆիզիկայի և Աստղաֆիզիկայի ամբիոն: Աստղաֆիզիկայի ամբիոնը բացվել է 1945 թ. ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ, ով մինչև 1994 թ. եղել է ամբիոնի վարիչ: Այնուհետև ամբիոնի վարիչներ են եղել Միշա Ղազարյանը, Արա Ավետիսյանը:
2014 թվականից մինչև այժմ Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնը ղեկավարում է ֆիզ․-մաթ. գիտ․ դոկտոր, պրոֆեսր Ատոմ Ժորայի Մուրադյանը:
Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնը ուսումնա-գիտական մի մեծ կոլեկտիվ է, որն իր մեջ ընդգրկում է տարբեր գիտական թեմաներով զբաղվող խմբերի, որոնք ժամանակակից գիտության մակարդակով, կատարում են տեսական և փորձարարական աշխատանքներ:
Ամբիոնում կատարվող գիտական աշխատանքների հիմնական ուղղություններն են․
Գերհոսելի նեյտրոնային աստղերի մագնիսական դաշտի առաջացման մեխանիզմները, բաբախիչների ռադիոճառագայթումը, կոմպակտ գերխիտ օբյեկտների գրավիտացիոն ճառագայթումը:
Ատոմների քվանտամեխանիկական վարքը լազերային ճառագայթման դաշտում, ատոմային ինտերֆերոմետրեր, քվանտային գործառույթներ:
Գրավիտացվող համակարգերի դինամիկա, հիդրոդինամիկական մրրիկներ
Ոչ կարգավորված պլաստիկ և հեղուկ բյուրեղային համակարգերի թերմոդինամիկական և առաձգական հատկություններ
Բաց ալիքային վեկտորների մակերևույթով, պարուրաձև, կառուցվածքային շերտի և բազմաշերտ համակարգերի, ֆոտոնիկ բյուրեղների օպտիկական հատկությունների ուսումնասիրություն
Կենսաբանական բնական նանոկառուցվածքների ստացումն ու փորձնական ուսումնասիրությունը, դրանց ձևավորման մեխանիզմները
Կիսահաղորդչային նանոբյուրեղներ պարունակող ապակիների օպտիկական հատկությունների ուսումնասիրությունը՝ կախված ջերմային մշակման ռեժիմից:
Ամբիոնի անբաժան մաս է կազմում ԵՊՀ աստղադիտարանը, որը հիմնադրվել է 1933 թ.։ Հենց այստեղ են կատարվել առաջին աստղագիտական ուսումնասիրությունները: Այստեղ է գործել նաև Երկրի արհեստական արբանյակների դիտման կայանը, որն այդ ժամանակաշրջանում միակն էր Կովկասում: 1957 - 1980 թթ. այն ղեկավարել է պրոֆ. Բ.Ե. Թումանյանը, այնուհետև ղեկավարն էր պրոֆ. Մ.Ա. Ղազարյանը: Արհեստական արբանյակների դիտման կայանը գործել է մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը:
ԵՊՀ աստղադիտարանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, ծառայում են որպես ուսումնական և գիտական բազա ամբիոնի համար:
ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի 1մետրանոց Շմիդտի դիտակով, 1.50 և 40 պրիզմաներով կատարվել են երկնքի շրջահայական դիտումներ, որն ընդգրկել է ավելի քան 2000 քառ․աստիճան տիրույթ։
Աստղաֆիզիկոսների խմբի կողմից կատարվող գիտական աշխատանքների հիմնական ուղղություններն են․
Թիթեղների վրա հայտնաբերված նոր գերմանուշակագույն ավելցուկով գալակտիկաների և աստղերի ուսումնասիրություն
Սպեկտրալ-լուսաչափական և վիճակագրական ուսումնասիրություն
Թիթեղների թվայնացում և նոր օբյեկտների հայտնաբերում:
Ամբիոնը պատրաստում է «Աստղաֆիզիկա» մասնագիտությամբ մագիստրոսներ։
2009 թ. Վ. Համբարձումյանի անվ. Աստղաֆիզիկայի ամբիոնը միացվել է Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնին և միացյալ ամբիոնը մինչ այժմ կոչվում է Վ. Համբարձումյանի անվ. Ընդհանուր ֆիզիկայի և Աստղաֆիզիկայի ամբիոն: Աստղաֆիզիկայի ամբիոնը բացվել է 1945 թ. ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ, ով մինչև 1994 թ. եղել է ամբիոնի վարիչ: Այնուհետև ամբիոնի վարիչներ են եղել Միշա Ղազարյանը, Արա Ավետիսյանը:
2014 թվականից մինչև այժմ Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնը ղեկավարում է ֆիզ․-մաթ. գիտ․ դոկտոր, պրոֆեսր Ատոմ Ժորայի Մուրադյանը:
Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնը ուսումնա-գիտական մի մեծ կոլեկտիվ է, որն իր մեջ ընդգրկում է տարբեր գիտական թեմաներով զբաղվող խմբերի, որոնք ժամանակակից գիտության մակարդակով, կատարում են տեսական և փորձարարական աշխատանքներ:
Ամբիոնում կատարվող գիտական աշխատանքների հիմնական ուղղություններն են․
Ամբիոնի անբաժան մաս է կազմում ԵՊՀ աստղադիտարանը, որը հիմնադրվել է 1933 թ.։ Հենց այստեղ են կատարվել առաջին աստղագիտական ուսումնասիրությունները: Այստեղ է գործել նաև Երկրի արհեստական արբանյակների դիտման կայանը, որն այդ ժամանակաշրջանում միակն էր Կովկասում: 1957 - 1980 թթ. այն ղեկավարել է պրոֆ. Բ.Ե. Թումանյանը, այնուհետև ղեկավարն էր պրոֆ. Մ.Ա. Ղազարյանը: Արհեստական արբանյակների դիտման կայանը գործել է մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը:
ԵՊՀ աստղադիտարանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, ծառայում են որպես ուսումնական և գիտական բազա ամբիոնի համար:
ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի 1մետրանոց Շմիդտի դիտակով, 1.50 և 40 պրիզմաներով կատարվել են երկնքի շրջահայական դիտումներ, որն ընդգրկել է ավելի քան 2000 քառ․աստիճան տիրույթ։
Աստղաֆիզիկոսների խմբի կողմից կատարվող գիտական աշխատանքների հիմնական ուղղություններն են․
Ամբիոնը պատրաստում է «Աստղաֆիզիկա» մասնագիտությամբ մագիստրոսներ։

Աշխատակիցներ

Համլետ Գուրգենի Բադալյան
Ամբիոնի վարիչ

Դավիթ Հայրապետի Բադալյան
Պրոֆեսոր

Ատոմ Ժորայի Մուրադյան
Պրոֆեսոր

Աշոտ Հարությունի Գևորգյան
Պրոֆեսոր

Ռուբեն Ցոլակի Գաբրիելյան
Դոցենտ

Սամվել Արամի Մխիթարյան
Դոցենտ

Լյովա Նազարեթի Գրիգորյան
Դոցենտ

Պետիկ Գրիգորի Պետրոսյան
Դոցենտ

Մեխակ Վազգենի Հայրապետյան
Ասիստենտ

Մերուժան Զավենի Հարությունյան
Ասիստենտ

Ժակլին Ռոբերտի Մարտիրոսյան
Ավագ լաբորանտ